Ուշադրության կենտրոնում պահիր ամենակարևոր հարցը
«Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (ՍԱՂ. 83։18)։
1, 2. ա) Ո՞րն է բոլոր մարդկանց առնչվող ամենակարևոր հարցը։ բ) Ինչո՞ւ է կարևոր գիտակցել այդ հարցի լրջությունը։
ԱՅՍՕՐ շատերի համար փողը ամենակարևոր բանն է։ Նրանց ուշադրությունը կենտրոնացած է հարստություն կուտակելու և իրենց ունեցվածքը պահպանելու վրա։ Ուրիշների համար էլ ամենակարևորը իրենց ընտանիքն է, առողջությունը և անձնական կյանքում հաջողակ լինելը։
2 Սակայն այս ամենից ավելի կարևոր մի բան կա՝ Եհովայի գերիշխանության արդարացումը։ Մենք պետք է այս կարևոր հարցը միշտ մեր տեսադաշտում պահենք։ Հնարավոր է՝ այնքան տարվենք առօրյա հոգսերով, որ մոռանանք, թե որքան կարևոր է Աստծու գերիշխանության արդարացումը։ Կամ գուցե փորձությունների ու դժվարությունների պատճառով տեսադաշտից կորցնենք այն։ Որքան խորությամբ գիտակցենք Եհովայի գերիշխանության արդարացման կարևորությունը, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի հաղթահարել առօրյա դժվարությունները։ Արդյունքում՝ ավելի կմտերմանանք Եհովայի հետ։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑՆ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ
3. Սատանան ի՞նչ հարց բարձրացրեց Աստծու իշխանության վերաբերյալ։
3 Բանսարկու Սատանան հարց բարձրացրեց, թե արդյոք Ծննդ. 3։1–5)։ Սատանան նաև ակնարկեց, որ մարդը սրտի խորքում նվիրված չէ Աստծուն և որոշակի ճնշման տակ կմերժի նրա իշխանությունը (Հոբ 2։4, 5)։ Ուստի Եհովան թույլ տվեց, որ ժամանակի ընթացքում պարզ դառնա, թե ինչպիսին կլինի մարդկանց կյանքը առանց իր արդար իշխանության։
Եհովան իրավունք ունի իշխելու։ Նա պնդեց, որ Աստված լավ ղեկավար չէ և իր ստեղծած էակներին բարիք չի կամենում։ Նրա խոսքով՝ մարդիկ ավելի երջանիկ կլինեին և ավելի լավ կապրեին, եթե հենց իրենք իշխեին (4. Գերիշխանության հարցը ինչո՞ւ պետք է լուծվի։
4 Եհովան անշուշտ գիտեր, որ Սատանայի պնդումները սուտ են։ Այդ դեպքում ինչո՞ւ նրան ժամանակ տվեց, որ փորձի ապացուցել իր պնդումները։ Որովհետև այդ հարցի պատասխանն առնչվում է բոլոր բանական էակներին (կարդա Սաղմոս 83։18)։ Ադամն ու Եվան և նրանցից հետո շատ մարդիկ մերժեցին Աստծու իշխանությունը։ Հետևաբար ոմանք գուցե մտածեին, թե Սատանայի պնդումները հիմնավոր են։ Քանի դեռ այդ հարցը մարդկանց ու հրեշտակների մտքում մնում է չլուծված, բախումներ կլինեն ազգերի, ռասաների, ցեղերի, ընտանիքների և անհատների միջև։ Բայց երբ Եհովայի գերիշխանությունն արդարացվի, բոլորը հավերժ կենթարկվեն նրա արդար իշխանությանը, և ողջ տիեզերքում խաղաղություն կվերահաստատվի (Եփես. 1։9, 10)։
5. Մենք ինչպե՞ս ենք ներգրավված գերիշխանության հարցում։
