ԵՐԳ 104
Սուրբ ոգին պարգև է
-
1. Ո՛վ Տեր Եհովա, մեր գթառա՛տ Հայր,
Մեծ ես դու մեր մեղավոր սրտից։
Երբ սայթաքում ենք, քեզ վշտացնում ենք,
Տուր մեզ ոգիդ, որ կանգնենք մենք նորից։
-
2. Գորշ մեր մտքերը, ծանր հոգսերը
Մեր թանկ անդորրն են մեզնից խլում։
Ձեռքդ մեկնիր, Տե՛ր, մեզ բարձրացրու վեր,
Որ խաղաղվենք հայրական քո գրկում։
-
3. Երբ մենք սպառված ենք և վհատված ենք,
Քո սուրբ ոգին է մեզ թարմացնում.
Թևատարած արծվի պես ճախրում ենք,
Քո զորությամբ մենք նոր շունչ ենք առնում։
(Տես նաև Սաղ. 51։11; Հովհ. 14։26; Գործ. 9։31)։

