Եհովան մեզ մխիթարում է մեր բոլոր նեղություններում
«Ամենայն մխիթարության Աստվածը.... մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 ԿՈՐՆԹ. 1։3, 4)։
1, 2. Եհովան ինչպե՞ս է մեզ մխիթարում մեր նեղություններում, և ի՞նչ հավաստիացում է տալիս նրա Խոսքը։
ՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ամուրի եղբայր, որին կկոչենք Էդուարդո, իր անհանգստությունների մասին խոսեց տարիքով մեծ մի ամուսնացած երեցի՝ Ստիվենի հետ։ Էդուարդոն մտածում էր 1 Կորնթացիներ 7։28-ում գրված խոսքերի շուրջ. «Ամուսնացողները դժվարություններ կունենան իրենց կյանքում [«նեղություններ մարմնում», ծնթ.]»։ Նա հարցրեց. «Ի՞նչ «նեղությունների» մասին է խոսքը, և ինչպե՞ս կարող եմ դրանք հաղթահարել, եթե ամուսնանամ»։ Նախքան հարցին պատասխանելը Ստիվենը Էդուարդոյի ուշադրությունը հրավիրեց Պողոս առաքյալի այն խոսքերի վրա, որ Եհովան «ամենայն մխիթարության Աստված է, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթ. 1։3, 4)։
2 Եհովան սիրառատ Հայր է և մխիթարում է մեզ, երբ դժվարությունների ենք բախվում։ Հավանաբար հիշում ես դեպքեր, երբ Աստված օգնել և առաջնորդել է քեզ, հաճախ՝ իր Խոսքի միջոցով։ Կարող ենք վստահ լինել, որ նա մեր լավն է ուզում, ինչպես որ անցյալում էր իր ծառաների լավն ուզում (կարդա Երեմիա 29։11, 12)։
3. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
3 Պարզ է, որ եթե իմանանք մեր խնդիրների ու դժվարությունների պատճառները, ավելի լավ կկարողանանք հաղթահարել դրանք։ Նույնը կարելի է ասել ամուսնական կամ ընտանեկան կյանքի հետ կապված խնդիրների մասին։ Որո՞նք են այն իրավիճակներից մի քանիսը, որ կարող են Պողոսի նշած «դժվարություններն» առաջ բերել։ Աստվածաշնչյան և մեր ժամանակների ո՞ր օրինակները կօգնեն, որ մխիթարություն գտնենք։ Այս հարցերի պատասխաններն իմանալով՝ նեղություններ կրելիս չենք հանձնվի։
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
4, 5. Ի՞նչը կարող է դժվարություններ ստեղծել ամուսնական կյանքում։
4 Աստվածաշնչում կարդում ենք, թե Աստված ինչ ասաց մարդկության պատմության սկզբում. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդ. 2։24)։ Այս խոսքերը Եհովան արտաբերեց առաջին ամուսնական կառույցը հիմնելիս։ Բայց քանի որ մարդիկ անկատար դարձան, ամուսնանալն ու նոր օջախ ստեղծելը կարող է ընտանեկան հարաբերություններում խնդիրներ առաջ բերել (Հռոմ. 3։23)։ Նոր ընտանիքում ծնողների իշխանությանը, որպես կանոն, փոխարինում է ամուսնու իշխանությունը։ Աստված վերջինիս լիազորել է լինելու իր կնոջ գլուխը (1 Կորնթ. 11։3)։ Նոր ամուսնացած որոշ զույգերի համար այս փոփոխությանը հարմարվելը հեշտ չէ։ Կինը պետք է ընդունի, որ Աստծու Խոսքի համաձայն՝ ինքը ենթակա է ամուսնուն, ոչ թե ծնողներին։ Նորապսակների համար նեղության պատճառ կարող է լինել նաև այն, որ կողակցի ազգականների հետ հարաբերություններում, հնարավոր է, խնդիրներ ծագեն։
