Անցնել բովանդակությանը

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

ԿԱՐԵՎՈՐ Է. ՄԵՐ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ ԵՎ/ԿԱՄ ՄԵԶ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՎ՝ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԵՆ ԱՅՆՊԵՍ ԵՎ ԱՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ՆՇՎԱԾ ԵՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ։

 ՀԱՐԳԱՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆԴԵՊ

Մենք պարտավորվում ենք պաշտպանել և հարգել ձեր անձնական կյանքի իրավունքը։ Սույն քաղաքականության մեջ նշված են այն հիմքերը, որոնցից ելնելով՝ մեր կողմից հավաքագրված կամ ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները մշակվում են մեր կայքում։ Երբ դուք այցելում եք մեր կայք, մենք պահում ենք որոշ հիմնական տեղեկություններ։ Մենք գիտակցում ենք, որ կարևոր է այդ տեղեկությունը պահել անվտանգ ու ձեզ տեղեկացնել, թե ինչպես ենք այն օգտագործելու։ Հնարավոր է՝ դուք մեզ տրամադրեք այնպիսի տեղեկություն, որը համարվում է անձնական տվյալ։ Սույն քաղաքականության մեջ օգտագործված «անձնական տվյալներ» եզրույթը վերաբերում է այնպիսի տեղեկություններին, ինչպիսիք են ձեր էլ. փոստի հասցեն, հասցեն, հեռախոսի համարը կամ ցանկացած այլ տվյալ, որը կարող է օգտագործվել ձեզ նույնականացնելու համար։ Ձեզնից չի պահանջվում որևէ անձնական տեղեկություն տրամադրել, որը տեսանելի կլինի այս կայքի՝ հանրությանը մատչելի հատվածներում։ «Կայք» եզրույթը վերաբերում է այս կայքին և դրան առնչվող այնպիսի կայքերին, ինչպիսիք են՝ apps.jw.org, ba.jw.org, stream.jw.org և wol.jw.org կայքերը։

 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Այս կայքը պատկանում է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությանը (Նյու Յորք) (այսուհետ՝ «Դիտարան»): Այն Նյու Յորքում գրանցված ոչ առևտրային ընկերություն է, որն աջակցում է Եհովայի վկաների գործունեությանն ու աստվածաշնչյան կրթությանը: Եթե ձեր կամքով որոշեք հաշվեհամար գրանցել, նվիրաբերություն կատարել, խնդրել, որ ձեզ այցելեն, կամ որևէ այլ գործողություն կատարել, որի համար կպահանջվի անձնական տվյալներ տրամադրել, ապա դուք համաձայնվում եք սույն քաղաքականությանը, այդ թվում՝ այն բանին, որ ձեր տվյալները պահպանվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող սերվերների վրա, և որ ձեր անձնական տվյալները հավաքագրվելու են, մշակվելու, փոխանցվելու և պահպանվելու են՝ ըստ կարիքի, որպեսզի կատարվեն ձեր կողմից պահանջված գործողությունները։ Սույն կրոնական կազմակերպությունը գործում է ամբողջ աշխարհում տարբեր երկրներում գործող տեղի կազմակերպությունների միջոցով։ Տվյալների պաշտպանության նպատակներով այդ կազմակերպությունները կարող են լինել տեղի ժողովները, մասնաճյուղերը և Եհովայի վկաների հետ համագործակցող նմանատիպ այլ կազմակերպություններ։

Տվյալների վերահսկողությունը իրականացվում է տարբեր է կերպերով՝ կախված նրանից, թե ինչ գործողություններ եք կատարում կայքում: Օրինակ՝ եթե նվիրաբերություն կատարեք որևէ երկրի իրավաբանական անձին, ապա ձեր անունը և կոնտակտային տվյալները կփոխանցվեն տվյալ իրավաբանական անձին նվիրաբերություն կատարելու գործողությունների ընթացքում։ Իսկ եթե խնդրեք, որ ձեզ այցելեն, ապա ձեր անունը և կոնտակտային տվյալները կտրամադրվեն Եհովայի վկաների համապատասխան մասնաճյուղին և ժողովին, որպեսզի իրականացվի ձեր խնդրանքը։

Ձեր երկրում գործող տվյալների պաշտպանության մասին օրենքների վերաբերյալ տեղեկություն ձեռք բերելու համար կոնտակտային տեղեկություն կարող եք գտնել Տվյալների պաշտպանության հարցերով կոնտակտներ էջում։

 ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ձեր անձնական տվյալների անվտանգությանն ու գաղտնիությանը: Մենք կիրառում ենք տվյալների պահպանման և անվտանգության ժամանակակից մեթոդներ, որպեսզի պաշտպանենք ձեր անձնական տվյալները այն անձանցից, որոնք լիազորված չեն ստանալու այդ տվյալները, դրանց սխալ օգտագործումից կամ հրապարակումից, չլիազորված անձանց կողմից տվյալները փոփոխությունների ենթարկելուց, դրանց ապօրինի ոչնչացումից կամ պատահական կորստից։ Բոլոր անձնական տվյալներ մշակողները և այդ գործընթացում ներգրավված այլ ընկերությունները պարտավորվում են հարգել ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը։ Մենք պահում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան դրանք անհրաժեշտ են այն նպատակները իրականացնելու համար, որի համար հավաքագրել ենք դրանք, կամ որպեսզի համապատասխանենք իրավական հաշվետվություններ ներկայացնելու կամ փաստաթղթերի պահպանման վերաբերյալ պահանջներին։