5 Այո՛, Աստծու գերիշխանությունը կարդարացվի, իսկ Սատանայի ու մարդկանց իշխանությունը կատարելապես կձախողվի ու կվերանա։ Մեսիական Թագավորության միջոցով գործադրվող Աստծու իշխանությունը հաջողության կհասնի։ Հավատարիմները կապացուցեն, որ մարդը կարող է թիկունք կանգնել Եհովայի իշխանությանը (Ես. 45։23, 24)։ Չե՞ս ուզում լինել նրանց թվում։ Անկասկած ուզում ես։ Որպեսզի հավատարիմ ու անարատ մնաս, պետք է միշտ տեսադաշտում պահես գերիշխանության հարցը և գիտակցես, թե որքան կարևոր է այն։
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ
6. Որքա՞ն կարևոր է Եհովայի գերիշխանության արդարացումը։
6 Ինչպես արդեն նշվեց, Եհովայի գերիշխանության արդարացումը անչափ կարևոր է մարդկության համար։ Այն շատ ավելի կարևոր է, քան մեզանից որևէ մեկի երջանկությունը։ Մի՞թե դա նշանակում է, որ մեր փրկությունը արժեք չունի, կամ որ Եհովան չի մտածում մեր մասին։ Բոլորովի՛ն։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։
7, 8. Աստծու գերիշխանության արդարացումը ինչպե՞ս է կապված նրա խոստումների հետ։
7 Եհովան շատ է սիրում ու գնահատում մարդկանց։ Մեր փրկության համար նա նույնիսկ իր Որդուն է զոհել, որպեսզի կարողանանք հավիտյան ապրել (Հովհ. 3։16; 1 Հովհ. 4։9)։ Եթե Եհովան չկատարի իր խոստումները, Սատանան իրավացի կլինի՝ պնդելով, թե Աստված ստախոս է, մարդկանց զրկում է բարիքներից և անարդարացիորեն է իշխում նրանց վրա։ Իրավացի կլինեն նաև հակառակորդները, որոնք ծաղրում են ու ասում. «Որտե՞ղ է նրա խոստացված ներկայությունը։ Քանի որ այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր» (2 Պետ. 3։3, 4)։ Սակայն Եհովան կպահի իր խոստումները և կփրկի հնազանդ մարդկանց, քանի որ նրա գերիշխանության արդարացումը կապված է մարդկության փրկության հետ (կարդա Եսայիա 55։10, 11)։ Բացի այդ, Եհովայի իշխանության հիմքում սերն է։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ նա միշտ կսիրի ու թանկ կհամարի իր նվիրված ծառաներին (Ելք 34։6)։
8 Այն, որ Եհովայի գերիշխանության արդարացումը ամենակարևոր բանն է, չի
նշանակում, որ մեր փրկությունը նրա համար կարևոր չէ։ Դա գիտակցելով՝ մենք նրա գերիշխանության ու մեր փրկության վերաբերյալ ճիշտ տեսակետ ենք պահպանում, ինչը անհրաժեշտ է, որպեսզի մեր ուշադրությունը կենտրոնացնենք ամենակարևոր բանի վրա և թիկունք կանգնենք Եհովայի արդար իշխանությանը։ԻՆՉՊԵՍ ՀՈԲԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ
9. Սատանան ի՞նչ ասաց Հոբի մասին (տես հոդվածի սկզբի նկարը)։
