Քո ձեռքում եմ ես
Բեռնել
1. Եհո՛վա, իմ Հա՛յր ամենատես,
Իմ սիրտն անկատար դու լավ գիտես.
Մեղքն իմ մեջ մի հրեշ է կարծես։
Բայց ուզում եմ քո ձեռքն ամուր բռնել,
Քո սիրտը երբեք չվշտացնել։
Ինձ օգնիր միշտ ընկերդ լինել։
(ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)
Թող զգամ ազդու քո ուժը,
Ես լինեմ կավ, դու‵ իմ Բրուտը։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինձ հղկիր, Հա՛յր, քո ջերմ սիրով,
Քո զորեղ ու նուրբ ձեռքով։
Քեզ եմ դիմում, քեզ կանչս ուղղում։
Իմ ներսում ստեղծիր նոր սիրտ,
Որ քեզ պարգևեմ ժպիտ։
Դարձրու այն, ինչ կուզես։
Քո ձեռքում եմ ես։
Քո ձեռքում եմ ես։
2. Միշտ ջանում եմ ձայնիդ ականջ դնել
Ու միտքս խոսքով քո նորոգել։
Իմ Բրո՛ւտ, երբեք չես լքում ինձ։
Օգնիր, որ սրտով խոնարհ լինեմ,
Որ թե սայթաքեմ, ձեռքից քո բռնեմ։
Անդադար ինձ շտկիր, խնդրում եմ։
(ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)
Թող զգամ ազդու քո ուժը,
Ես լինեմ կավ, դու‵ իմ Բրուտը։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինձ հղկիր, Հա՛յր, քո ջերմ սիրով,
Քո զորեղ ու նուրբ ձեռքով։
Քեզ եմ դիմում, քեզ կանչս ուղղում։
Իմ ներսում ստեղծիր նոր սիրտ,
Որ քեզ պարգևեմ ժպիտ։
Դարձրու այն, ինչ կուզես։
Քո ձեռքում եմ ես։
Քո ձեռքում եմ ես։
(ՎԵՐՋԵՐԳ)
Օրեցօր նորոգվեմ,
Քեզ ժպիտ պարգևեմ,
Դառնամ այն, ինչ կուզես։
Քո ձեռքում եմ ես։
Քո ձեռքում եմ ես։

