Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխարհը լի է տառապանքով, բայց մի՞թե Աստված է մեղավոր դրա համար

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Աստվա՞ծ է տառապանքի պատճառը

Ձեր կարծիքով՝

  • այո

  • ոչ

  • միգուցե

Աստվածաշունչն ասում է

«Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10Հնարավոր չէ, որ աշխարհում տիրող չարության և տառապանքի պատճառը Աստված լինի։

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Տառապանքի գլխավոր պատճառը Սատանան է՝ «այս աշխարհի իշխանը» (Հովհաննես 14։30

  • Տառապանքն ու չարությունը հաճախ մարդկանց սխալ որոշումների հետևանքն են (Հակոբոս 1։14, 15

Տառապանքին մի օր վերջ կլինի՞

Ոմանց կարծիքով՝ մարդիկ միահամուռ ջանքերով կարող են վերացնել տառապանքը։ Սակայն ոմանք էլ ոչ մի հույս չունեն, որ աշխարհի վիճակը կփոխվի դեպի լավը։ Դո՞ւք ինչ եք կարծում։

Աստվածաշունչն ասում է

Աստված կվերացնի տառապանքը։ «Մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Աստված Հիսուսի միջոցով մեկընդմիշտ կվերացնի Սատանայի պատճառած տառապանքը (1 Հովհաննես 3։8

  • Լավ մարդիկ խաղաղ պայմաններում հավիտյան կապրեն երկրի վրա (Սաղմոս 37։9–11, 29