Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 23

Ինչպե՞ս է մեր գրականությունը պատրաստվում և թարգմանվում

Ինչպե՞ս է մեր գրականությունը պատրաստվում և թարգմանվում

Գրական բաժին, ԱՄՆ

Հարավային Կորեա

Հայաստան

Բուրունդի

Շրի Լանկա

Որպեսզի բարի լուրը լավագույնս հռչակենք «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի», մենք տպագրում ենք գրականություն ավելի քան 750 լեզուներով (Հայտնություն 14։6)։ Ինչպե՞ս է իրականացվում այս դժվարին աշխատանքը։ Մենք դա անում ենք աշխարհի տարբեր մասերում գտնվող գրողների և թարգմանչական խմբերի օգնությամբ, որոնք Եհովայի վկաներ են։

Նյութերը պատրաստվում են անգլերենով։ Կառավարիչ մարմինը վերահսկում է գլխավոր վարչությունում գործող գրական բաժնի աշխատանքը։ Այս բաժինը կոորդինացնում է գրողների աշխատանքը, ովքեր ծառայում են թե՛ գլխավոր վարչությունում և թե՛ որոշ մասնաճյուղերում։ Քանի որ մեր գրողները տարբեր երկրներից են և նրանց պատրաստած նյութերը բազմազան թեմաների են առնչվում, մեր հրատարակությունները հետաքրքիր են տարբեր մշակույթների և ազգերի մարդկանց։

Տեքստերը ուղարկվում են թարգմանիչներին։ Այն բանից հետո, երբ պատրաստված նյութերը խմբագրված և հաստատված են, դրանք էլեկտրոնային տեսքով ուղարկվում են աշխարհի տարբեր մասերում գտնվող թարգմանչական խմբերին, որոնք թարգմանում, սրբագրում և ստուգում են տեքստերը։ Նրանք ջանում են ընտրել «ճշմարտության ճշգրիտ խոսքեր», որպեսզի լիարժեքորեն փոխանցեն անգլերեն տեքստի միտքը իրենց մայրենի լեզվով (Ժողովող 12։10

Համակարգիչները արագացնում են այս գործընթացը։ Համակարգիչը չի կարող փոխարինել մարդկանց՝ մեր գրողներին և թարգմանիչներին։ Սակայն համակարգչի միջոցով նրանք ավելի արագ են աշխատում՝ օգտվելով էլեկտրոնային բառարաններից և համակարգչային տարբեր ծրագրերից։ Դրա միջոցով նրանք նաև հետազոտություններ են անում։ Եհովայի վկաները ստեղծել են բազմալեզու էլեկտրոնային հրատարակչական ծրագիր (MEPS), որի միջոցով շարվածքը իրականացվում է հարյուրավոր լեզուներով։ Շարվածքի ժամանակ տեքստը կցվում է նկարներին և պատրաստվում է տպագրության համար։

Ինչո՞ւ է մեր կազմակերպությունը այսքան ջանքեր ներդնում և գրականություն հրատարակում նույնիսկ այնպիսի լեզուներով, որոնցով խոսողների թիվը չի անցնում մի քանի հազարը։ Պատասխանը հստակ է. «[Եհովայի] կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթեոս 2։3, 4

  • Ինչպե՞ս են պատրաստվում մեր հրատարակությունները։

  • Ինչո՞ւ է մեր գրականությունը թարգմանվում այսքան շատ լեզուներով։