Սիրով միավորված

Սիրով միավորված

Բեռնել

  1. 1. Կա մի բան, որ իսկապես խոր հետք է թողել իմ մեջ.

    Համոզվել եմ՝ ուր էլ լինեմ, ինձ սիրող մարդիկ ունեմ։

    Մեր Հայրն է մեզ հավաքել իր հոգատար գրկում։

    Չնայած որ տարբերվում ենք մենք, սեր է մեր միջև տիրում։

    Ես ապահով եմ, երբ գիտեմ, որ կողքիս կան

    Ձեզ պես լավ ընկերներ։

    Ես երգում եմ.

    (ԿՐԿՆԵՐԳ)

    «Դուք իմ քույրերն եք, իմ եղբայրներն եք,

    Իմ ընկերներն եք, իմ թանկ նվերն եք։

    Սիրով միավորված՝

    Ընտանիք ենք նվիրված։

    Դուք իմ քույրերն եք, իմ եղբայրներն եք,

    Դուք իմ հոգին ջերմացնող արևներ եք։

    Սիրով միավորված՝

    Ընտանիք ենք նվիրված։

    Սիրով միավորված»։

  2. 2. Խոստացել է Աստծու Որդին, մեզ տվել է երաշխիք.

    «Ի սրտե ծառայեք Յահին և կունենաք մեծ ընտանիք»։

    Աշխարհի չորս կողմերից, անկախ մաշկի գույնից,

    Միասնաբար, մի մարդու նման կառչած ենք մեր Աստծու Խոսքից։

    Մենք մի ամուր բռունցք ենք, իրար թև ու թիկունք ենք։

    Օ՜, որքա՜ն ուրախ ենք մենք

    Եվ երգում ենք.

    (ԿՐԿՆԵՐԳ)

    «Դուք իմ քույրերն եք, իմ եղբայրներն եք,

    Իմ ընկերներն եք, իմ թանկ նվերն եք։

    Սիրով միավորված՝

    Ընտանիք ենք նվիրված։

    Դուք իմ քույրերն եք, իմ եղբայրներն եք,

    Դուք իմ հոգին ջերմացնող արևներ եք։

    Սիրով միավորված՝

    Ընտանիք ենք նվիրված։

    Սիրով միավորված։

    Սիրով միավորված»։

    (ՄԻՋԵՐԳ)

    «Իսկական ընկեր եք, նեղ օրերին ինձ հետ եք,

    Ամուր բռնում եք իմ ձեռքից ու զորացնում ինձ։

    Ես հիմա հաստատ գիտեմ, ոչ մի կասկած չունեմ,

    Համոզված եմ՝ ուր էլ լինեմ, ինձ սիրող մարդիկ ունեմ ես։

    Օ՜, հարազատ ընտանիք, ինձ սիրող մարդիկ ունեմ ես»։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    «Դուք իմ քույրերն եք, իմ եղբայրներն եք,

    Իմ ընկերներն եք, իմ թանկ նվերն եք։

    Սիրով միավորված՝

    Ընտանիք ենք նվիրված։

    Դուք իմ քույրերն եք, իմ եղբայրներն եք,

    Դուք իմ հոգին ջերմացնող արևներ եք։

    Սիրով միավորված՝

    Ընտանիք ենք նվիրված»։