Հուդա 1։1-25

 Ես՝ Հուդաս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս և Հակոբոսի եղբայրս+, գրում եմ ձեզ՝ կանչվածներիդ+, որ սիրված եք Աստծուց՝ Հորից+ և պահպանվում եք+ Հիսուս Քրիստոսի համար։  Թող Աստված իր ողորմությունը+, խաղաղությունը+ և սերը+ առատացնի ձեզ վրա+։  Սիրելինե՛ր+, շատ էի ուզում գրել ձեզ մեր բոլորի փրկության մասին+, բայց հարկ համարեցի գրել և հորդորել ձեզ, որ համառորեն պայքարեք այն հավատի համար+, որը մեկընդմիշտ փոխանցվեց սրբերին+,  որովհետև մեր մեջ որոշ մարդիկ են սողոսկել+, որոնց մասին վաղուց ի վեր Սուրբ Գրքում կանխագուշակված է+, որ այս դատաստանին պետք է արժանանան+։ Նրանք անաստված մարդիկ են+, որոնք իրենց անառակ վարքը+ արդարացնում են մեր Աստծու անզուգական բարությամբ* և ուրանում են+ մեր միակ Տիրոջը+՝ Հիսուս Քրիստոսին։  Ուզում եմ հիշեցնել ձեզ, չնայած այդ ամենը դուք արդեն գիտեք+, որ թեև Եհովան Եգիպտոսից+ փրկեց մի ժողովրդի, բայց հետագայում կործանեց նրանց, ովքեր հավատ չցուցաբերեցին+։  Եվ այն հրեշտակներին, որոնք չմնացին իրենց սկզբնական դիրքում, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը+, նա հավերժական կապանքներով+ թանձր խավարի մեջ է պահում մեծ օրվա դատաստանի համար+։  Այդպես էլ Սոդոմն ու Գոմորը և դրանց շրջակա քաղաքները+, որ հետագայում այս հրեշտակների նման մխրճվեցին պոռնկության մեջ և անձնատուր եղան անբնական մարմնական ցանկություններին+։ Հավիտենական կրակի դատաստանն ու պատիժը կրելով՝ նրանք նախազգուշական օրինակ+ են մեզ համար+։  Չնայած այս ամենին՝ այս մարդիկ էլ, նույն ձևով անձնատուր լինելով պատրանքներին+, պղծում են մարմինը, արհամարհում տերությունը*+ և անարգանքով են խոսում փառավորների մասին+։  Բայց նույնիսկ Միքայել+ հրեշտակապետը+, երբ վիճում էր+ Բանսարկուի հետ Մովսեսի մարմնի համար+, չհանդգնեց անարգական խոսքերով դատապարտել նրան+, այլ ասաց. «Թող Եհո՛վան քեզ սաստի»+։ 10  Մինչդեռ այս մարդիկ անարգանքով են խոսում այն ամենի մասին, որ իրականում չեն հասկանում+. նրանք բանականությունից զուրկ կենդանիների նման են+ ու իրենց բոլոր գործերում անասունների պես են վարվում և այդպիսով ապականում են+ իրենց։ 11  Վա՜յ նրանց, որովհետև Կայենի ճանապարհով գնացին+, հանուն վարձատրության շտապեցին Բաղաամի+ սխալ ընթացքը բռնել ու Կորխի պես ըմբոստությամբ խոսելու+ պատճառով կործանվեցին+։ 12  Սրանք ձեր սիրո խնջույքներում ստորջրյա խութերի պես են+, որոնք կերուխում են անում ձեզ հետ, հովիվներ, որ առանց վախենալու իրենց են կերակրում+, անջուր ամպեր, որ քամուց այս ու այն կողմ են քշվում+, ուշ աշնան ծառեր, սակայն անպտուղ՝ ամբողջովին չորացած* ու արմատախիլ եղած+, 13  ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթալի գործերն են փրփրեցնում+, թափառող աստղեր, որոնց համար հավիտյան պահված է անթափանց խավարը+։ 14  Ենոքը+, որ Ադամից հետո յոթերորդն էր, նրանց մասին էլ մարգարեացավ՝ ասելով. «Ահա Եհովան եկավ իր բյուրավոր* սուրբ հրեշտակներով+, 15  որպեսզի դատաստան տեսնի բոլորի հետ+ և դատապարտի բոլոր անաստվածներին իրենց աստվածամերժ գործերի և բոլոր այն սարսափելի խոսքերի համար, որ անաստված մեղավորները խոսեցին նրա դեմ»+։ 16  Այս մարդիկ տրտնջացողներ են+, որ դժգոհում են կյանքում իրենց բաժին ընկածից և անձնատուր են լինում իրենց ցանկություններին+։ Նրանք ամբարտավան բաներ են խոսում+ ու քծնում են սեփական շահի համար+։ 17  Իսկ դուք, սիրելինե՛ր, հիշեք այն խոսքերը, որ նախապես ձեզ հայտնել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալները+, 18  որոնք ասում էին. «Վերջին ժամանակներում ծաղրողներ կլինեն, որ կվարվեն իրենց ամբարիշտ ցանկությունների համեմատ»+։ 19  Նրանք են, որ բաժանումներ են առաջ բերում+, անասնացած մարդիկ+, որ զուրկ են հոգևորից+։ 20  Բայց դուք, սիրելինե՛ր, զորանալով+ ձեր սրբագույն հավատով+ և սուրբ ոգով աղոթելով+՝ 21  մնացեք Աստծու սիրո մեջ+, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը+, որը հավիտենական կյանքի է առաջնորդում+։ 22  Նաև շարունակեք ողորմություն+ ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր կասկածամիտ+ են դարձել. 23  փրկե՛ք+ նրանց՝ հափշտակելով կրակի միջից+։ Սակայն շարունակեք ողորմություն ցուցաբերել մյուսների հանդեպ, և դա արեք զգուշությամբ՝ ատելով նույնիսկ այն հանդերձը, որն աղտոտված է մարմնից+։ 24  Իսկ նրան, ով կարող է օգնել ձեզ+, որ չգայթակղվեք, և մեծ ցնծությամբ անարատ+ կանգնեցնել իր փառքի առջև, 25  միակ Աստծուն՝ մեր Փրկչին+, մեր Տեր Հիսուս Քրիստոսի+ միջոցով թող փառք լինի։ Նրանն են փառքը+, մեծությունը, հզորությունը+ և իշխանությունը+ անցած ողջ հավիտենության+ մեջ, հիմա և գալիք հավիտենության մեջ+։ Ամեն+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Վերաբ. է Աստծուն և նրանց, ում նա իշխանություն է տալիս։
Բռց.՝ «կրկնակի մեռած»։
Կամ՝ «տասնյակ հազարավոր»։