5 Հաճախ նոր մտահոգություններ են առաջ գալիս այն ժամանակ, երբ կինը ամուսնուն հայտնում է, որ երեխա են ունենալու։ Սա, ինչ խոսք, ուրախալի լուր է նրանց համար, բայց միևնույն ժամանակ անհանգստություն է առաջացնում։ Օրինակ՝ նրանք գուցե մտածեն, թե ինչ առողջական խնդիրներ կարող են ծագել հղիության ընթացքում և դրանից հետո։ Պետք է նաև հաշվի առնել, թե ինչպես այդ փոփոխությունը տնտեսապես կանդրադառնա ընտանիքի վրա թե՛ ներկա պահին, թե՛ ապագայում։ Իսկ երբ ծնվում է երեխան, ավելի շատ փոփոխություններ անելու կարիք է առաջանում։ Կինը շատ ժամանակ և ուշադրություն է տրամադրում մանկանը։ Այդ պատճառով բազմաթիվ ամուսիններ իրենց անտեսված են զգում։ Ավելանում են նաև ամուսնու պարտականությունները, քանի որ նրա ընտանիքը համալրվել է նոր անդամով, որի մասին պետք է հոգ տանել։
6–8. Երեխա ունենալու չիրականացած ցանկությունը ինչպե՞ս կարող է ցավ պատճառել։
6 Որոշ ամուսնական զույգեր էլ մեկ ուրիշ խնդրի են բախվում։ Նրանք փափագում են զավակ ունենալ, բայց չեն ունենում։ Չկարողանալով հղիանալ՝ կինը էմոցիոնալ մեծ ցավ է ապրում։ Ճիշտ է, ամուսնությունն ու երեխա ունենալը դժվարություններ են առաջ բերում, բայց զավակ ունենալու չիրականացած ցանկությունը յուրովի է նեղություն պատճառում (Առակ. 13։12)։ Աստվածաշնչյան ժամանակներում անպտղությունը հաճախ խայտառակություն էր համարվում։ Հակոբի կինը՝ Ռաքելը, իր սրտի ցավն արտահայտեց՝ տեսնելով, որ իր քույրը երեխաներ է ունենում, իսկ ինքը՝ ոչ (Ծննդ. 30։1, 2)։ Այսօր այն երկրներում, որտեղ ընդունված է մեծ ընտանիքներ ունենալ, միսիոներներին հաճախ հարցնում են, թե ինչու երեխաներ չեն ունենում։ Թեև նրանք տրամաբանորեն և նրբանկատորեն բացատրում են պատճառը, ոմանք նրանց ասում են. «Լավ բժշկի եմ ճանաչում։ Նա կարող է օգնել ձեզ»։
7 Նկատի առնենք նաև, թե ինչ ապրումներ ունեցավ Անգլիայում ապրող մի
քույր։ Նա շատ էր ուզում երեխա ունենալ, սակայն նրա ցանկությունը չէր իրականանում։ Այնուհետև նրա մայրանալու տարիքն անցավ, ինչի պատճառով նա կորցրեց իր բոլոր հույսերը։ Նա չափազանց վհատվեց՝ գիտակցելով, որ այս համակարգում իր բաղձանքը երբեք չի կատարվի։ Ուստի այդ քույրը և նրա ամուսինը որոշեցին երեխա որդեգրել։ Այնուամենայնիվ, նա ասում է. «Դեռևս ունենում եմ տխուր պահեր։ Հասկանում եմ, որ երեխա որդեգրելը նույն բանը չէ, ինչ երեխա ունենալը»։8 Աստվածաշունչն ասում է, որ «որդեծնությամբ կինը պաշտպանված կլինի» (1 Տիմոթ. 2։15)։ Սա չի նշանակում, թե երեխա լույս աշխարհ բերելով՝ կինը հավիտենական կյանք կստանա, այլ պարզապես ցույց է տալիս, որ որդեծնությունը, երեխայի խնամքը և տան գործերով զբաղված լինելը կարող է պաշտպանել կնոջը, որ չդառնա բամբասող և ուրիշների գործերին խառնվող (1 Տիմոթ. 5։13)։ Սակայն իր ամուսնական և ընտանեկան կյանքում նա պաշտպանված չի լինի նեղություններից ու դժվարություններից։
Կողակից կորցրած անհատը ինչպե՞ս կարող է մխիթարություն գտնել (տես պարբերություն 9, 12)
9. Ի՞նչը կարող է մեծ ցավ պատճառել ամուսնացած մարդկանց։
9 Երբ մտածում ենք ամուսնական կյանքի նեղությունների մասին, գուցե մեր մտքով չանցնի կողակցի մահը, որը շատերին է խոր ցավ պատճառել։ Ոմանց համար դա անսպասելի է եղել, քանի որ հնարավոր է՝ մտածել են, թե մինչև նոր աշխարհ իրենց նման բան չի պատահի։ Սակայն Աստծու ծառաները հավատում են Հիսուսի տված այն խոստմանը, որ մահացածները հարություն են առնելու, և այդ հույսը մխիթարում է նրանց (Հովհ. 5։28, 29)։ Մեր սիրառատ Հայրը իր Խոսքի միջոցով այլ խոստումներ էլ է տվել մեզ, որոնք օգնում ու մխիթարում են ծանր ու դժվար պահերին։ Այժմ տեսնենք, թե ինչպես են Աստծու ծառաներից ոմանք մխիթարվել, և թե ինչպես է դա նրանց օգնել։
ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
