ԵՐԳ 5

Աստծու սքանչելի գործերը

Աստծու սքանչելի գործերը

(Սաղմոս 139)

  1. 1. Եհո՛վա, դու այնքա՜ն զորեղ ես.

    Աչքերը քո տեսնում են ամեն ինչ։

    Դեռ խոսք չասած՝ արդեն գիտես մտքերս,

    Տեղյակ ես իմ ամեն քայլից, ո՛վ Արարիչ։

    Երբ դեռ ծածուկ տեղում ստեղծվում էի,

    Եհո՛վա Հայր, տեսար դու սիրտը իմ։

    Հիշում ես դու հոգուս ամեն ապրումը,

    Ինձնից էլ լավ գիտես հույզերը իմ խորին։

    Որքա՜ն չքնաղ կերպով ես արարել ինձ,

    Որքա՜ն շատ բան գիտես դու իմ մասին։

    Իմ ողջ հոգով պատվում եմ քեզ, ո՛վ Տեր իմ,

    Ամբողջ սրտով երգում եմ քո մասին։

    Չկա մի տեղ, ուր չես տեսնի ինձ,

    Չկա մի բան, որ ինձ զրկի քեզնից։

    Վստահ եմ ես՝ ամեն վայրկյան կողքիս ես,

    Քո աջ ձեռքով ամուր բռնում ես իմ ձեռքից։