Քաջությամբ քայլիր Աստծու հետ
Այս հրատարակությունը կարող է օգնել քեզ, որ ամրացնես հավատդ ու ավելի քաջ լինես։
Նամակ՝ Կառավարիչ մարմնից
Կառավարիչ մարմինը հույս ունի, որ այս հրատարակությունը կօգնի ընթերցողներին ընդօրինակել հնում ապրած հավատարիմ մարդկանց դրսևորած քաջությունը։
ՆԱԽԱԲԱՆ
Դու կարո՛ղ ես քաջ լինել
Այս գրքի նպատակն է քեզ համարձակությամբ զինել։ Իմացիր, թե Եհովան ինչպես է անկատար մարդկանց քաջությամբ լցրել և ինչպես կարող է քեզ էլ քաջություն տալ։
ՄԱՍ 1
ՄԱՍ 1
Նահապետների օրերից մինչև դատավորներ
Այս մասում պատմվում է հավատի ու քաջության առանձնահատուկ օրինակների մասին՝ սկսած Ենոքի օրերից մինչև Սամուել մարգարեի ժամանակները։
Մաս 1-ի ժամանակագրական սանդղակը
Աղյուսակ, որը ներառում է աստվածաշնչյան կերպարների ապրած տարեթվերը և կարևոր դեպքերի դրվագներ։
1 ԵՆՈՔ
Նա քայլեց Աստծու հետ
Ենոքը առնվազն երկու կերպով աչքի ընկավ իր ժամանակակիցների մեջ։ Ինչպե՞ս դա նրան հաջողվեց։ Ենոքի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ քաջ լինենք։
2 ՆՈՅ
Նա դատապարտեց աշխարհը
Մեր ժամանակներն ինչո՞վ են նման Նոյի օրերին։ Տես, թե ինչպես կարող ես ընդօրինակել Նոյի քաջությունը։
4 ԱԲՐԱՀԱՄ
Առաջինը, ով արդար պատերազմ մղեց
Աբրահամը պատրաստակամորեն փրկեց իր եղբորորդի Ղովտին։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։ Եհովան ինչպե՞ս վարձատրեց նրան քաջության ու հավատի համար։
5 ԱԲՐԱՀԱՄ
Նա գնաց իր կյանքի ամենադժվար քայլին
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աբրահամի քաջությունը Աստծուն հնազանդվելու հարցում։ Այս պատմությունն ի՞նչ է սովորեցնում Եհովայի սիրո մասին։
6 ՌԵԲԵԿԱ
Նա խիզախեց գնալ դեպի անհայտ հեռուներ
Ռեբեկան բացառիկ քաջության և հավատի տեր կին էր։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
7 ՀԱԿՈԲ
Նա քաջաբար պաշտպանեց իր ընտանիքը
Հակոբի օրինակը ինչպե՞ս կարող է համոզվածությամբ լցնել մեզ, որ Եհովայից օրհնություն ստանալու համար արժե լարել մեր բոլոր ուժերը։
8 ՀՈՎՍԵՓ
Նա դիմադրեց գայթակղությանը
Իմացիր, թե Հովսեփի օրինակն ինչպես կարող է օգնել քեզ դիմադրել գայթակղությանն ու դիմանալ փորձություններին։
9 ՍԵՓՐԱ, ՓՈՒԱ, ԱՄՐԱՄ, ՀՈՔԱԲԵԹ ԵՎ ՄԱՐԻԱՄ
Հավատի շնորհիվ նրանք պաշտպանեցին Մովսեսին
Մանկբարձուհիները, Մովսեսի ծնողները և քույրը առանձնահատուկ հավատ ու քաջություն դրսևորեցին։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։
10 ՄՈՎՍԵՍ
Նա ճիշտ ընտրություն կատարեց
Ի՞նչ որոշում կայացրեց Մովսեսը և ինչո՞ւ։ Ի՞նչ կարող ես սովորել նրանից։
11 ՄՈՎՍԵՍ
«Գնա փարավոնի մոտ»
Մովսեսի օրինակը ինչո՞ւ կարող է ոգեշնչել մեզ, երբ մտածում ենք, թե հարմար չենք Եհովայից ստացած որևէ հանձնարարություն կատարելու համար։
12 ՔԱՂԵԲ
Նա հավատարմորեն իր Աստծու կողմը կանգնեց
Տես, թե Քաղեբի օրինակը ինչպես կարող է օգնել դիմադրելու «բազմությանը հետևելու» ճնշմանը։