9 Աստվածաշնչի՝ առաջինը գրի առնված գրքերից մեկը՝ «Հոբ» գիրքը, հստակ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ճիշտ տեսակետ ունենալ Եհովայի գերիշխանության հարցում։ Այնտեղից մենք իմանում ենք Սատանայի այն պնդման մասին, որ եթե Հոբը տառապանքներ կրի, Աստծուց երես կդարձնի։ Սատանան առաջարկեց, որ Եհովան ինքը փորձի Հոբին։ Եհովան չարեց դա, սակայն թույլ տվեց, որ Սատանան անի, ու ասաց. «Նրա ողջ ունեցածը քո ձեռքում է» (կարդա Հոբ 1։7–12)։ Կարճ ժամանակում Հոբը կորցրեց իր ծառաներին, ունեցվածքը և տասը զավակներին։ Սատանան այնպես արեց, որ Հոբին թվա, թե այս ամենի հետևում Աստված է կանգնած (Հոբ 1։13–19)։ Այնուհետև Սատանան Հոբին տանջալից ու նողկալի հիվանդություն տվեց (Հոբ 2։7)։ Հոբի տառապանքը ավելի էին սաստկացնում նրա կնոջ ու երեք կեղծ ընկերների վհատեցնող խոսքերը (Հոբ 2։9; 3։11; 16։2)։
10. ա) Հոբը ինչպե՞ս ցույց տվեց իր հավատարմությունը Աստծու հանդեպ։ բ) Ո՞ր հարցում Հոբը թերացավ։
10 Ճի՞շտ էր արդյոք Սատանայի պնդումը։ Ո՛չ։ Հոբը երես չթեքեց Աստծուց (Հոբ 27։5)։ Սակայն մի պահ նա մոռացավ, թե ինչն է կարևոր։ Նա կենտրոնացավ իր անձի վրա ու սկսեց խոսել իր արդար լինելու մասին։ Հոբը նույնիսկ պահանջեց, որ Աստված հայտնի, թե որն է իր տառապանքի պատճառը (Հոբ 7։20; 13։24)։ Հաշվի առնելով նրա ծանր վիճակը՝ գուցե հասկանանք նրա զգացմունքները։ Սակայն Աստված տեսավ, որ կարիք կա շտկելու Հոբի մտածելակերպը։ Ինչպե՞ս նա արեց դա։
11, 12. Եհովան Հոբին օգնեց, որ ի՞նչ հասկանա, և վերջինս ինչպե՞ս արձագանքեց իրեն տրված խորհրդին։
11 «Հոբ» գրքի 38–41-րդ գլուխներում կարող ենք կարդալ, թե Եհովան ինչ ասաց Հոբին։ Ոչ մի տեղ գրված չէ, որ Եհովան Հոբին ասած լինի, թե որն է նրա տառապանքների պատճառը։ Եհովայի նպատակը այն չէր, որ Հոբին բացատրեր, թե ինչու է նա տառապում, ասես Աստված արդարանալու կարիք ուներ։ Փոխարենը՝ նա ուզում էր օգնել, որ Հոբը հասկանար, թե որքան աննշան է՝ Աստծու հետ համեմատած։ Աստված իր ծառային օգնեց տեսնել, որ ավելի կարևոր հարցեր կան, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել (կարդա Հոբ 38։18–21)։ Եհովայի խոսքերը օգնեցին, որ Հոբը փոխի իր տեսակետը։
Հոբ 42։1–6)։ Դրանից առաջ Հոբը խորհուրդ էր ստացել նաև Եղիուսից, որը երիտասարդ էր (Հոբ 32։5–10)։ Երբ Հոբն ընդունեց իրեն տրված խորհուրդները և ուղղեց իր մտածելակերպը, Եհովան հավանությամբ խոսեց նրա մասին (Հոբ 42։7, 8)։
12 Արդյո՞ք Եհովան խիստ վարվեց՝ հստակ խորհուրդ տալով Հոբին, որն այդքան ծանր փորձությունների մեջ էր։ Ամենևի՛ն։ Եվ Հոբն էլ այդպես չէր մտածում։ Չնայած իր կրած տառապանքներին՝ նա սկսեց գնահատանքով խոսել Եհովայի հետ և ասաց. «Խոսքերս հետ եմ վերցնում, փոշու և մոխրի մեջ զղջում եմ ես»։ Այսպիսի արդյունք ունեցավ Եհովայի դիպուկ, բայցև սիրով տրված խորհուրդը (13. Եհովայի խորհուրդը ինչպե՞ս կարող էր հետագայում էլ օգնել Հոբին։
