ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ
Այցելություն Լիխտենշտայն
ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԸ աշխարհի ամենափոքր երկրներից մեկն է, որը գտնվում է Ալպերում՝ Շվեյցարիայի և Ավստրիայի միջև։ Դարերի ընթացքում այստեղ ապրել են կելտերը, ռետերը, հռոմեացիները և ալեմանները։ Այսօր Լիխտենշտայնի բնակչության երկու երրորդը ալեմանների սերունդներն են, որոնք բնակություն են հաստատել այստեղ դեռևս 1500 տարի առաջ։
Պաշտոնական լեզուն գերմաներենն է, թեև տարբեր գյուղերում խոսում են տեղի բարբառներով։ Լիխտենշտայնի առանձնահատուկ ուտեստներն են տյուրկա-ռեբելը՝ եգիպտացորենից պատրաստված դելիկատեսը, և էյսկնոպֆլեն՝ պանրով մակարոնե ուտեստը։
Այս երկիրը այցելուների առաջ բացում է ձյունածածկ լեռների, կանաչ դաշտերի, խաղողի այգիների տեսարաններ և հիացնում իր բազմազան բուսականությամբ։ Օրինակ՝ ալպյան այս գողտրիկ անկյունում կարելի է գտնել վայրի խոլորձի մոտ 50 տեսակներ։ Լիխտենշտայնում կան նաև թանգարաններ, թատրոններ և գինու գործարաններ։ Ուստի թե՛ ամռանը, թե՛ ձմռանը այստեղ միշտ զբոսաշրջիկներ են լինում։
աստվածաշնչյան լուրը հայտնում են և՛ տեղացիներին, և՛ հյուրերին։
Եհովայի վկաները Լիխտենշտայնում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 1920-ականներից։ Այսօր այստեղ կան մոտ 90 Վկաներ, ովքեր