Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն

Դուք ունե՞ք պահապան հրեշտակ

Դուք ունե՞ք պահապան հրեշտակ

Աստվածաշնչում չի ասվում, թե յուրաքանչյուր մարդ պահապան հրեշտակ ունի։ Հիսուսը մի անգամ ասաց. «Զգույշ եղեք, որ չարհամարհեք այս փոքրերից մեկին [Քրիստոսի աշակերտներին], որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը» (Մատթեոս 18։10)։ Բայց այս խոսքերը չեն նշանակում, թե յուրաքանչյուր մարդ պահապան հրեշտակ ունի։ Հիսուսը պարզապես նկատի ուներ, որ հրեշտակները մեծապես հետաքրքրված են իր աշակերտներից յուրաքանչյուրի բարօրությամբ։ Հետևաբար Աստծու ճշմարիտ երկրպագուները անխոհեմաբար չեն վարվում և իրենք իրենց անտեղի ռիսկի չեն ենթարկում՝ ակնկալելով, որ Աստծու հրեշտակները կպաշտպանեն իրենց։

Բայց մի՞թե դա նշանակում է, որ հրեշտակները չեն օգնում մարդկանց։ Ո՛չ (Սաղմոս 91։11)։ Ոմանք խորապես համոզված են, որ Աստված իր հրեշտակների միջոցով պաշտպանել ու առաջնորդել է իրենց։ Քենեթը, որի մասին խոսվեց առաջին հոդվածում, նույնպես այդպես է մտածում։ Թեև չենք կարող այս հարցում որևէ բան պնդել, բայց հնարավոր է՝ նա ճիշտ է։ Քարոզչական գործն անելիս Եհովայի վկաները հաճախ են զգում հրեշտակների աջակցությունը։ Բայց քանի որ հրեշտակները անտեսանելի են, մենք չենք կարող ասել, թե ինչ չափով է Աստված օգտագործում նրանց՝ տարբեր հարցերում մարդկանց օգնելու համար։ Այնուամենայնիվ, սխալ վարված չենք լինի, եթե շնորհակալություն հայտնենք Ամենակարողին մեր ստացած ցանկացած օգնության համար (Կողոսացիներ 3։15; Հակոբոս 1։17, 18