13 Եհովայի տված խորհուրդը Հոբին կարող էր օգնել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա փորձություններն ավարտվեցին։ Ինչպե՞ս։ Ճիշտ է, «Եհովան Հոբի վերջը ավելի շատ օրհնեց, քան նրա սկիզբը», սակայն որոշ ժամանակ տևեց, մինչև որ նա ապաքինվեց, վերագտավ իր ունեցվածքը և «յոթ որդի ու երեք աղջիկ ունեցավ» (Հոբ 42։12–14)։ Չնայած այդ ամենին, Հոբն անշուշտ կարոտում էր իր այն զավակներին, որոնք մահացել էին Սատանայի պատճառով։ Բացի այդ, հնարավոր է՝ որոշ ժամանակ իրեն չէին լքում իր կրած տառապանքի մասին հիշողությունները։ Նույնիսկ եթե նա հետո հասկացավ, թե որն էր իր փորձությունների պատճառը, գուցե երբեմն մտածեր, թե ինչու էր անհրաժեշտ, որ ինքն այդ աստիճան ծանր տառապանքներ կրեր։ Նա իր կյանքի այդ տարիներին կարող էր մտածել Աստծու տված խորհրդի շուրջ։ Դա կօգներ նրան, որ շարունակեր ճիշտ տեսակետ ունենալ և մխիթարվել (Սաղ. 94։19)։
Կարո՞ղ ենք մեր խնդիրներից այն կողմ նայել ու տեսնել, թե որն է ամենակարևոր հարցը (տես պարբերություն 14)
14. Ի՞նչ ենք սովորում Հոբին պատահած դեպքից։
14 Հոբին պատահած դեպքը կարող է օգնել մեզ, որ ճիշտ մտածելակերպ ունենանք և մխիթարություն գտնենք։ Չէ՞ որ Եհովան այն գրել է տվել «մեր ուսուցման համար», «որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։ Ուստի հետևյալն ենք սովորում. մենք չպետք է այնքան կենտրոնանանք մեր խնդիրների վրա, որ տեսադաշտից կորցնենք այն, ինչն ավելի կարևոր է՝ Եհովայի գերիշխանության արդարացումը։ Եկեք միշտ հիշենք, որ մենք դեր ունենք այս կարևոր հարցում, այն է՝ Հոբի պես մնալ հավատարիմ նույնիսկ ծանր իրավիճակներում։
15. Ի՞նչ դեր ունի մեր հավատարմությունը։
15 Երբ մտածում ենք, թե ինչ դեր ունի մեր հավատարմությունը, մխիթարվում ենք։ Հասկանում ենք, որ մեր կրած փորձությունները կարևոր նպատակի են ծառայում։ Դրանք ոչ թե ցույց են տալիս, որ Աստված մեզ չի հավանում, այլ հնարավորություն են տալիս թիկունք կանգնելու Եհովայի գերիշխանությանը (Առակ. )։ Մեր տոկունությունը առաջ է բերում Աստծու հավանությունը, ինչն էլ իր հերթին ամրացնում է մեր հույսը (կարդա 27։11Հռոմեացիներ 5։3–5)։ «Հոբ» գրքից տեսնում ենք, որ «Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակ. 5։11)։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ նա կվարձատրի մեզ ու բոլոր նրանց, ովքեր թիկունք են կանգնում նրա գերիշխանությանը։ Սա իմանալը կօգնի մեզ, որ «ամեն ինչին դիմանանք և ուրախությամբ համբերենք» (Կող. 1։11)։
ՇԱՐՈՒՆԱԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՀԻՐ
16. Ինչո՞ւ պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ Աստծու գերիշխանության արդարացումը ամենակարևոր բանն է։
16 Ինչ խոսք, հեշտ չէ Եհովայի գերիշխանության արդարացումը ուշադրության կենտրոնում պահել։ Երբեմն կարող է թվալ, որ մեր խնդիրները ուժասպառ են անում մեզ։ Նույնիսկ համեմատաբար փոքր խնդիրները կարող են մեր աչքին մեծ երևալ, եթե շատ մտածենք դրանց մասին։ Ուստի երբ դժվար իրավիճակներում ենք հայտնվում, պետք է ինքներս մեզ շարունակ հիշեցնենք, թե որքան կարևոր է Աստծու գերիշխանության կողմը դիրք բռնել։
