Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ հույս կա իմ նախնիների համար

Ի՞նչ հույս կա իմ նախնիների համար

ՈՐՈՇ ժամանակ առաջ մի հետաքրքիր վերնագիր հայտնվեց «Չոսըն իլբո» կորեական թերթում՝ «Հիասքանչ Շիմ Չոնգը, որը ոչինչ չգիտեր Հիսուսի մասին, դժո՞խք է գնացել»։

Թերթի վերնագիրը վիճահարույց էր, քանի որ Շիմ Չոնգը կորեական ժողովրդական հեքիաթի սիրված կերպար է՝ մի աղջիկ, որն իր կյանքը զոհեց կույր հորն օգնելու համար։ Ժամանակի ընթացքում նրան մեծ պատվի են արժանացրել։ Կորեայում Շիմ Չոնգը նույնիսկ դարձել է նվիրված դստեր տիպար։

Շատերին այն միտքը, որ այսպիսի անձնավորությունը պետք է պատժվի դժոխքում միայն այն պատճառով, որ մկրտված քրիստոնյա չի եղել, անարդար էր թվում, նույնիսկ վիրավորական։ Ի վերջո, այդ պատմությունը, ինչպես ենթադրվում է, տեղի էր ունեցել շատ վաղուց, երբ Քրիստոսի մասին դեռ չէր իմացվել նրա գյուղում։

Հոդվածում ընդգրկված էր մի հարցազրույց քահանայի հետ։ Նրան հարց էր ուղղվել, թե արդյոք նրանք, ովքեր մահացել են, հնարավորություն չունենալով իմանալու Հիսուսի մասին, դատապարտված են դժոխք գնալու։ Պատասխա՞նը. «Մենք չգիտենք։ Միայն ենթադրում ենք, որ [այսպիսի մարդկանց համար] աստվածային նախախնամություն պետք է լինի»։

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋ

«Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է. «Մկրտությունն անհրաժեշտ է փրկության համար։ Ինչպես Քրիստոսն ասաց, մինչև որ մարդ ջրից և սուրբ ոգուց նորից չծնվի, չի կարող մտնել Աստծու Թագավորություն (Հվ 3։5)»։ Այդ պատճառով ոմանք հավատում են, որ նրանք, ովքեր մահացել են առանց մկրտվելու, գցվելու են դժոխքը կամ մահից հետո այլ կերպ են տառապելու (The New Catholic Encyclopedia)։

Սակայն շատերի համար այս գաղափարը անհեթեթություն է։ Միլիոնավոր մարդիկ են մահացել՝ ոչինչ չիմանալով Աստվածաշնչի մասին։ Արդյոք նրանք արժանի՞ են հավիտենական տանջանքների։ Ի՞նչ է Աստվածաշունչը ասում այս մասին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՀՈՒՅՍԸ

Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալիս, որ Աստված չի անուշադրության չի մատնում այն մարդկանց, ովքեր ապրել են՝ չիմանալով իր պահանջների մասին։ Գործեր 17։30 համարը մեզ վստահեցնում է. «Աստված անտեսեց այսպիսի անգիտության ժամանակները»։ Ուրեմն ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը նրանց, ովքեր մահացել են՝ առանց Աստծու մասին իմանալու հնարավորություն ունենալու։

Ի՞նչ նշանակություն ունի Հիսուսի խոստումը. «Դու ինձ հետ Դրախտում կլինես»

Պատասխանը կարող ենք իմանալ այն զրույցից, որը տեղի ունեցավ Հիսուսի և իր կողքին գամված հանցագործներից մեկի միջև։ Այդ մարդն ասաց նրան. «Հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Ի՞նչ պատասխանեց Հիսուսը. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։39–43

Արդյոք Հիսուսը խոստացա՞վ, որ այդ մարդը երկինք կգնա։ Ո՛չ։ Նա «դարձյալ չէր ծնվել» ջրից ու ոգուց, ինչը նախապայման էր երկնքի Թագավորություն մտնելու համար (Հովհաննես 3։3–6)։ Հակառակը՝ Հիսուսը խոստացավ, որ հանցագործը նորից է ապրելու դրախտում։ Լինելով հրեա՝ այդ մարդը հավանաբար գիտեր երկրային դրախտի՝ Եդեմի պարտեզի մասին, որը նկարագրվում է Աստվածաշնչի առաջին գրքում (Ծննդոց 2։8)։ Հիսուսի խոստումը նրան հարության վստահելի հույս տվեց, ինչը տեղի էր ունենալու դրախտում, երբ այն վերահաստատվեր երկրի վրա։