13 ՀԵՍՈՒ
Նա հետևեց արտասովոր հրահանգների
Հեսուն ի՞նչ արտասովոր հրահանգներ ստացավ Եհովայից։ Ո՞ր իրավիճակներում կարող ենք ընդօրինակել Հեսուին։
14 ՌԱԽԱԲ
Նա Եհովային գերադասեց իր սեփական ժողովրդից
Ի՞նչ կարող ենք սովորել Ռախաբի վարմունքից։ Ինչպե՞ս նա օրհնվեց իր հավատի ու քաջության համար։
15 ՆՈՅԵՄԻ ԵՎ ՀՌՈՒԹ
Նրանք միասին դիմագրավեցին դժվարությունները
Նոյեմին ու Հռութը ի՞նչ կերպերով քաջություն դրսևորեցին, և ի՞նչ կարող ենք սովորել նրանց օրինակից։
16 ԲԱՐԱԿ ԵՎ ԴԵԲՈՐԱ
«Ես անպայման կգամ քեզ հետ»
Բարակը պնդեց, որ Դեբորան իր հետ գնա մարտի դաշտ։ Դա թուլությա՞ն նշան էր, թե՞ մեծ հավատի։
17 ՀԱՅԵԼ
«Ամենից օրհնվածը» կանանց մեջ
Եհովայի թշնամու դեմ Հայելի խիզախ արարքը մինչ օրս ուսանելի է։ Ինչո՞ւ այսօր առավել քան երբևէ ունենք այնպիսի քաջության կարիք, ինչպիսին Հայելն ուներ։
18 ԳԵԴԵՈՆ
Քաջ, բայց և զգուշավոր
Ո՞ր իրավիճակներում գուցե և՛ քաջ, և՛ զգուշավոր լինելու կարիք առաջանա։
19 ՀԵՓԹԱՅԵՆ ՈՒ ՆՐԱ ԱՂՋԻԿԸ
Նրանք պահեցին երդումը, թեև դժվար էր
Հեփթայեի ու նրա աղջկա օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ այսօր։
20 ՍԱՄՍՈՆ
Թույլ վիճակում նա ուժ ու քաջություն գտավ
Սխալ գործելուց հետո Սամսոնի ձեռնարկած քայլերից ի՞նչ կարող ենք սովորել։
21 ՍԱՄՈՒԵԼ
Փոքր տղա, ով քաջաբար հայտնեց Եհովայի խոսքերը
Ե՞րբ գուցե երեխաներն ու չափահասները քաջության և վճռականության կարիք ունենան ճիշտն անելու համար։
ՄԱՍ 2
ՄԱՍ 2
Թագավորների օրերից մինչև Երուսաղեմի վերակառուցումը
Այս մասում պատմվում է հավատի ու քաջության տեր մարդկանց մասին, օրինակ՝ Սավուղի որդի Հովնաթանի, Դավթի, ինչպես նաև բաբելոնյան գերության ավարտից հետո Երուսաղեմի վերակառուցմանը մասնակցողների մասին։
Մաս 2-ի ժամանակագրական սանդղակը
Աղյուսակ, որը ներառում է աստվածաշնչյան կերպարների ապրած տարեթվերը և կարևոր դեպքերի դրվագները՝ սկսած թագավորների օրերից մինչև Երուսաղեմի վերակառուցումը։
22 ՀՈՎՆԱԹԱՆ
Նվիրված մնալու համար նա պետք է քաջ լիներ
Հովնաթանը նվիրվածության հարցում երկընտրանքի առաջ կանգնեց։ Ինչպե՞ս նա որոշեց, թե ում հանդեպ նվիրվածությունն է առաջնային։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
23 ԴԱՎԻԹ
Նա դուրս եկավ ընդդեմ հսկայի
Դավիթը հայտնի էր դարձել որպես «խիզախ և ուժեղ ռազմիկ»։ Ինչպե՞ս նրա օրինակը քաջալերեց ուրիշներին։ Իսկ քո քաջությո՞ւնը ինչպես կարող է ազդել ուրիշների վրա։
24 ԱԲԻԳԵԱ
Նա չվախեցավ երկու տղամարդկանց ցասումից
Կանայք և ամուսինները ի՞նչ կարող են սովորել Աբիգեայի պատմությունից։
25 ԴԱՎԻԹ
Նա քաջաբար լսեց իր խղճի ձայնին և ճիշտն արեց
Դավիթը հիանալի հնարավորություն ուներ վրեժ առնելու։ Ի՞նչը նրան հետ պահեց։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
26 ՆԱԹԱՆ
Նա խրատեց թագավորին
Նաթանի օրինակից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես օգնենք լուրջ մեղք գործած մեր ընկերոջը։