10. Աննան ինչպե՞ս մխիթարություն գտավ (տես հոդվածի սկզբի նկարը)։
10 Աննան՝ Եղկանայի սիրելի կինը, ամուլ էր, մինչդեռ Եղկանայի մյուս կինը՝ Փենանան, երեխաներ ուներ (կարդա 1 Սամուել 1։4–7)։ Փենանան տարիներ շարունակ ծաղրում էր Աննային։ Դա զայրացնում ու վշտացնում էր վերջինիս։ Ինչպե՞ս նա մխիթարություն գտավ։ Նա իր խնդրի մասին աղոթեց Եհովային։ Աննան նույնիսկ գնաց խորան և այնտեղ «երկար աղոթեց»։ Նա հույս ունե՞ր, որ Աստված իր սրտի ուզածը կկատարի։ Աստվածաշնչում կարդում ենք, որ աղոթելուց հետո «նրա երեսից տրտմությունը վերացավ» (1 Սամ. 1։12, 17, 18)։ Աննան վստահ էր, որ Եհովան կա՛մ զավակ կպարգևի, կա՛մ էլ իրեն ուրիշ ձևով կմխիթարի։
11. Ինչպե՞ս կարող ենք աղոթքի միջոցով մխիթարություն գտնել։
11 Քանի դեռ անկատար ենք և Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում ենք ապրում, դժվարություններ ու նեղություններ կունենանք (1 Հովհ. 5։19)։ Որքա՜ն ուրախալի է իմանալ, որ Եհովան «ամենայն մխիթարության Աստված» է։ Եթե աղոթենք նրան, նա կօգնի մեզ դժվարությունների դեմ պայքարում չհանձնվել։ Աննան իր սիրտը բացեց Եհովայի առաջ։ Ուստի մենք էլ աղոթելիս չպետք է պարզապես խոսենք մեր խնդիրների մասին, այլ պետք է աղաչենք Աստծուն, այո՛, թախանձագին աղերսենք նրան՝ հայտնի դարձնելով մեր սրտի ցավը (Փիլիպ. 4։6, 7)։
12. Ի՞նչն օգնեց այրիացած Աննային ուրախություն գտնել։
12 Նույնիսկ եթե անզավակ լինելու կամ սիրելի մարդու մահվան պատճառով դատարկության զգացում ունենք, կարող ենք մխիթարություն գտնել։ Հիսուսի օրերում ապրած Աննա մարգարեուհին ամուսնությունից յոթ տարի անց կորցրել էր իր կողակցին։ Աստվածաշնչում չի նշվում՝ նա երեխաներ ունեցել է, թե ոչ։ Ղուկաս 2։37-ում կարդում ենք. «Նա երբեք չէր հեռանում տաճարից և ծոմերով ու աղաչանքներով գիշեր-ցերեկ սուրբ ծառայություն էր մատուցում»։ Այո՛, երկրպագելով Եհովային՝ Աննան մխիթարություն և ուրախություն էր ստանում։
Ի՞նչն էր մխիթարում 84 տարեկան այս կնոջը։13. Օրինակով ցույց տուր, թե ինչպես կարող են իսկական ընկերները մխիթարության աղբյուր լինել, երբ մեր ազգականները հիասթափեցնում են մեզ։
13 Մեր եղբայրների և քույրերի հետ մտերմանալով՝ մենք իսկական ընկերներ ենք գտնում (Առակ. 18։24)։ Պաուլա անունով մի քույր պատմում է, որ երբ ինքը հինգ տարեկան էր, իր մայրը թողեց ճշմարտությունը։ Պաուլան շատ տխրեց։ Սակայն ժամանակի ընթացքում նա մխիթարություն գտավ, երբ իր ժողովից Էն անունով մի ռահվիրա քույր սկսեց անկեղծ հետաքրքրություն ցույց տալ և հոգևորապես օգնել իրեն։ Պաուլան ասում է. «Թեև Էնը իմ ազգականը չէր, նա իր սիրով ու հոգատարությամբ շատ օգնեց ինձ։ Արդյունքում ես շարունակեցի ծառայել Եհովային»։ Պաուլան շատ երջանիկ է, որ այսօր կարող է Եհովային ծառայել իր մոր հետ։ Էնը նույնպես ուրախ է, որ կարողացել է հոգևորապես աջակցել Պաուլային։
14. Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր մխիթարում են ուրիշներին։
14 Հետաքրքիր է այն փաստը, որ երբ ուշադրություն և հոգատարություն ենք ցույց տալիս ուրիշների հանդեպ, չենք կենտրոնանում մեր խնդիրների վրա։ Քույրերը՝ ամուսնացած թե ամուրի, մեծ Փիլիպ. 2։4)։ Այս հարցում հրաշալի օրինակ էր Պողոս առաքյալը։ Նա ասես «կերակրող մայր» լիներ Թեսաղոնիկեի ժողովի համար, ինչպես նաև հոգևոր հայր (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 11, 12)։
