Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ցիկադների կյանքի զարմանալի ցիկլը

Ցիկադների կյանքի զարմանալի ցիկլը

ՑԻԿԱԴՆԵՐԸ մորեխների նմանվող միջատներ են, որոնք ապրում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Բայց ցիկադների որոշ տեսակներ հանդիպում են միայն Ամերիկայի հյուսիսարևելյան մասում։ Այս միջատները երկար ժամանակ է, ինչ հիացնում են կենսաբաններին։

Նկատի առնենք հետևյալը։ Նրանք հանկարծակի հայտնվում են գարնանը՝ ընդամենը մի քանի շաբաթով։ Այս կարճ ժամանակահատվածում միլիոնավոր ցիկադներ դուրս են գալիս իրենց հարսնյակի պատյանից, երգում են ականջ ծակող ճռռոցով, թռչում մի տեղից մյուսը, բազմանում և հետո սատկում։ Տարօրինակ է, բայց նրանց հաջորդ սերունդը հայտնվում է միայն 13 կամ 17 տարի հետո՝ կախված տեսակից։ Իսկ որտե՞ղ են լինում այս միջատները այդ ողջ ընթացքում։

Պատասխանն իմանալու համար նախ պետք է իմանանք, թե ինչպիսին է այդ ցիկադների կյանքի ցիկլը։ Հայտնվելուց մոտ մեկ շաբաթ անց հասուն միջատները զուգավորվում են, և էգ ցիկադները 400–600 ձու են դնում ճյուղերի կեղևների տակ։ Դրանից անմիջապես հետո հասուն ցիկադները սատկում են։ Հետագա մի քանի շաբաթների ընթացքում ձվերից դուրս են գալիս հարսնյակները, որոնք ընկնում են գետին ու մտնում հողի մեջ։ Այնտեղ նրանք սկսում են իրենց ստորգետնյա կյանքը, և մի քանի տարի շարունակ սնվում են ծառերի և թփերի արմատահյութով։ 13 կամ 17 տարի հետո հասունացած նոր սերունդը դուրս է գալիս և կրկնում կյանքի նույն ցիկլը։

Բնության մասին մի ամսագրում ասվում է, որ այս ցիկադների կյանքի բարդ ցիկլը «դարեր շարունակ հանելուկ է եղել գիտնականների համար.... Մինչև հիմա էլ միջատաբանները փորձում են հասկանալ, թե ինչպես է էվոլյուցիայի արդյունքում ձևավորվել այս միջատների կյանքի յուրահատուկ ցիկլը» (Nature)։ Այս ցիկադների կյանքի ցիկլը իսկապես որ կենդանական աշխարհի առեղծվածներից է։

Ի՞նչ եք կարծում։ Ցիկադների կյանքի զարմանալի ցիկլը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։