Բոլոր պատերազմական զենքերը կոչնչացվեն

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Երբևիցե երկրի վրա խաղաղություն կլինի՞

Ձեր կարծիքով՝

  • այո

  • ոչ

  • միգուցե

Աստվածաշունչն ասում է

Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո «խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի», այսինքն՝ հավիտյան (Սաղմոս 72։7

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Չար մարդիկ կոչնչացվեն երկրի վրայից, իսկ արդարները «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11

  • Աստված վերջ կդնի բոլոր պատերազմներին (Սաղմոս 46։8, 9

Հնարավո՞ր է այսօր ունենալ մտքի խաղաղություն

Ոմանց կարծիքով՝ հնարավոր չէ մտքի խաղաղություն ունենալ, քանի դեռ աշխարհում տառապանք և անարդարություն կա։ Դո՞ւք ինչ եք կարծում։

Աստվածաշունչն ասում է

Նրանք, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ, նույնիսկ հիմա կարող են ունենալ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Աստված խոստանում է, որ կվերացնի տառապանքն ու անարդարությունը և «ամեն բան նոր կանի» (Հայտնություն 21։4, 5

  • Մենք կարող ենք ներքին խաղաղություն ունենալ, եթե բավարարենք մեր «հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3