ուրախություն են ստանում՝ բարի լուրը հայտնելով ուրիշներին։ Նրանք գիտակցում են, որ այդպես համագործակցում են Աստծու հետ։ Նրանց նպատակն է փառաբանել Աստծուն՝ նրա կամքը կատարելով։ Ոմանց համար ծառայությանը մասնակցելը սրտի ցավը դարմանելու միջոց է։ Ինչ խոսք, բոլորս ինչ-որ կերպ նպաստում ենք ժողովի միասնությանը, երբ հոգ ենք տանում ուրիշների մասին՝ լինի մեր տարածքում, թե ժողովում (ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
15. Ո՞ւմ վրա է դրված երեխաներին ճշմարտությունը սովորեցնելու պարտականությունը։
15 Մխիթարության և աջակցության կարիք ունեն նաև ընտանիքները։ Երբեմն նորերը խնդրում են փորձառու քարոզիչներին, որ օգնեն ճշմարտությունը սովորեցնել իրենց երեխաներին կամ նույնիսկ Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ երեխաներին կրթելու և սովորեցնելու պարտականությունը Եհովան ծնողներին է տվել (Առակ. 23։22; Եփես. 6։1–4)։ Ճիշտ է, որոշ դեպքերում կարիք է լինում, որ ուրիշները օգնեն այս հարցում, և նրանց օգնությունը, ինչ խոսք, անչափ գնահատելի է։ Սակայն դա ծնողներին չի ազատում իրենց պարտականությունից։ Նրանք պետք է կանոնավորաբար շփվեն իրենց երեխաների հետ ու լավ ճանաչեն նրանց։
16. Ուրիշների երեխաներին օգնելիս ինչի՞ մասին չպետք է մոռանանք։
16 Եթե ծնողը որոշում է, որ մեկ ուրիշը ուսումնասիրի իր երեխաների հետ, այդ քարոզիչը չպետք է փորձի ծնողների դերը ստանձնել։ Լինում են նաև դեպքեր, երբ Վկային խնդրում են ուսումնասիրել երեխաների հետ, որոնց ծնողները չեն հետաքրքրվում ճշմարտությամբ։ Քարոզիչը միշտ պետք է հիշի, որ հոգևոր օգնություն ցույց տալով՝ ինքը չի դառնում երեխայի ծնողը։ Իմաստուն կլինի, որ նա երեխայի հետ ուսումնասիրի նրանց տանը՝ ծնողների կամ մեկ ուրիշ հասուն Վկայի ներկայությամբ, կամ էլ որևէ հարմարավետ հասարակական վայրում։ Այդպես նա ոչ ոքի վրա սխալ տպավորություն չի թողնի։ Ժամանակի ընթացքում ծնողները գուցե իրենք ստանձնեն այդ պարտականությունը և հոգևոր օգնություն ցույց տան իրենց երեխաներին։
17. Երեխաները ինչպե՞ս կարող են մխիթարության աղբյուր դառնալ։
17 Այն երեխաները, որոնք սովորել են սիրել ճշմարիտ Աստծուն և ականջ դնել նրա խորհուրդներին, կարող են մխիթարության աղբյուր դառնալ ընտանիքի համար։ Ինչպե՞ս։ Հարգելով իրենց ծնողներին և օգնելով տարբեր հարցերում։ Երեխաները կարող են նաև հոգևոր մեծ ներդրում ունենալ։ Ղամեքը, որը սերել էր Ադամի որդի Սեթից, երկրպագում էր Եհովային։ Նա իր որդու՝ Նոյի մասին ասաց. «Նա մեզ մխիթարություն կբերի մեր աշխատանքից և մեր ձեռքերի ցավից, որ ունենք Եհովայի կողմից անիծված երկրի պատճառով» (Ծննդ. 5։29; 8։21)։ Երեխաները, որոնք կառչած են ճշմարիտ երկրպագությանը, կարող են մխիթարության աղբյուր լինել իրենց ընտանիքների համար՝ օգնելով նրանց դիմակայել թե՛ ներկայիս, թե՛ սպասվող դժվարություններին։
18. Ի՞նչը կօգնի մեզ քաջաբար տոկալու՝ չնայած մեր բոլոր դժվարություններին ու նեղություններին։
18 Աղոթքը, աստվածաշնչյան օրինակների շուրջ խորհրդածելն ու Եհովայի ժողովրդի հետ ընկերակցելը միլիոնավոր մարդկանց օգնում են մխիթարություն գտնել իրենց նեղություններում (կարդա Սաղմոս 145։18, 19)։ Այն բանի գիտակցումը, որ Եհովան ամենայն մխիթարության Աղբյուրն է, կօգնի մեզ, որ քաջաբար տոկանք ցանկացած դժվարության ներքո թե՛ հիմա, թե՛ ապագայում։