28 ԱՍԱ
Նա «իր ողջ կյանքում» լիովին նվիրված էր Եհովային
Ի՞նչ ենք սովորում այն մարդուց, ում սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ էր։
30 ՍԱՐԵՓԹԱՑԻ ԱՅՐԻՆ
Անելանելի իրավիճակում նա վստահեց Եհովային
Նրա պատմությունը ինչպե՞ս է օգնում մեզ վստահել Եհովային։
31 ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ԱՂՋՆԱԿԸ
Նա գերի էր, բայց համարձակությամբ խոսեց
Այս փոքրիկ աղջկա օրինակը կարող է օգնել քեզ համարձակորեն քարոզել, անգամ եթե վախենում ես։
32 ԵՂԻՍԵ
«Ո՜վ Եհովա.... բացիր նրա աչքերը»
Հավատի աչքերով հրեշտակներին մեր կողքին տեսնելը ո՞ր իրավիճակներում կարող է ուժ տալ մեզ։
33 ՀՈՎԻԱԴԱ
Նա պաշտպանեց օրինական գահաժառանգին
Ի՞նչ համարձակ քայլ ձեռնարկեց Հովիադան։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրա քաջությունը։
34 ԵԶԵԿԻԱ
«Նա կառչած մնաց Եհովային»
Եզեկիան մեծ քաջություն և հավատ դրսևորեց։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
36 ՀՈՎՍԻԱ
Նա օգնեց ժողովրդին վերադառնալ Եհովայի մոտ
Չնայած ծանր մանկությանը՝ Հովսիան բացառիկ քաջությամբ պաշտպանեց մաքուր երկրպագությունը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
37 ԴԱՆԻԵԼ
Նա վճռել էր, որ «չի պղծի իրեն»
Երիտասարդները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Դանիելի քաջությունն ու հավատարմությունը։ Նրա օրինակը ինչո՞վ է ուսանելի բոլորիս համար։
38 ԵՐԵՔ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԸ
Նրանք «կրակի ուժը անզոր դարձրին»
Երեք եբրայեցիները քաջություն դրսևորեցին անգամ մահվան սպառնալիքի ներքո։ Փորձության բախվելիս ինչպե՞ս կարող ենք, նրանց պես, խոնարհ, մեղմ ու հավատարիմ լինել։
39 ԵՍԹԵՐ
«Եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ»
Եսթերը իմաստուն էր ու Աստծուն հնազանդ։ Նա կարողացավ շահել իր ամուսնուն։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
40 ՆԵԵՄԻԱ
Նա վերակառուցեց պարիսպը
Նեեմիայից ի՞նչ ենք սովորում Եհովայի գործում ավելին անելու մասին։ Երեցները ո՞ր հարցերում կարող են ընդօրինակել Նեեմիային։
ՄԱՍ 3
ՄԱՍ 3
Քրիստոսի ու նրա հետևորդների ժամանակաշրջանը
Այս մասում պատմվում է առաջին դարում ապրած հավատի ու քաջության տեր մարդկանց մասին, այդ թվում՝ Մարիամ անունով մի հրեա կույսի և եզրափակվում է Հովհաննես առաքյալի օրինակով։
Մաս 3-ի ժամանակագրական սանդղակը
Աղյուսակ, որը ներառում է մաս 3-ում նշված աստվածաշնչյան կերպարների ապրած տարեթվերը։ Այնտեղ ընդգրկված են նաև Մեսիայի ժամանակներից մինչև Հովհաննես առաքյալի կյանքի վերջին օրերը եղած որոշ կարևոր դեպքեր։
41 ԶԱՔԱՐԻԱ ԵՎ ԵՂԻՍԱԲԵԹ
«Աստծու աչքին արդար մարդիկ»
Ինչո՞ւ էր Եհովան Զաքարիային ու Եղիսաբեթին համարում արդար մարդիկ։ Ինչպե՞ս կարող ենք նմանվել նրանց։
42 ՄԱՐԻԱՄ
Նա քաջաբար ընդունեց իր հանձնարարությունը
