Առակներ 11։1-31

11  Խարդախ կշեռքը գարշելի է Եհովայի համար+, բայց լիակշիռ կշռաքարը հաճելի է նրան։  Հանդգնությո՞ւն եկավ, անպատվություն էլ կգա+, բայց իմաստությունը համեստների հետ է+։  Ուղղամիտների անարատությունն է իրենց առաջնորդում+, բայց անհավատարիմների խարդախությունը իրենց կկողոպտի+։  Ցասման օրը թանկարժեք բաները անօգուտ կլինեն+, բայց արդարությունը կազատի մահից+։  Անարատի արդարությունը ուղիղ կդարձնի նրա ճանապարհը+, բայց ամբարիշտը իր իսկ ամբարշտությամբ կընկնի+։  Ուղղամիտների արդարությունը կազատի նրանց+, բայց անհավատարիմները իրենց իսկ ցանկությունների կողմից կբռնվեն+։  Երբ ամբարիշտը մեռնում է, նրա հույսը կորչում է+, կորչում է նաև զորության վրա հիմնված ակնկալիքը+։  Արդարը ազատվում է նեղությունից+, և նրա փոխարեն ամբարիշտն է ընկնում դրա մեջ+։  Հավատուրացը իր բերանով կործանում է իր մերձավորին+, բայց արդարները գիտելիքի շնորհիվ փրկվում են+։ 10  Արդարների առաքինության* շնորհիվ քաղաքը ցնծում է+, իսկ երբ ամբարիշտները կործանվում են, ուրախ բացականչություններ են լինում+։ 11  Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը բարձրանում է+, բայց ամբարիշտների բերանով այն քանդվում է+։ 12  Խոհեմ սիրտ չունեցող մարդը արհամարհում է իր մերձավորին+, բայց մեծ խորաթափանցություն ունեցող մարդը լուռ է մնում+։ 13  Զրպարտելով+ ման եկողը հայտնում է մտերմիկ զրույցում ասված բաները+, բայց ոգով հավատարիմը ծածկում է գործը+։ 14  Երբ հմուտ առաջնորդություն չի լինում, ժողովուրդն ընկնում է+, բայց երբ խորհրդատուները շատ են, փրկություն է լինում+։ 15  Օտարի համար երաշխավոր լինողը անպայման կտուժի+, իսկ նա, ով ատում է ձեռք սեղմելը, անհոգ է լինում։ 16  Հմայիչ կինը փառք է ձեռք բերում+, իսկ բռնավորները՝ հարստություն։ 17  Սիրառատ բարություն ցուցաբերող մարդը լավություն է անում իր հոգուն+, բայց դաժան մարդը փորձանք է բերում իր մարմնին+։ 18  Ամբարիշտը կեղծ եկամուտ* է ձեռք բերում+, բայց նա, ով արդարություն է ցանում, ճշմարիտ շահույթ* է ստանում+։ 19  Նա, ով հաստատ կանգնած է արդարության կողմը, դեպի կյանք է գնում+, բայց նա, ով չարության հետևից է ընկնում, դեպի մահ է գնում+։ 20  Ծուռ սիրտ ունեցողները գարշելի են Եհովայի համար+, բայց անարատ ընթացք ունեցողները հաճելի են նրան+։ 21  Չնայած չար մարդիկ ձեռք ձեռքի են տալիս՝ նրանք անպատիժ չեն մնա+, իսկ արդարների սերունդը կփրկվի+։ 22  Ինչպես ոսկե օղն է խոզի քթին, այնպես էլ այն կինն է, որ գեղեցիկ է, բայց մերժում է խելամտությունը+։ 23  Արդարների ցանկությունը բարիք է+, իսկ ամբարիշտների հույսը՝ ցասում+։ 24  Կա մարդ, որ առատորեն բաժանում է, բայց իր մոտ եղածը շատանում է+, իսկ նա, ով իրեն հետ է պահում բարիք անելուց, կարիքի մեջ է ընկնում+։ 25  Առատաձեռն հոգին կպարարտանա+, և ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի+։ 26  Հացահատիկը հետ պահողին ժողովուրդը կնզովի, բայց վաճառողի գլխին օրհնություն կլինի+։ 27  Բարիք որոնողը, բարեհաճություն է փնտրում+, բայց չարիք փնտրողի վրա չարիք էլ կգա+։ 28  Իր հարստությանն ապավինողը կընկնի+, բայց արդարները դալար տերևների պես կկանաչեն+։ 29  Ով իր տան վրա փորձանք* է բերում+, քամի+ կժառանգի, և հիմար մարդը սրտով իմաստունի ծառան կլինի։ 30  Արդարի պտուղը կյանքի ծառ է+, և նա, ով հոգիներ է շահում, իմաստուն է+։ 31  Ահա արդարը երկրի վրա հատուցում կստանա+։ Որքա՜ն առավել հատուցում կստանան ամբարիշտն ու մեղավորը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Գղ 5։22-ծնթ.։
Այսինքն՝ հատուցում վատ գործերի դիմաց։
Այսինքն՝ հատուցում լավ գործերի դիմաց։
Կամ՝ «արտաքսում», այսինքն՝ վտարում։