Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 18

Ինչպե՞ս ենք օգնում աղետից տուժած մեր եղբայրներին

Ինչպե՞ս ենք օգնում աղետից տուժած մեր եղբայրներին

Դոմինիկյան Հանրապետություն

Ճապոնիա

Հայիթի

Երբ աղետ է լինում, Եհովայի վկաները անմիջապես գործի են անցնում, որ օգնություն տրամադրեն աղետից տուժած իրենց եղբայրներին։ Նման ջանքերը միմյանց հանդեպ ունեցած անկեղծ սիրո ապացույցն են (Հովհաննես 13։34, 35; 1 Հովհաննես 3։17, 18)։ Իսկ ինչպե՞ս ենք օգնում։

Մենք նվիրաբերություններ ենք անում։ Երբ Հրեաստանում մեծ սով եղավ, Անտիոքի վաղ քրիստոնյաները ֆինանսական օգնություն ուղարկեցին իրենց հոգևոր եղբայրներին օգնելու համար (Գործեր 11։27–30)։ Այսօր էլ, երբ իմանում ենք, որ ինչ-որ երկրում մեր եղբայրները ծայրահեղ իրավիճակում են հայտնվել, մեր ժողովի միջոցով նվիրաբերություններ ենք ուղարկում նրանց նյութական օգնություն ցույց տալու համար (2 Կորնթացիներ 8։13–15

Գործնական օգնություն ենք տրամադրում։ Աղետի գոտում լինող ժողովների երեցները փնտրում են իրենց ժողովի յուրաքանչյուր անդամի, փորձում են տեղեկություններ գտնել նրանց մասին և համոզվել, որ նրանք ապահով են։ Օգնության կոմիտեն կարող է կազմակերպել սննդի, խմելու ջրի, հագուստի մատակարարումը, ինչպես նաև տուժածներին ծածկով ապահովելը և բժշկական օգնություն ցուցաբերելը։ Շատ կամավոր Վկաներ, ովքեր համապատասխան հմտություններ ունեն, իրենց միջոցներով մեկնում են աղետի գոտի և մասնակցում են տուժածներին օգնելու գործին կամ վերանորոգում են վնասված տներն ու Թագավորության սրահները։ Որպես կազմակերպություն՝ մեր ունեցած միասնության և միասին աշխատելու փորձի շնորհիվ անհրաժեշտության դեպքում կարողանում ենք արագ գործել։ Թեև օգնության ձեռք ենք մեկնում նրանց, «ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ», մենք հնարավորության դեպքում օգնում ենք նաև ուրիշ մարդկանց՝ անկախ նրանց կրոնական պատկանելիությունից (Գաղատացիներ 6։10

Հոգևոր և էմոցիոնալ աջակցություն ենք ցույց տալիս։ Աղետից տուժածները ունեն հատկապես մխիթարության կարիք։ Նման պահերին մենք ուժ ենք ստանում Եհովայից՝ «ամենայն մխիթարության Աստծուց» (2 Կորնթացիներ 1։3, 4)։ Մենք սիրով պատմում ենք վհատված մարդկանց Աստվածաշնչի խոստումների մասին, որ Աստծու Թագավորությունը շուտով վերջ է դնելու բոլոր դժբախտություններին, որոնք ցավ ու տառապանք են պատճառում (Հայտնություն 21։4

  • Ինչո՞ւ են Վկաները կարողանում արագ գործել աղետների ժամանակ։

  • Ինչպե՞ս կարող ենք մխիթարել աղետից տուժած մարդկանց։