1 Թագավորներ 19։1-21

19  Աքաաբը+ Հեզաբելին+ պատմեց այն ամենը, ինչ որ Եղիան արել էր, և թե ինչպես էր սրով սպանել բոլոր մարգարեներին+։  Ուստի Հեզաբելը պատգամաբեր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Թող աստվածները այսպես+ ու սրանից ավելին անեն+, եթե վաղը այս ժամին ես քո հոգու հետ նույնը չանեմ, ինչ որ նրանցից ամեն մեկի հոգու հետ եղավ»։  Եղիան վախեցավ, վեր կացավ ու փախավ, որ իր հոգին փրկի+, և եկավ Բերսաբեե+, որ Հուդայում է+, և իր սպասավորին այնտեղ թողեց,  իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատի միջով։ Ի վերջո, նա եկավ ու նստեց մի օրոճի* տակ+ և սկսեց իր հոգու համար մահ խնդրել՝ ասելով. «Բավակա՛ն է։ Ո՛վ Եհովա, ա՛ռ իմ հոգին+, քանի որ ես իմ հայրերից ավելի լավը չեմ»։  Հետո նա պառկեց ու օրոճի+ տակ քուն մտավ։ Հանկարծ մի հրեշտակ+ դիպավ+ նրան ու ասաց. «Վե՛ր կաց ու կե՛ր»։  Եղիան նայեց ու տեսավ, որ իր գլխի մոտ՝ շիկացած քարերի վրա, մի բլիթ+ է դրված, իսկ կողքին՝ ջրով կուժ։ Նա կերավ, խմեց ու նորից պառկեց։  Որոշ ժամանակ անց Եհովայի հրեշտակը+ երկրորդ անգամ եկավ, դիպավ նրան ու ասաց. «Վե՛ր կաց ու կե՛ր, որովհետև ճանապարհդ երկար է լինելու»+։  Ուստի նա վեր կացավ, կերավ ու խմեց։ Ուժ ստանալով իր կերածից՝ նա քառասուն օր+ ու քառասուն գիշեր գնաց մինչև Քորեբ+՝ մինչև ճշմարիտ Աստծու լեռը։  Այնտեղ նա մտավ մի քարայրի մեջ+, որ գիշերն այնտեղ անցկացնի, և ահա Եհովայի խոսքը նրան եղավ. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»+։ 10  Նա պատասխանեց. «Մեծ նախանձախնդրություն+ ունեցա Զորքերի Աստված Եհովայի համար, որովհետև Իսրայելի որդիները քո ուխտը թողեցին+, քո զոհասեղանները քանդեցին+ և քո մարգարեներին սրով սպանեցին+, միայն ես եմ մնացել+։ Եվ հիմա իմ հոգին են փնտրում, որ վերցնեն»+։ 11  Բայց նա ասաց նրան. «Դո՛ւրս գնա ու կանգնի՛ր լեռան վրա Եհովայի առջև»+։ Եվ ահա Եհովան անցավ նրա կողքով+, և մի սաստիկ քամի բարձրացավ, որը պատռեց լեռներն ու կոտրեց ժայռերը Եհովայի առաջ+, բայց Եհովան քամու մեջ չէր։ Քամուց հետո երկրաշարժ+ եղավ, բայց Եհովան երկրաշարժի մեջ չէր։ 12  Երկրաշարժից հետո կրակ+ եղավ, բայց Եհովան կրակի մեջ էլ չէր։ Իսկ կրակից հետո մի մեղմ, ցածր ձայն լսվեց+։ 13  Երբ Եղիան ձայնը լսեց, իր հանդերձով ծածկեց երեսը+, դուրս գնաց ու կանգնեց քարայրի մուտքի մոտ։ Եվ ահա մի ձայն եկավ նրան, որն ասաց. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»+։ 14  Նա էլ պատասխանեց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորքերի Աստված Եհովայի համար, որովհետև Իսրայելի որդիները քո ուխտը թողեցին+, քո զոհասեղանները քանդեցին և քո մարգարեներին սրով սպանեցին։ Միայն ես եմ մնացել, և հիմա իմ հոգին են փնտրում, որ վերցնեն»+։ 15  Եհովան ասաց նրան. «Գնա՛, վերադարձի՛ր քո ճանապարհով Դամասկոսի+ անապատ, և երբ հասնես, Ազայելին+ Ասորիքի վրա թագավոր օծիր+։ 16  Նամեսիի+ թոռանը՝ Հեուին+, Իսրայելի վրա թագավոր օծիր, և Աբել-​Մաուլայից+ Սաֆատի որդի Եղիսեին+ քո փոխարեն մարգարե օծիր+։ 17  Այնպես կլինի, որ Ազայելի սրից ազատվածին+ Հեուն կսպանի+, և Հեուի սրից ազատվածին Եղիսեն կսպանի+։ 18  Իսրայելում յոթ հազար մարդ եմ թողել+, ովքեր ծնկի չեկան Բահաղի առաջ+, և ովքեր շրթունքներով չհամբուրեցին+ նրան»։ 19  Նա գնաց այնտեղից ու գտավ Սաֆատի որդի Եղիսեին, երբ նա հերկում էր+ արտը։ Նրա առջևից տասներկու զույգ եզ էր գնում, և նա տասներկուերորդ զույգի հետևից էր գնում։ Եղիան Եղիսեի մոտով անցնելիս իր հանդերձը+ գցեց նրա վրա։ 20  Եղիսեն թողեց եզները, վազեց Եղիայի հետևից ու ասաց. «Թույլ տուր, խնդրում եմ, համբուրեմ հորս ու մորս+, հետո քո հետևից կգամ»։ Նա էլ ասաց. «Գնա՛, վերադարձի՛ր, ես քեզ չեմ արգելում»։ 21  Թողնելով նրան՝ Եղիսեն հետ դարձավ, մի զույգ եզ վերցրեց, մորթեց+, ապա հերկելու փայտե գործիքների+ վրա նրանց միսը եփեց ու բաժանեց ժողովրդին, և նրանք կերան։ Հետո վեր կացավ ու գնաց Եղիայի հետևից և սկսեց ծառայել+ նրան։

Ծանոթագրություններ

Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ։