Պատրա՞ստ ես համբերությամբ սպասելու
«Դուք էլ համբերող եղեք» (ՀԱԿ. 5։8)։
1, 2. ա) Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ ասենք. «Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա»։ բ) Անցյալում ապրած հավատարիմ մարդկանց օրինակը ինչո՞ւ կարող է քաջալերական լինել մեզ համար։
«ՄԻՆՉԵՎ ե՞րբ, ո՛վ Եհովա»։ «Ինչքա՞ն»։ Այս հարցերը տվեցին հավատարիմ մարգարեներ Եսայիան և Ամբակումը (Ես. 6։11; Ամբ. 1։2)։ Դավիթ թագավորը 13-րդ սաղմոսում չորս անգամ ասաց. «Մինչև ե՞րբ» (Սաղ. 13։1, 2)։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը տվեց այս հարցը՝ տեսնելով մարդկանց անհավատությունը (Մատթ. 17։17)։ Ուստի չպետք է զարմանանք, եթե մեր մեջ էլ նույն հարցը տալու ցանկություն առաջանա։
2 Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ ասենք. «Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա»։ Հնարավոր է՝ բախվում ենք անարդարության, խնդիրներ ունենք տարիքի կամ հիվանդության պատճառով կամ նեղություններ ենք կրում՝ ապրելով «վերջին օրերում»՝ այս «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1)։ Միգուցե հոգնել ենք մեզ շրջապատող մարդկանց վատ վերաբերմունքից։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Այնուամենայնիվ, քաջալերական է իմանալ, որ անցյալում ապրած Եհովայի հավատարիմ ծառաները ազատորեն տալիս էին այն նույն հարցը, որը մեր մտքում էլ կարող է ծագել, և դրա համար Աստված նրանց չէր դատապարտում։
3. Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ դժվար իրավիճակում ենք հայտնվում։
Հակ. 5։7)։ Այո՛, բոլորիս անհրաժեշտ է ունենալ այս հատկությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում լինել համբերատար։
3 Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ կանգնում ենք նմանատիպ խնդիրների առաջ։ Հակոբոս աշակերտը՝ Հիսուսի եղբայրը, Աստծուց ներշնչված, գրեց. «Եղբայրնե՛ր, համբերություն դրսևորեք մինչև Տիրոջ ներկայությունը» (Ի՞ՆՉ Է ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
4, 5. ա) Ի՞նչ է նշանակում լինել համբերատար։ բ) Հակոբոս աշակերտը ինչպե՞ս է բացատրում, թե ինչ է համբերությունը (տես հոդվածի սկզբի նկարը)։
4 Աստվածաշնչի համաձայն՝ համբերությունը սուրբ ոգու պտղի մաս կազմող հատկություններից է։ Առանց Աստծու օգնության՝ անկատար մարդը չի կարող այնքան համբերատար լինել, որքան անհրաժեշտ է։ Համբերությունը Աստծու տված նվերն է։ Այն դրսևորելով՝ ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան և ուրիշներին։ Անհամբերությունը թուլացնում է սիրո կապը, իսկ համբերությունը ամրացնում է այն (1 Կորնթ. 13։4; Գաղ. 5։22)։ Համբերությունը քրիստոնեական այլ կարևոր հատկություններ էլ է ներառում։ Օրինակ՝ այն կապված է տոկունության հետ, որն օգնում է դիմանալ դժվար իրավիճակներում և դրական տրամադրվածություն պահպանել (Կող. 1։11; Հակ. 1։3, 4)։ Համբերել նաև նշանակում է մեր հանդեպ դրսևորվող վատ վերաբերմունքին նույն կերպով չպատասխանել, ինչպես նաև ցանկացած իրավիճակում մնալ ամուր և հաստատուն։ Բացի այդ, Աստվածաշունչը մեզ հորդորում է գիտակցել սպասելու անհրաժեշտությունը և պատրաստակամ լինել դա անելու։ Այդ մասին ասվում է Հակոբոս 5։7, 8-ում (կարդա)։
5 Ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք սպասելու Եհովային։ Հակոբոսը մեզ համեմատում է հողագործի հետ։ Թեև վերջինս ծանր աշխատում է, որ բերք ստանա, նա չի կարող վերահսկել եղանակն ու բույսերի աճը և չի կարող այնպես անել, որ բերքահավաքի ժամանակը շուտ գա։ Նա գիտակցում է, որ պետք է համբերությամբ սպասի «երկրի թանկագին պտղին»։ Նույն ձևով էլ մենք, սպասելով Եհովայի խոստումների կատարմանը, չենք կարող շատ բաներ վերահսկել (Մարկ. 13։32, 33; Գործ. 1։7)։ Հողագործի նման՝ մենք էլ պետք է համբերությամբ սպասենք։
6. Միքիա մարգարեի օրինակից ի՞նչ ենք սովորում։
6 Մեր իրավիճակը նման է Միքիա մարգարեի օրերում տիրող իրավիճակին։ Նա ապրում էր չար թագավոր Աքազի իշխանության օրոք, երբ երկրում ապականություն էր տիրում։ Մարդիկ վարպետացել էին չարիք գործելու մեջ (կարդա Միքիա 7։1–3)։ Միքիան գիտակցում էր, որ ինքը չի կարող փոխել դրությունը։ Այդ իրավիճակում ի՞նչ կարող էր անել մարգարեն։ Նա ասաց. «Ես արթնությամբ կսպասեմ Եհովային։ Ես համբերությամբ կսպասեմ իմ փրկության Աստծուն։ Իմ Աստվածը կլսի ինձ» (Միք. 7։7)։ Միքիայի պես՝ մենք էլ պետք է «համբերությամբ սպասենք»։
7. Ինչպե՞ս պետք է սպասենք Եհովային և ինչո՞ւ։
7 Եթե Միքիայի պես հավատ ունենանք, պատրաստ կլինենք սպասելու Եհովային։ Մեր իրավիճակը նման չէ բանտարկյալի իրավիճակին, որը սպասում է իր մահապատժին։ Նա ստիպված է սպասում և չի ուզում, որ այդ օրը գա։ Մեր դեպքում ամեն ինչ այլ է։ Մենք ուզո՛ւմ ենք սպասել Եհովային, քանի որ գիտենք, որ նա կկատարի իր խոստումը և մեզ հավիտենական կյանք կտա ճիշտ ժամանակին, ամենապատեհ ժամանակին։ Ուստի մենք «ամեն ինչին դիմանում ենք և ուրախությամբ համբերում» (Կող. 1։11, 12)։ Իսկ եթե դժգոհելով սպասենք ու տրտնջանք՝ ասելով, թե Եհովան արագ չի գործում, կտխրեցնենք մեր Աստծուն (Կող. 3։12)։
ՆՐԱՆՔ ՀԱՄԲԵՐԵՑԻՆ ԵՎ ՕՐԻՆԱԿ ԹՈՂԵՑԻՆ
8. Ի՞նչ պետք է հիշենք, երբ մտածում ենք անցյալում ապրած հավատարիմ մարդկանց օրինակների շուրջ։
8 Մենք ավելի պատրաստակամ կլինենք սպասելու, եթե հիշենք հնում ապրած հավատարիմ տղամարդկանց ու կանանց, ովքեր համբերությամբ սպասեցին, որ Եհովան կատարի իր խոստումները (Հռոմ. 15։4)։ Երբ մտածում ենք նրանց օրինակների շուրջ, լավ կլինի՝ հիշենք, թե նրանք որքան երկար պետք է սպասեին, ինչու էին պատրաստ սպասելու և արդյունքում ինչ օրհնություններ ստացան։
9, 10. Աբրահամն ու Սառան որքա՞ն պետք է սպասեին Եհովային։
9 Քննենք Աբրահամի ու Սառայի օրինակը։ Նրանք այն մարդկանց թվում են, «ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները»։ Սուրբ Գիրքն ասում է, որ «համբերությամբ սպասելուց հետո Աբրահամը ստացավ» այն խոստումը, որի համաձայն՝ Եհովան օրհնելու էր նրան և շատացնելու էր նրա սերունդը (Եբր. 6։12, 15)։ Աբրահամն ինչո՞ւ պետք է համբերություն դրսևորեր։ Քանի որ ժամանակ էր պահանջվելու, որ այդ խոստումը կատարվեր։ Աբրահամի հետ Եհովայի կապած ուխտը ուժի մեջ մտավ մ. թ. ա. 1943 թ. նիսանի 14-ին, երբ Աբրահամն ու Սառան իրենց տնեցիների հետ անցան Եփրատ գետը և մտան Ավետյաց երկիր։ Դրանից հետո Աբրահամը 25 տարի պետք է սպասեր, մինչև ծնվեր իր որդին՝ Իսահակը. դա տեղի ունեցավ մ. թ. ա. 1918-ին։ Բացի այդ, պետք է ևս 60 տարի սպասեր իր թոռների լույս աշխարհ գալուն. Եսավն ու Հակոբը ծնվեցին մ. թ. ա. 1858-ին (Եբր. 11։9)։
10 Ավետյաց երկրից որքա՞ն հողատարածք ստացավ Աբրահամը որպես ժառանգություն։ Աստվածաշնչում կարդում ենք. «Սակայն [Եհովան] նրանում ոչ մի Գործ. 7։5)։ Աբրահամի՝ Եփրատ գետն անցնելուց միայն 430 տարի հետո էր, որ նրա սերունդը դարձավ ազգ, որը պետք է տիրեր այդ երկրին (Ելք 12։40–42; Գաղ. 3։17)։
