Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 11

Ինչո՞ւ ենք համաժողովներ կազմակերպում

Ինչո՞ւ ենք համաժողովներ կազմակերպում

Մեքսիկա

Գերմանիա

Բոտսվանա

Նիկարագուա

Իտալիա

Ինչո՞ւ են այս մարդիկ այսքան ուրախ։ Նրանք ներկա են մեր համաժողովներից մեկին։ Ինչպես Աստծու ծառաներն էին անցյալում նրա կարգադրությամբ տարին երեք անգամ հավաքվում, այնպես էլ մենք ենք հավաքվում մեծ խմբերով (2 Օրենք 16։16)։ Ամեն տարի ունենում ենք երկու մեկօրյա շրջանային համաժողով և մի եռօրյա տարածաշրջանային համաժողով։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս միջոցառումներից։

Դրանք նպաստում են քրիստոնեական եղբայրության միասնությանը։ Ինչպես իսրայելացիներն էին ուրախություն ստանում «ժողովված բազմության մեջ» Եհովային երկրպագելուց, այնպես էլ մենք ենք բավականություն ստանում այս հատուկ միջոցառումներին միասին երկրպագություն մատուցելուց (Սաղմոս 26։12; 111։1)։ Այս հավաքույթները հնարավորություններ են ստեղծում ծանոթանալու և շփվելու ուրիշ ժողովների կամ այլ երկրներից եկած հավատակիցների հետ։ Կեսօրին միասին ճաշում ենք համաժողովի վայրում, ինչը նպաստում է այս հոգևոր միջոցառման ժամանակ տիրող ընկերական մթնոլորտին (Գործեր 2։42)։ Այստեղ մեր աչքերով ենք տեսնում այն սերը, որը միավորում է «ողջ եղբայրությանը» համայն աշխարհում (1 Պետրոս 2։17

Դրանք նպաստում են մեր հոգևոր առաջընթացին։ Իսրայելացիները նաև օգուտներ էին քաղում, քանի որ հասկանում էին Սուրբ Գրքի խոսքերը, որ բացատրում էին նրանց (Նեեմիա 8։8, 12)։ Մենք նույնպես գնահատում ենք աստվածաշնչյան կրթությունը, որը ստանում ենք մեր համաժողովների ժամանակ։ Յուրաքանչյուր բաժին հիմնված է սուրբգրային թեմայի վրա։ Հետաքրքիր ելույթների, ելույթաշարերի և բեմականացումների միջոցով սովորում ենք, թե ինչպես կատարենք Աստծու կամքը։ Մենք քաջալերվում ենք, երբ լսում ենք այն մարդկանց հետ պատահած դեպքերը, ովքեր այս դժվարին ժամանակներում հաջողությամբ դիմագրավել են քրիստոնեական կյանքում հանդիպող խնդիրներին։ Տարածաշրջանային համաժողովներին թատերականացված ներկայացումները կենդանացնում են աստվածաշնչյան արձանագրությունները և գործնական դասեր են սովորեցնում։ Համաժողովների ժամանակ մկրտություն է կազմակերպվում նրանց համար, ովքեր ցանկանում են Աստծու հանդեպ իրենց նվիրումը խորհրդանշել մկրտությամբ։

  • Ինչո՞ւ են համաժողովները ուրախալի միջոցառումներ։

  • Ի՞նչ օգուտներ կքաղես՝ համաժողովին ներկա լինելով։