Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր ամուսնության վրա

Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր ամուսնության վրա

Ճիշտ օգտագործման դեպքում էլեկտրոնային սարքերը կարող են ավելի մտերիմ դարձնել կողակիցներին։ Օրինակ՝ դրանց միջոցով օրվա ընթացքում նրանք կարող են կապի մեջ լինել իրար հետ։

Սակայն որոշ զույգեր սխալ են օգտագործում սարքերը, ինչն էլ՝

  • խլում է այն թանկ ժամանակը, որ պետք է տրամադրեին միմյանց,

  • աշխատանքը անտեղի բերում է տուն,

  • անվստահություն է առաջ բերում և անգամ անհավատարմության պատճառ դառնում։

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՔ

Մայքլ անունով մի տղամարդ ասում է. «Հաճախ, երբ ես ու կինս միասին ենք, այնպիսի տպավորություն է, ասես մենակ լինեմ։ Նա հեռախոսը ցած չի դնում և ասում է. «Այսօր դեռ չեմ հասցրել ստուգել հեռախոսս»»։ Մի տղամարդ էլ, որի անունը Ջոնաթան է, ասում է, որ նման իրավիճակներում ամուսինները կարող են ֆիզիկապես միասին լինել, բայց իրականում՝ միմյանցից շատ հեռու։

ՄՏԱԾԵՔ։ Հաճա՞խ են հեռախոսազանգերը, հաղորդագրությունները կամ ծանուցման ազդանշանները ընդհատում ձեր շփումը (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։33

ԱՇԽԱՏԱՆՔ

Որոշ մարդիկ, իրենց գործի բնույթից ելնելով, պետք է ողջ օրը հասանելի լինեն։ Սակայն ոմանք, ում աշխատանքն այդպիսի բան չի պահանջում, միևնույն է, դժվարանում են տուն վերադառնալիս գործը թողնել աշխատավայրում։ Լի անունով մի մարդ նշում է. «Երբ կնոջս հետ ժամանակ անցկացնելիս աշխատանքի հետ կապված հեռախոսազանգ կամ հաղորդագրություն եմ ստանում, չեմ կարողանում չպատասխանել»։ Իսկ Ջոյ անունով մի կին ասում է. «Ես տնից եմ աշխատում, և աշխատանքս միշտ ինձ հետ է։ Ուստի դժվար է հավասարակշռված լինել»։

ՄՏԱԾԵՔ։ Երբ զրուցում եք ձեր կողակցի հետ, ամենայն ուշադրությա՞մբ եք լսում նրան (ՂՈՒԿԱՍ 8։18

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Մի հարցման համաձայն՝ շատերը վիճում են իրենց կողակցի հետ, քանի որ կասկածամտորեն են վերաբերվում այն բանին, թե ինչպես է վերջինս օգտվում սոցցանցերից։ Հարցման մասնակիցների տասը տոկոսը նշել է, որ սոցցանցերում իր տեղադրած նյութերը թաքցրել է կողակցից։

Զուր չէ, որ սոցիալական կայքերը հաճախ կոչում են «ամուսնության համար ականապատ դաշտ» և անգամ «դավաճանության տանող դուռ»։ Ուստի զարմանալի չէ, որ ամուսնալուծության գծով փաստաբանները ասում են, որ այսօր սոցիալական կայքերը շատ ամուսնալուծությունների պատճառ են դառնում։

ՄՏԱԾԵՔ։ Ձեր կողակցից թաքուն շփվո՞ւմ եք հակառակ սեռի որևէ անձնավորության հետ (ԱՌԱԿՆԵՐ 4։23

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

ՃԻՇՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԵՔ

Այն մարդը, ով մատների արանքով է նայում սնվելուն, առողջ չի մնա։ Նմանապես նա, ով անկարևոր է համարում կողակցի հետ ժամանակ անցկացնելը, դժվար թե երջանիկ ամուսնություն ունենա (Եփեսացիներ 5։28, 29

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 1։10

Քննարկեք այն առաջարկները, որ ցանկանում եք կիրառել կամ գրեք այն տարբերակները, որոնք կօգնեն, որ էլեկտրոնային սարքերը չխաթարեն ձեր փոխհարաբերությունները։

  • Օրվա մեջ առնվազն մեկ անգամ միասին հաց ուտել։

  • Ժամանակ սահմանել, որի ընթացքում չեք օգտվելու սարքերից։

  • Մի հետաքրքիր ժամադրություն ծրագրել։

  • Քնի ժամին չօգտվել սարքերից։

  • Օրվա մեջ 15 րոպե սարքերը մի կողմ դնել և շփվել միասին։

  • Որոշ ժամերի ինտերնետից չօգտվել։