ժառանգություն չտվեց [Աբրահամին], նույնիսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացավ այն որպես կալվածք տալ նրան և նրա սերնդին, երբ նա դեռ երեխա չուներ» (11. Աբրահամն ինչո՞ւ էր պատրաստ սպասելու Եհովային, և ի՞նչ օրհնություններ նա կստանա իր համբերատարության շնորհիվ։
11 Աբրահամը պատրաստ էր սպասելու, քանի որ հավատում էր Եհովային (կարդա Եբրայեցիներ 11։8–12)։ Նա ուրախությամբ էր սպասում, չնայած որ չտեսավ Աստծու խոստման լիարժեք կատարումը։ Բայց մի պահ պատկերացրու, թե ինչ կզգա Աբրահամը, երբ հարություն առնի դրախտային երկրի վրա։ Նա կզարմանա՝ տեսնելով, թե Աստվածաշնչի որքան մեծ հատված է նվիրված իր և իր հետնորդների պատմությանը։ * Կարո՞ղ ես պատկերացնել՝ որքան նա կուրախանա, երբ հասկանա, թե ինչ կարևոր դեր է ունեցել խոստացյալ սերնդի առնչությամբ Եհովայի նպատակի իրագործման մեջ։ Անկասկած, նա կընդունի, որ արժեր այդքան սպասել։
12, 13. Հովսեփն ինչո՞ւ պետք է համբերեր, և ինչպիսի՞ տրամադրվածություն նա ուներ։
12 Աբրահամի թոռնորդի Հովսեփը նույնպես պատրաստ էր սպասելու։ Նա մի քանի անգամ սոսկալի անարդարության զոհ դարձավ։ Սկզբում նրա եղբայրները ստրկության վաճառեցին նրան, երբ մոտ 17 տարեկան էր։ Հետո Հովսեփը մեղադրվեց, թե փորձել է բռնաբարել իր տիրոջ կնոջը, ինչի պատճառով հայտնվեց բանտում՝ երկաթե կապանքների մեջ (Ծննդ. 39։11–20; Սաղ. 105։17, 18)։ Թվում էր՝ արդար լինելու համար նա ոչ թե օրհնվեց, այլ պատժվեց։ Սակայն 13 տարի անց ամեն ինչ անսպասելիորեն փոխվեց։ Հովսեփը ազատվեց բանտից և դարձավ փարավոնից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան (Ծննդ. 41։14, 37–43; Գործ. 7։9, 10)։
13 Արդյո՞ք այդ անարդարությունների պատճառով Հովսեփը դառնությամբ լցվեց։ Դադարե՞ց վստահել իր Աստծուն՝ Եհովային։ Ո՛չ։ Իսկ ի՞նչը նրան օգնեց համբերությամբ սպասել։ Եհովայի հանդեպ հավատը։ Հովսեփը տեսնում էր Աստծու ձեռքը։ Դա երևում է նրա խոսքերից, որ ասաց իր եղբայրներին. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստված եմ։ Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց այն բարիք դարձնել, որպեսզի անի այն, ինչ այսօր տեսնում եք՝ շատ մարդկանց կյանքեր փրկի» (Ծննդ. 50։19, 20)։ Այո՛, Հովսեփը հասկացել էր, որ արժեր սպասել։
14, 15. ա) Ինչո՞վ է ուշագրավ Դավթի համբերատարությունը։ բ) Ի՞նչն օգնեց Դավթին համբերությամբ սպասել։
14 Դավիթ թագավորը նույնպես դարձավ շատ անարդարությունների զոհ։ Թեև վաղ տարիքում նա Եհովայի կողմից օծվեց որպես Իսրայելի ապագա թագավոր, սակայն պետք է մոտ 15 տարի սպասեր, որ սկսեր թագավորել, այն էլ միայն իր ցեղի՝ Հուդայի վրա (2 Սամ. 2։3, 4)։ Այդ ընթացքում անհավատարիմ թագավոր Սավուղը որոշ ժամանակ հետապնդում էր Դավթին՝ ցանկանալով սպանել նրան։ * Դավիթը ստիպված էր ապրել փախստականի կյանքով, երբեմն՝ օտար երկրում, երբեմն էլ՝ անապատների քարայրներում։ Իսկ երբ Սավուղը պատերազմի դաշտում սպանվեց, Դավիթը դեռ ավելի քան 7 տարի պետք է սպասեր, մինչև իշխանություն ստանար ողջ Իսրայել ազգի վրա (2 Սամ. 5։4, 5)։
Սաղ. 13։5, 6)։ Դավիթը վստահ էր, որ Եհովան սիրում է ու նվիրված է իրեն։ Նա ուրախությամբ սպասում էր Եհովայից եկող փրկությանը և հիշում էր, թե Աստված ինչպես է վարձատրել իրեն։ Անկասկած, Դավիթը հասկանում էր, որ արժեր սպասել։
