Քո սերն եմ տեսնում
Բեռնել
1. Երբ թերթում եմ այս էջերը թանկարժեք քո Սուրբ Խոսքի,
Այն ասես անգին նամակ է շատ սիրելի մարդու կողմից։
Սփոփում են ինձ խոսքերդ, երբ կարդում եմ ու խորհում,
Եվ ամեն անցնող օրվա հետ սրտին են իմ դիպչում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Արևի պես ջերմացնում է,
Ցող է այն ամռան տապին,
Գիշերվա մթին ճրագ է,
Վառ լույս է իմ ճամփին։
Նամակիդ ամեն մի բառը
Ինձ շոյում է, փաղաքշում.
Խաղաղ եմ ես, երբ մոտ եմ քեզ։
Քո սերն եմ պարզ տեսնում
Ամեն էջում,
Ամեն տողում։
2. Այն օգնում է, որ հիշեմ ես՝ խնդիրներն ունեն ավարտ,
Մոտ են ուրախ օրերը, սիրտս կապրի հանդարտ։
Քո Խոսքն ինձ մոտեցնում է քեզ, տալիս է հույս ու կյանք։
Անչափ երախտապարտ եմ. ի՜նչ անգին պարգև է այն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Արևի պես ջերմացնում է,
Ցող է այն ամռան տապին,
Գիշերվա մթին ճրագ է,
Վառ լույս է իմ ճամփին։
Նամակիդ ամեն մի բառը
Ինձ շոյում է, փաղաքշում.
Խաղաղ եմ ես, երբ մոտ եմ քեզ։
Քո սերն եմ պարզ տեսնում
Ամեն էջում,
Ամեն տողում։
(ՄԻՋԵՐԳ)
Իմ հավատը կերտում եմ, Հա՛յր, Խոսքով քո կենարար.
Օդ ու ջուր է այն ինձ համար։
Ուզում եմ միշտ պատմել՝ մեծ սեր եմ ես գտել։
Մտքերը քո իմ սիրտն են պատել։
3. Երբ թերթում եմ այս էջերը թանկարժեք քո Սուրբ Խոսքի,
Այն ասես անգին նամակ է շատ սիրելի մարդու կողմից։
Սփոփում են ինձ խոսքերդ, երբ կարդում եմ ու խորհում,
Եվ ամեն անցնող օրվա հետ սրտին են իմ դիպչում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Արևի պես ջերմացնում է,
Ցող է այն ամռան տապին,
Գիշերվա մթին ճրագ է,
Վառ լույս է իմ ճամփին։
Նամակիդ ամեն մի բառը
Ինձ շոյում է, փաղաքշում.
Խաղաղ եմ ես, երբ մոտ եմ քեզ։
Քո սերն եմ պարզ տեսնում
Ամեն էջում,
Ամեն տողում։

