Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյոք սա՞ էր Աստծու նպատակը

Արդյոք սա՞ էր Աստծու նպատակը

ԼՐԱԳԻՐ կարդաս, հեռուստացույց դիտես թե ռադիո լսես, ամեն տեղ վատ լուրեր են՝ հանցագործություն, պատերազմ, ահաբեկչություն։ Իսկ հիմա մտածիր քո խնդիրների մասին։ Գուցե հիվանդությունը վհատեցրել է քեզ կամ վիշտ ես ապրում հարազատիդ մահվան պատճառով, և Հոբ անունով արդար մարդու նման դու էլ ես մտածում՝ «տառապանքով եմ հագեցած» (Հոբ 10։15

Մտածիր

  • Արդյոք սա՞ էր Աստված նպատակադրել ողջ մարդկության, ինչպես նաև ինձ համար։

  • Որտե՞ղ կարող եմ օգնություն գտնել խնդիրներս հաղթահարելու համար։

  • Հույս կա՞, որ երկրի վրա երբևէ խաղաղություն կլինի։

Այս բոլոր հարցերին Աստվածաշունչը համոզիչ պատասխաններ է տալիս։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ

«Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4)

«Կաղը եղջերուի պես կցատկոտի» (Եսայիա 35։6)

«Կույրերի աչքերը.... կբացվեն» (Եսայիա 35։5)

«Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)

«Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)

«Ցորենի առատություն կլինի երկրի վրա» (Սաղմոս 72։16)

ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մի՛ շտապիր մտածել, որ նախորդ էջերում նշված խոստումները լոկ երազանք են։ Աստված է խոստացել իրականություն դարձնել այդ ամենը, և Աստվածաշունչը հայտնում է, թե նա ինչպես է դրանք իրագործելու։

Բացի այդ, Աստվածաշունչը կարող է օգնել մեզ այսօր իսկ բավականություն պատճառող կյանքով ապրելու։ Մտածիր քո մտահոգությունների և հոգսերի մասին։ Դրանք կարող են լինել ֆինանսական, ընտանեկան խնդիրները, վատ առողջությունը կամ հարազատի կորուստը։ Աստվածաշունչը կարող է օգնել քեզ տոկալու և մխիթարել՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

  • Ինչո՞ւ ենք տառապում։

  • Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել կյանքի դժվարությունները։

  • Ինչպե՞ս կարող ենք մեր ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել։

  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։

  • Երբևէ կտեսնե՞նք մեր մահացած հարազատներին։

  • Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված կիրագործի ապագայի վերաբերյալ իր խոստումները։

Այն, որ կարդում ես այս գիրքը, ցույց է տալիս, որ ցանկանում ես իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Ուշադրություն դարձրու, որ պարբերությունների համար տրված են հարցեր։ Միլիոնավոր մարդիկ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ են ուսումնասիրում հարց ու պատասխանի մեթոդով։ Հուսով ենք՝ քեզ դուր կգա այդպիսի ուսումնասիրությունը։ Թող որ Աստված օրհնի քո ջանքերը, մինչ կուսումնասիրես, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։