15 Դավիթն ինչո՞ւ էր պատրաստ համբերությամբ սպասելու։ Պատասխանը գտնում ենք այն նույն սաղմոսում, որում նա չորս անգամ հարցնում է. «Մինչև ե՞րբ»։ Նա գրում է. «Ես քո սիրառատ բարությանն եմ ապավինում, թող իմ սիրտը քո տված փրկությամբ ցնծա։ Եհովային եմ գովերգելու, որովհետև նա ինձ բարիով վարձատրեց» (Համբերելու հարցում Եհովան մեզնից չի ակնկալում մի բան, ինչ ինքը պատրաստ չէ անելու
16, 17. Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը ի՞նչ հրաշալի օրինակ են թողել։
16 Համբերելու հարցում Եհովան մեզնից չի ակնկալում մի բան, ինչ ինքը պատրաստ չէ անելու։ Նա սպասելու պատրաստակամություն է դրսևորել և այդպիսով մեծագույն օրինակ է թողել մեզ (կարդա 2 Պետրոս 3։9)։ Եհովան հազարավոր տարիներ համբերությամբ սպասում է, որ Եդեմի պարտեզում բարձրացված հարցերը լուծվեն։ Աստված համբերությամբ սպասում է այն ժամանակին, երբ իր անունը լիովին կսրբացվի։ Արդյունքում «բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան», աննկարագրելի օրհնություններ կստանան (Ես. 30։18)։
17 Հիսուսը նույնպես պատրաստ է սպասելու։ Թեև երկրի վրա եղած ժամանակ նա պահեց իր անարատությունը և 33 թ.-ին երկնքում Եհովային ներկայացրեց իր քավիչ զոհի արժեքը, սակայն պետք է սպասեր մինչև 1914 թ., որ սկսեր իշխել (Գործ. 2։33–35; Եբր. 10։12, 13)։ Հիսուսը հիմա էլ է սպասում, որ իր թշնամիները վերջնականապես կործանվեն իր Հազարամյա Իշխանության վերջում (1 Կորնթ. 15։25)։ Ճիշտ է, դրան պետք է երկար սպասել, բայց կարող ենք համոզված լինել, որ արժե դա անել։
Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ՄԵԶ
18, 19. Ի՞նչը կօգնի, որ պատրաստ լինենք սպասելու։
18 Յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի սպասելու։ Ի՞նչը կօգնի այս հարցում։ Աղոթիր՝ Աստծուց խնդրելով իր սուրբ ոգին։ Չէ՞ որ համբերատարությունը ոգու պտղի մաս կազմող հատկություններից է (Եփես. 3։16; 6։18; 1 Թեսաղ. 5։17–19)։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ համբերությամբ տոկալ։
19 Հիշիր, թե ինչի շնորհիվ Աբրահամը, Հովսեփը և Դավիթը կարողացան համբերությամբ սպասել, որ Եհովան կատարի իր խոստումները։ Նրանց օգնեց Եհովայի հանդեպ հավատն ու վստահությունը։ Այս հավատարիմ ծառաները չկենտրոնացան իրենց անձի ու սեփական ցանկությունների վրա։ Երբ մտածում ենք, թե ինչպես նրանք վարձատրվեցին, մենք նույնպես մղվում ենք համբերությամբ սպասելու։
20. Ի՞նչ պետք է յուրաքանչյուրս վճռի։
20 Չնայած մեր փորձություններին ու դժվարություններին՝ մենք վճռականությամբ ենք լցված համբերությամբ սպասելու։ Հնարավոր է՝ երբեմն ասենք. «Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա» (Ես. 6։11)։ Սակայն Աստծու սուրբ ոգին մեզ ուժ է տալիս, որ ունենանք նույն տրամադրվածությունը, ինչ Երեմիա մարգարեն, ով ասաց. «Եհովան է իմ բաժինը.... Դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ նրան» (Ողբ 3։21, 24)։
^ պարբ. 11 «Ծննդոց» գրքի մոտ 15 գլուխներում պատմվում է Աբրահամի մասին։ Բացի այդ, նրա մասին ավելի քան 70 անգամ հիշատակվում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում։
^ պարբ. 14 Թեև թագավոր դառնալուց երկու տարի հետո Սավուղը մերժվեց Եհովայի կողմից, նրան թույլ տրվեց թագավորել ևս 38 տարի՝ մինչև իր մահը (1 Սամ. 13։1; Գործ. 13։21)։