Մենք պաշտպանում ենք ձեր անձնական տվյալները՝ փոխանցման ժամանակ օգտագործելով գաղտնագրում, ինչպես օրինակ՝ տրանսպորտային մակարդակի անվտանգությունը (Transport Layer Security, TLS): Մեզ փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով մենք օգտագործում ենք համակարգչային համակարգեր, որոնք տեղադրված են սահմանափակ հասանելիություն ունեցող տարածքներում, ունեն հասանելիությունը պաշտպանող ֆիզիկական, էլեկտրոնային և ընթացակարգային անվտանգության միջոցներ: Մենք խստորեն հետևում ենք անվտանգության չափանիշներին, որպեսզի կանխենք տվյալների հասանելիությունը այն անձանց, ովքեր դրա իրավունքը չունեն։

 ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ

Եթե դուք անչափահաս եք համարվում այն երկրում, որտեղից մուտք եք գործում մեր կայք, դուք կարող եք այս կայքի միջոցով անձնական տվյալներ ներկայացնել միայն ձեր ծնող(ներ)ի կամ խնամակալի մասնակցությամբ։ Եթե դուք ծնող կամ խնամակալ եք և ձեր համաձայնությունն եք տալիս, որ անչափահաս անհատը իր անձնական տվյալները տրամադրի այս կայքի միջոցով, ապա դուք համաձայնում եք անչափահասների տվյալները օգտագործելու մասին սույն քաղաքականությանը։

 ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակ առ ժամանակ այս կայքում հնարավոր է լինեն հղումներ այն ընկերությունների կայքերին, որոնք մեզ որևէ ծառայություն են տրամադրում (օրինակ՝ տվյալները օնլայն լրացնելու բլանկներ): Դուք կարող եք նկատել, որ տեղափոխվել եք այլ ընկերության կայք, եթե տեսնեք, որ փոխվել է կայքի տեսքը և բրաուզերի հասցեի տողը: Բացի այդ, դուք գուցե ստանաք նամակ կամ տեքստային հաղորդագրություն այդ ընկերությունից ձեր հարցման հետ կապված, որը կծանուցի նաև, թե ինչպիսի գործողություններ եք կատարել պահանջված տեղեկությունը ստանալու հետ կապված։ Այլ ընկերություններ ընտրելու ժամանակ, ինչպես նաև դրանից հետո ժամանակ առ ժամանակ ստուգվում է նրանց գաղտնիության և տվյալների պաշտպանության քաղաքականությունը, որպեսզի հավաստիանանք, որ դրանք համապատասխանում են այն նույն չափանիշներին, որոնք մենք ենք կիրառում: Եթե ունեք հարցեր որևէ այլ ընկերության քաղաքականության հետ կապված, խնդրում ենք, այդ մասին տեղեկություն ստացեք համապատասխան ընկերության կայքում:

 ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք անընդհատ բարելավում ենք այս կայքի աշխատանքի որակը և ավելացնում նոր հնարավորություններ, ինչպես նաև բարելավում ենք մատուցվող ծառայությունների որակն ու դրանց ավելացնում նոր ծառայություններ։ Անընդհատ կատարվող փոփոխությունների պատճառով, ինչպես նաև ելնելով օրենքում կատարվող փոփոխություններից ու տեխնոլոգիայի բնույթից՝ տվյալների վերաբերյալ մեր քաղաքականության մեջ ժամանակ առ ժամանակ կլինեն փոփոխություններ։ Եթե հետագայում մեր քաղաքականության մեջ որևէ փոփոխություն կատարելու կարիք առաջանա, ապա դուք կտեսնեք դրանք այս էջում, այնպես որ միշտ տեղեկացված կլինեք, թե ինչպիսի տվյալներ ենք մենք հավաքագրում և ինչպես ենք դրանք օգտագործում:

 ԱԿՏԻՎ ՍԿՐԻՊՏ ԿԱՄ ՋԱՎԱ ՍԿՐԻՊՏ ՍՑԵՆԱՐՆԵՐ

Սկրիպտային սցենարները օգտագործվում են կայքի աշխատունակությունը կատարելագործելու համար։ Դրանց կիրառումը կայքին հնարավորություն է տալիս տեղեկատվությունն ավելի արագ հասցնելու օգտագործողին։ Սկրիպտային սցենարները երբեք չեն կիրառվում այս կայքի կողմից օգտագործողի համակարգչում ծրագրեր տեղադրելու նպատակով կամ այնպիսի տվյալներ հավաքագրելու համար, որոնց իրավունքը չունենք։

Կայքի որոշակի բաժինների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է, որ բրաուզերում ակտիվացված լինի ակտիվ սկրիպտը կամ ջավա սկրիպտը։ Շատ բրաուզերներ հնարավորություն են տալիս ընտրված կայքերի համար ակտիվացնել կամ ապակտիվացնել այս ֆունկցիաները։ Կարդացեք բրաուզերի օգնություն բաժինը, որպեսզի իմանաք, թե ինչպես կարելի է դա անել ընտրված կայքերի համար։