Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իչան Կալա միջնաբերդի պարիսպը Խիվա քաղաքում

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Ուզբեկստան

Այցելություն Ուզբեկստան

ԱՅՆ տարածաշրջանը, որտեղ այժմ գտնվում է Ուզբեկստանը (ուզբեկների երկիրը), կոչվել է տարբեր անուններով՝ Անդրօքսիանա, Տարտարիա, Թուրքեստան։ Սկսած 15-րդ դարից Ուզբեկստանի քաղաքները կարևոր դեր են ունեցել առևտրականների համար, որոնք ճանապարհորդում էին «Մետաքսի ճանապարհով»՝ Չինաստանը միջերկրածովյան երկրների հետ կապող առևտրային երթուղով։ Ուզբեկստանի տեքստիլ ապրանքների շուկայում գերակշռում են բամբակե գործվածքները։ Երկրում նաև գործում են ու վաճառում բամբակյա, բրդյա և մետաքսյա գեղեցիկ գորգեր։

Պատմության ընթացքում Ուզբեկստանի մշակույթի վրա ազդեցություն են թողել տարբեր ժողովուրդներ։ Հայտնի նվաճողները իրենց հզոր զորքերով արշավել են Ուզբեկստանի լեռներով ու անապատներով։ Նրանցից էին Ալեքսանդր Մակեդոնացին, որը հենց այս տարածքում հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ռոքսանային, Չինգիս–խանը՝ Մոնղոլիայից և Լենկթեմուրը, որը ծնունդով այդ տարածքից էր, և որը ղեկավարել է պատմության մեջ եղած ամենամեծ կայսրություններից մեկը։

Ազգային տարազ

Ուզբեկստանի ներկայիս քաղաքները աչքի են ընկնում վեհաշուք, գունագեղ շինություններով, որոնց գմբեթաձև տանիքները պատված են կապույտ ջնարակված սալիկներով։ Այդ շինություններից շատերը ծառայում են որպես դպրոցներ։

«Մետաքսի ճանապարհը»։ Այս առևտրային ճանապարհը, որի մի մասը անցնում էր այն տարածքով, որտեղ ներկայիս Ուզբեկստանն է, առանցքային դեր է ունեցել միջազգային առևտրի մեջ։ Այն սկսել է գործել նախքան մեր թվարկությունը և եղել է բանուկ առևտրային մայրուղի մինչև 15-րդ դարի վերջը, երբ բացվեց դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհը։

Կանայք գործում են մետաքսե գորգ

Արալյան ծովը։ Մի ժամանակ այն իր մեծությամբ չորրորդ լիճն է եղել աշխարհում։ Սակայն այժմ լճի մակարդակը արագորեն իջնում է, քանի որ դրա մեջ թափվող գետերի ջրերը լայնորեն օգտագործվում են ոռոգման նպատակներով։ Ուզբեկստանը փորձում է լուծել այդ խնդիրը՝ համագործակցելով կենտրոնասիական պետությունների հետ։

Ուզբեկստանի այբուբենը։ Հնում այստեղ խոսել են տարբեր լեզուներով, սակայն ութերորդ դարում՝ մահմեդականների նվաճումներից հետո, սկսեց գործածվել արաբերենը։ Հետագայում Խորհրդային Միության կազմի մեջ մտնելուց հետո երկրում սկսեց գործածվել լատինական այբուբենը, որը 1930-ականների վերջում փոխարինվեց կիրիլիցայով։ 1993-ին նոր օրենքով ընդունվեց ուզբեկական այբուբենը, որը հիմնված է լատինական այբուբենի վրա։

Չրերի վաճառասեղան քաղաքային շուկայում