Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ

Աստվածաշնչից կարող ենք սովորել սկզբունքներ և բարոյական արժեքներ, որոնք կօգնեն մեզ մնալ Աստծու սիրո մեջ։

Նամակ Կառավարիչ մարմնից

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Եհովա Աստծուն սիրող բոլոր մարդկանց հորդորում է սովորել, թե ինչպես ապրել նրա Խոսքում՝ Աստվածաշնչում գրված ճշմարտության համաձայն։

ԳԼՈՒԽ 1

Աստծու և մեր միջև սերը կարող է հարատև լինել

Աստծու հետ մտերիմ ու ամուր ընկերություն պահպանելու համար ջանքեր են պահանջվում։ Ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել այս հարցում։

ԳԼՈՒԽ 2

Մաքուր խիղճ Աստծու առաջ

Աստված յուրաքանչյուրիս խիղճ է տվել, որ այն մեզ ուղղություն ցույց տա կյանքում։

ԳԼՈՒԽ 3

Ընտրիր այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Աստծուն

Ընկերները կարող են մեզ վրա լավ կամ վատ ազդեցություն ունենալ։ Ինչպե՞ս կարող են Աստվածաշնչի սկզբունքներն օգնել մեզ մտերիմ ընկերների ընտրության հարցում։

ԳԼՈՒԽ 4

Ինչու պետք է հարգել իշխանությունը

Մենք հիմնավոր պատճառներ ունենք հարգանք դրսևորելու ընտանիքում, ժողովում և հասարակության մեջ։

ԳԼՈՒԽ 5

Չլինել աշխարհի մի մասը. ինչպե՞ս

Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Դուք աշխարհի մի մասը չեք» (Հովհաննես 15։19)։ Ի՞նչ է «աշխարհը», և քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է չլինեն դրա մի մասը։

ԳԼՈՒԽ 6

Ինչպես ճիշտ ընտրել ժամանցը

Այս աշխարհում եղած ժամանցը նման է մրգի, որն ունի առողջ մաս և փչացած մաս։ Ի՞նչը կօգնի ընտրել լավ ժամանցի ձև և խուսափել վատից։

ԳԼՈՒԽ 7

Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն մեզ ճիշտ որոշումներ կայացնելու կյանքի ու արյան վերաբերյալ։

ԳԼՈՒԽ 8

Եհովան ուզում է՝ իր ժողովուրդը մաքուր լինի

Մաքրության վերաբերյալ Աստծու չափանիշները շատ ավելին են ներառում, քան մարմինը, հագուստը և տունը մաքուր պահելը։ Ի՞նչ պետք է անենք, որ մաքուր լինենք Աստծու աչքում։

ԳԼՈՒԽ 9

Փախիր սեռական անբարոյությունից

Ի՞նչ է սեռական անբարոյությունը, և ինչպե՞ս կարող ենք փախչել դրանից։

ԳԼՈՒԽ 10

Ամուսնություն. պարգև Աստծուց

Որո՞նք են ամուսնության դրական կողմերը։ Ինչպե՞ս կարող ես ճիշտ ընտրել կողակից։ Ինչպե՞ս ամուսնությունը հարատև դարձնել։

ԳԼՈՒԽ 11

Ամուսնական կյանք

Յուրաքանչյուր ընտանիքում էլ լավ ու վատ ժամանակներ են լինում։ Նույնիսկ շատ լուրջ խնդիրներ ունեցող զույգերը կարող են ամրացնել իրենց փոխհարաբերությունները։

ԳԼՈՒԽ 12

Խոսելու պարգևն օգտագործիր «կերտելու համար»

Մեր խոսքը կարող է մեծ օգուտ բերել մարդկանց, բայցև կարող է մեծ վնաս հասցնել նրանց։ Եհովան սովորեցնում է, թե ինչպես խոսելու պարգևը ճիշտ օգտագործենք։

ԳԼՈՒԽ 13

Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն

Տոներն ու տոնակատարությունները մարդկանց կյանքի կարևոր մասն են։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ Եհովայի տեսակետը դրանց վերաբերյալ։

ԳԼՈՒԽ 14

Ազնիվ եղիր ամեն ինչում

Քննենք կյանքի չորս ոլորտ, որտեղ ազնիվ լինելը կարող է դժվար լինել, և տեսնենք, թե ինչ օգուտներ կքաղենք, եթե այնուամենայնիվ ազնիվ լինենք։

ԳԼՈՒԽ 15

Ուրախություն ստացիր քո աշխատանքից

Մեր Ստեղծիչն ուզում է, որ ուրախություն ստանանք աշխատանքից։ Ի՞նչ կարող ես անել, որ աշխատանքդ ավելի հաճելի լինի։ Կա՞ն աշխատանքներ, որոնցից քրիստոնյան պետք է հրաժարվի։

ԳԼՈՒԽ 16

Դիմադրիր Սատանային

Մենք ապրում ենք Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում։ Ինչպե՞ս կարող ենք մոտ մնալ Աստծուն և պաշտպանվել Սատանայից։

ԳԼՈՒԽ 17

Մնա Աստծու սիրո մեջ

Աստվածաշնչի գրողներից մեկը նշել է, որ քրիստոնյաները Աստծու սիրո մեջ մնալու համար պետք է «զորանան իրենց սրբագույն հավատով»։ Ինչպե՞ս կարող ես անել դա։

Ծանոթագրություններ

«Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գրքի բառերի և արտահայտությունների բացատրություն