ՀԱՐՑ 5
Տրամաբանակա՞ն է հավատալ Աստվածաշնչին
Երբևէ սխալ կարծիք ունեցե՞լ ես որևէ մեկի մասին։ Գուցե պատճառն այն է եղել, որ նրա հասցեին ուղղված վատ բաներ ես լսել։ Հավանաբար մտածել ես, որ երբևէ չէիր ցանկանա գործ ունենալ այդ մարդու հետ։ Սակայն երբ ծանոթացել ու շփվել եք, տեսել ես, որ նա շատ լավ անձնավորություն է ու հասկացել ես, որ սխալ տեղեկություններ են հասել քեզ։
Շատերը, անգամ որոշ կրթված մարդիկ նույնպես այդքան լավ կարծիք չունեն Աստվածաշնչի մասին։ Գիտե՞ս, թե ինչու։ Հաճախ այս գիրքը ներկայացվում է որպես անտրամաբանական, գիտականորեն ոչ ճշգրիտ և ընդհանրապես սխալ տեղեկություններ պարունակող մի գիրք։ Իսկ գուցե Աստվածաշունչը ճիշտ չի՞ ներկայացվում։
Թերևս զարմացար, երբ այս գրքույկը կարդալիս նկատեցիր, որ Աստվածաշունչը գիտականորեն ճշգրիտ է։ Շատերն իսկապես զարմանում են։ Ավելին, նրանք ուղղակի ապշում են, երբ իմանում են, որ շատ կրոնականներ ասում են բաներ, որոնք Աստվածաշունչը չի սովորեցնում։ Օրինակ՝ ոմանք ասում են, թե Աստված տիեզերքը և կյանքի բոլոր տեսակները ստեղծել է 24 ժամ տևողություն ունեցող վեց օրերում։ Իրականում, սակայն, Աստվածաշնչում չկա մի բան, որ հակասի տիեզերքի և երկրագնդի գոյության վերաբերյալ գիտնականների հաշվարկներին *։
Աստվածաշնչի համառոտ արձանագրությունը, թե ինչպես է Աստված կյանք առաջ բերել երկրի վրա, հնարավորություն է տալիս կատարելու հետազոտություններ գիտական փաստերի և տեսությունների վերաբերյալ։ Աստվածաշունչը հստակ նշում է, որ Աստված է ստեղծել կյանքի բոլոր տեսակները և որ բոլոր բաները արարել է «ըստ իրենց տեսակի» (Ծննդոց 1։11, 21, 24)։ Գուցե այս խոսքերը հակասում են որոշ տեսությունների, սակայն դրանք ներդաշնակ են հաստատված գիտական փաստերին։ Գիտության պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում շատ տեսություններ են ծնվում ու մահանում, բայց փաստերը միշտ մնում են անփոփոխ։
Այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր չեն ուզում Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանք մեծ հիասթափություն են ապրել կրոնից, քանի որ շատ հոգևորականներ պատերազմներ են հրահրում, ապականված են և կեղծավոր։ Սակայն ճիշտ կլինի՞ արդյոք այդ պատճառով Աստվածաշնչի հանդեպ վատ վերաբերմունք ունենալ։ Օրինակ՝ ազնվասիրտ գիտնականներից շատերը ապշել են, որ ոմանք էվոլյուցիոն տեսությունը որպես զենք են օգտագործել և ռասաների միջև խտրականություն դնելով՝ բռնության դիմել։ Արդյոք այդ դեպքում մտածո՞ւմ ես, որ էվոլյուցիան սխալ է, եթե իրոք հավատում ես դրան։ Հակառակը՝ մղվում ես անձամբ ուսումնասիրելու այդ տեսությունը և քննելու բոլոր փաստերը։
Մենք հորդորում ենք քեզ նույն մտավիճակն ունենալ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդեպ։ Թերևս դու կզարմանաս, երբ իմանաս, որ Սուրբ Գրքի ուսմունքները տարբերվում են կրոնականների սովորեցրածից։ Աստվածաշունչը Եսայիա 2։2–4; Մատթեոս 5։43, 44; 26։52)։ Բացի այդ, Աստվածաշունչը չի խրախուսում կուրորեն և մոլեռանդորեն հավատալ մի բանի, ինչը հիմնված չէ փաստերի վրա։ Այո՛, Աստծուն ծառայելու համար անհրաժեշտ է ձեռք բերել փաստերի վրա հիմնված հավատ և գործի դնել մեր բանականությունը (Հռոմեացիներ 12։1; Եբրայեցիներ 11։1)։
ոչ թե հորդորում է տարբեր էթնիկական խմբերի պատկանող մարդկանց պատերազմներ մղել և բռնություն գործել, այլ սովորեցնում է, որ Աստծու ծառաները պետք է խաղաղ ապրեն։ Դեռ ավելին, Սուրբ Գիրքը քաջալերում է մեր միջից արմատախիլ անել ատելությունը, որը հանգեցնում է բռնության (Աստվածաշունչը հորդորում է նաև գտնել մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։ Հավանաբար մտածել ես. «Եթե Աստված կա, ապա ինչո՞ւ է թույլ տալիս, որ մարդիկ տառապեն»։ Աստվածաշնչում տրվում են այս և այլ հարցերի գոհացուցիչ պատասխանները *։ Հորդորում ենք քեզ փնտրել ճշմարտությունը՝ ուսումնասիրություններ անելով։ Դու կարո՛ղ ես գտնել քեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք տրամաբանական են, հիմնված են փաստերի վրա, գոհացնում են, ուրախություն պատճառում։ Այն, որ այս հարցերի պատասխանները կան ու գրված են Աստվածաշնչում, նույնպես պատահականություն չէ։
^ պարբ. 5 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
^ պարբ. 9 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։