Մարիամը ստացավ առանձնահատուկ և պատասխանատու հանձնարարություն։ Ինչպե՞ս նա քաջություն գտավ այն մինչև վերջ կատարելու համար։
43 ՀՈՎՍԵՓ
Նա հանձն առավ իրեն վստահված կարևոր դերը
Ինչո՞ւ է Հովսեփը լավ օրինակ քրիստոնյա հայրերի համար։
44 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ
Նրանից «մեծը չկա»
Հովհաննեսը պարզ կյանք վարող քաջ մարդ էր։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
45 ՊԵՏՐՈՍ
«Ես մեղավոր մարդ եմ»
Պետրոսի օրինակը քննելով՝ իմացիր, թե ինչը կօգնի շարունակել ծառայել Եհովային՝ չնայած մեր թուլություններին ու թերացումներին։
46 ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ
«Տիրո՛ջն եմ տեսել»
Մարիամը իր կյանքը նվիրեց Հիսուսին ու նրա հետևորդներին աջակցելուն։ Ինչպե՞ս կարող ենք, նրա պես, կարեկցանք ու քաջություն դրսևորել։
47 ՂԱԶԱՐՈՍԻ ՔՈՒՅՐ ՄԱՐԻԱՄԸ
«Նա իր ձեռքից եկածն արեց»
Հիսուսը գովեց Ղազարոսի քույր Մարիամին հավատի ու քաջության համար։ Նա ինչպե՞ս քաջություն դրսևորեց։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
48 ՍՏԵՓԱՆՈՍ
«Սուրբ ոգով լցված և մեծ հավատի տեր մարդ»
Ստեփանոսը ելույթ ունեցավ մի դատավարության ժամանակ, որից կախված էր նրա կյանքը։ Նրա օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ հավատարիմ մնանք։
49 ՊԵՏՐՈՍ
Նա դարձավ ամուր ժայռ
Պետրոսի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ ապավինենք Եհովային ու հաղթահարենք մեր վախերը։
50 ՏԱՐՍՈՆԱՑԻ ՍՈՂՈՍ
Նա հիմնովին փոխեց իր մտածելակերպը
Ի՞նչը դրդեց դաժան հակառակորդին հիմնովին փոխել իր կյանքը։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։
51 ԲԱՌՆԱԲԱՍ
«Մխիթարության որդի»
Բառնաբասը քաջաբար օգնության հասավ Սողոսին և նրան տարավ առաքյալների մոտ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրա քաջությունը և ուրիշներին ծառայելու պատրաստակամությունը։
52 ՄԱՐԿՈՍ
«Ես նրա օգնության կարիքն ունեմ»
Չնայած վհատեցնող հանգամանքներին՝ Մարկոսը քաջաբար շարունակեց ծառայել Եհովային ու աջակցել իր հավատակիցներին։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
53 ՊՈՂՈՍ
«Խնդրում եմ, թևաթափ մի՛ եղեք»
Պողոս առաքյալն ինչպե՞ս քաջություն դրսևորեց անհույս թվացող իրավիճակում։ Նրա քաջությունն ինչպե՞ս օգնեց մյուսներին։
54 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼ
Նա քաջ մնաց չարագույժ ժամանակներում
Հովհաննես առաքյալը երբեք տեղի չտվեց վախերին և հուսահատությանը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան և շարունակել քաջությամբ քայլել Աստծու հետ։
ՎԵՐՋԱԲԱՆ
ՎԵՐՋԱԲԱՆ
Քաջությամբ լցվիր
Աստվածաշնչում կան բազում իրական պատմություններ տարբեր տարիքի ու սեռի մարդկանց մասին, որոնք քաջաբար Եհովայի կողմն են կանգնել։ Նրանց օրինակը կարող է քեզ էլ ոգեշնչել նույնն անելու։
Ցավոք ձեր ընտրության համապատասխանող նյութեր չկան։