17. Ծառայության մեջ շարունակ զբաղված լինելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ կենտրոնացած մնալ ամենակարևոր հարցի վրա։
17 Եհովայի հանձնարարած գործում շարունակ զբաղված լինելը կօգնի մեզ կենտրոնացած մնալ ամենակարևոր հարցի վրա։ Օրինակ՝ Ռենե անունով մի քույր կաթված էր ստացել, քրոնիկ ցավեր ուներ և պայքարում էր քաղցկեղի դեմ։ Հիվանդանոցներում բուժում ստանալու ընթացքում նա վկայություն էր տալիս բուժանձնակազմին, հիվանդներին և այցելուներին։ Հիվանդանոցներից մեկում ընդամենը երկուսուկես շաբաթում նա քարոզել էր 80 ժամ։ Նույնիսկ մահվան շեմին Ռենեն երբեք իր տեսադաշտից չէր կորցնում Եհովայի գերիշխանությունը։ Դա էլ իր հերթին օգնում էր նրան ներքին խաղաղություն ունենալու։
18. Ջենիֆերի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնելը օգուտներ է բերում։
18 Անկասկած, մենք ուզում ենք կենտրոնացած լինել Եհովայի գերիշխանության արդարացման վրա նաև մեր առօրյա կյանքում, երբ բախվում ենք խնդիրների ու դժվարությունների։ Ջենիֆերը երեք օր անցկացրեց օդանավակայանում՝ սպասելով տունդարձի թռիչքին։ Մեկը մյուսի հետևից թռիչքները չեղյալ էին հայտարարվում։ Իրեն մենակ զգալով և չափազանց հոգնած լինելով՝ նա հեշտությամբ կարող էր ինքնախղճահարությամբ լցվել։ Սակայն նա աղոթքով օգնություն խնդրեց Եհովայից, որ կարողանա վկայություն տալ նրանց, ովքեր նույն իրավիճակում էին։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Ջենիֆերը զրուցեց շատերի հետ և մեծ քանակությամբ գրականություն բաժանեց։ Նա պատմում է. «Ես շատ հոգնած էի, բայց զգում էի, որ Եհովան օրհնում էր և ուժ էր տալիս ինձ, որ իր անունը մեծարեի»։ Այս քույրը կենտրոնացած մնաց Եհովայի նպատակի վրա։
19. Ի՞նչ դիրքորոշում ունի Աստծու ժողովուրդը նրա գերիշխանության հարցում։
19 Ի տարբերություն կեղծ կրոնի՝ ճշմարիտ կրոնի անդամները գիտակցում են Եհովայի գերիշխանության կարևորությունը։ Աստծու ժողովուրդը վաղուց ի վեր թիկունք է կանգնում նրա գերիշխանությանը։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի իր ուշադրության կենտրոնում պահել այս ամենակարևոր հարցը։
20. Ի՞նչ է զգում Եհովան՝ տեսնելով, որ ջանում ես թիկունք կանգնել իր գերիշխանությանը։
20 Համոզված եղիր, որ Եհովան թանկ է գնահատում այն ջանքերը, որ ներդնում ես իր գերիշխանությանը թիկունք կանգնելու համար՝ հավատարմորեն ծառայելով և տոկալով դժվարություններին (Սաղ. 18։25)։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե Եհովայի գերիշխանությանը սրտանց աջակցելու ուրիշ ինչ պատճառներ կան, և ինչպես կարող ենք դա անել։