Իմ սերն այսօր ես ցույց կտամ
Բեռնել
1. Կողքիս ի՜նչ թանկ մարդկանց ես ունեմ.
Իմ սիրով ջերմացնել միշտ կուզեմ։
Բայց, ավա՜ղ, օրերն անցնում են արագ.
Չեմ ուզում ես կորցնել գեթ մի օր, գեթ մի պահ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ժամանակն ասես թռչում է՝ հոգսեր, գործեր անսպառ,
Եվ դժվար է պահ գտնել միմյանց համար։
Թե անցնի-գնա այս օրը, ու սերն իմ ցույց չտամ,
Ափսոսանք կզգամ սրտումս անպայման։
Չեմ թողնի հանգչի արևը, իմ սերն այսօր ես ցույց կտամ։
2. Ամեն օր ողջ իմ սիրտն ու հոգին
Լիովին կընծայեմ ես Յահին.
Չէ՞ որ նա ինձ իր սերն է ցույց տվել,
Անհամար բարիքներ պարգևել, կյանք տվել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ժամանակն ասես թռչում է՝ հոգսեր, գործեր անսպառ,
Եվ դժվար է պահ գտնել Ստեղծչի համար։
Թե անցնի-գնա այս օրը, ու սերն իմ ցույց չտամ,
Ափսոսանք կզգամ սրտումս անպայման։
Չեմ թողնի հանգչի արևը, իմ սերն այսօր ես ցույց կտամ։
(ՄԻՋԵՐԳ)
Առջևում նոր աշխարհն է մեզ սպասում,
Առհավետ կապրենք դրախտում։
Թող սրտանց ժամանակը տանք նվեր,
Պարգևենք ժպիտ ու սեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ժամանակն ասես թռչում է՝ հոգսեր, գործեր անսպառ,
Եվ դժվար է պահ գտնել ու սեր ցույց տալ։
Չեմ թողնի անցնի այս օրը, չեմ կորցնի անգամ վայրկյան,
Որ երբեք չզգամ սրտումս ափսոսանք։
Ես չեմ թողնի հանգչի արևը, իմ սերն այսօր ես ցույց կտամ։