Աստվածաշունչը խոստանում է, որ «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15)։ «Անարդարները» նրանք են, ովքեր չեն համապատասխանել Աստծու արդար սկզբունքներին, քանի որ անտեղյակ են եղել նրա կամքին։ Հիսուսը հարություն է տալու անարդար հանցագործին, որը խոսեց իր հետ, ինչպես նաև միլիոնավոր, թերևս միլիարդավոր մարդկանց, ովքեր մահացել են՝ լինելով անիրազեկ։ Հետո դրախտային երկրում նրանք կսովորեն Աստծու պահանջների մասին և հնարավորություն կունենան ապացուցելու, որ սիրում են Աստծուն՝ հնազանդվելով նրա պատվիրաններին։

 ԵՐԲ ԵՆ ԱՆԱՐԴԱՐՆԵՐԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՆԵԼՈՒ

Երբ անարդարները հարություն առնեն, արդյոք նրանք կդատվե՞ն անցյալում արած իրենց գործերի հիման վրա։ Ո՛չ։ Հռոմեացիներ 6։7-ում գրված է. «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից»։ Անարդարները իրենց մեղքերի համար վճարել են մահով։ Ուստի նրանք կդատվեն այն գործերի հիման վրա, որ կանեն հարություն առնելուց հետո, ոչ թե ըստ այն գործերի, որ արել են մինչև մահանալը՝ լինելով անտեղյակ Աստծու պահանջներից։ Ի՞նչ օգուտներ նրանք կստանան։

Հարությունից հետո անարդարները հնարավորություն կունենան սովորելու Աստծու օրենքները, որոնք հայտնի կդառնան, երբ խորհրդանշական գրքերը բացվեն։ Նրանք կդատվեն «ըստ իրենց գործերի», այսինքն՝ համաձայն այն բանի՝ կհնազանդվեն Աստծու օրենքներին, թե ոչ (Հայտնություն 20։12, 13)։ Անարդարներից շատերի համար դա կլինի ոչ թե երկրորդ հնարավորությունը, այլ առաջին իրական հնարավորությունը ձեռք բերելու հավիտենական կյանք երկրի վրա՝ սովորելով և կատարելով Աստծու կամքը։

Աստվածաշնչյան այս ուսմունքը շատերին է օգնել, որ նորից սկսեն հավատալ Աստծուն։ Յոնգ Սուգը նրանցից մեկն է։ Նա մեծացել է որպես բարեպաշտ կաթոլիկ։ Նրա ընտանիքի անդամները քահանաներ էին։ Ցանկանալով դառնալ միանձնուհի՝ Յոնգ Սուգը գնաց մենաստան։ Հետագայում հեռացավ այնտեղից, քանի որ հիասթափվեց՝ տեսնելով, թե ինչ է կատարվում մենաստանում։ Ավելին, նա չկարողացավ ընդունել դժոխքի ուսմունքը, քանի որ կարծում էր, որ մարդկանց դժոխքի կրակներում տանջելը ո՛չ արդար է, ո՛չ էլ սիրո դրսևորում։

Մի Եհովայի վկա հետագայում Յոնգ Սուգին ցույց տվեց աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում և այլևս վարձ էլ չունեն» (Ժողովող 9։5)։ Վկան օգնեց նրան հասկանալու, որ նրա նախնիները չեն տանջվում դժոխքում, այլ ննջել են մահվան քնով և սպասում են հարության։

Հասկանալով, որ շատ մարդիկ երբեք չեն լսել աստվածաշնչյան ճշմարտությունը՝ Յոնգ Սուգը լուրջ վերաբերվեց Մատթեոս 24։14-ում արձանագրված Հիսուսի խոսքերին. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։ Այժմ նա քարոզում է բարի լուրը և Աստվածաշնչի վրա հիմնված իր հրաշալի հույսի մասին պատմում է ուրիշներին։

«ԱՍՏՎԱԾ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԷ»

«Աստված կողմնակալ չէ,— ասում է Աստվածաշունչը,— այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Սա կատարյալ արդարության դրսևորում է, ինչը մեզանից յուրաքանչյուրը կարող է ակնկալել Աստծուց, որն «արդարություն և արդարադատություն է սիրում» (Սաղմոս 33։5