Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Գաղտնիության և քուքիների կանոնակարգ

Գաղտնիության և քուքիների կանոնակարգ

Եհովայի վկաների կազմակերպությունը հարգում է անհատների անձնական տվյալների գաղտնիության իրավունքները: Կազմակերպության տվյալների պաշտպանության համաշխարհային կանոնակարգի հետ ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Տվյալների պաշտպանության կանոնակարգը նկարագրում է, թե ինչպես է Եհովայի վկաների կազմակերպությունը գործածում անձնական տվյալները: Ի հավելումն, ստորև նշված են հատուկ դրույթներ, որոնք վերաբերվում են այս կայքի հետ աշխատելուն:

Այս կայքը պատկանում է Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությանը (Նյու Յորք) (այսուհետ՝ «Դիտարան»): Այն Նյու Յորքում գրանցված ոչ առևտրային ընկերություն է, որն աջակցում է Եհովայի վկաների գործունեության և Աստվածաշնչային կրթությանը: Այս կայքը սպասարկող որոշ սերվերներ գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Անձնական տվյալներ

Այս կայքում լրացված անձնական տվյալները օգտագործվում են միայն այն նպատակներով, որոնց մասին Դուք տեղյակ եք պահվում գրանցման պահին։

Մենք չենք տրամադրում Ձեր ան«նական տվյալները որևէ մեկին, բացառությամբ եթե դա հարկավոր է Ձեզ տրամադրելու համար ծառայություններ Ձեր իսկ պահանջով և Ձեզ իրազեկելուց հետո, կամ էլ երբ տվյալների տրամադրումը անհրաժեշտ է հետևելու համապատասխան օրենքներին ու կանոններին կամ իրավապահ մարմինների պահանջով, կամ բացահայտելու ու կանխարգելելու խարդախությունները, անվտանգության կամ տեխնիկական խնդիրները։ Օգտվելով այս կայքից՝ Դուք տալիս եք մեզ Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց բացահայտելու համար միայն այս նպատակներով: Ձեր լրացված անձնական տվյալները ոչ մի դեպքում չեն վաճառվի, փոխանակվի կամ տրամադրվի որևէ մեկին։

Այլ ընկերություններ։ Ժամանակ առ ժամանակ այս կայքում հնարավոր է լինեն հղումներ այն ընկերությունների կայքեր, որոնք մեզ որևէ ծառայություն են տրամադրում (օրինակ՝ տվյալները օնլայն լրացնելու բլանկներ): Դուք կարող եք նկատել, որ տեղափոխվել եք այլ ընկերության կայք, եթե տեսնեք, որ փոխվել է կայքի տեսքը և բրաուզերի հասցեի տողը: Այլ ընկերություններ ընտրելու ժամանակ, ինչպես նաև դրանից հետո ժամանակ առ ժամանակ մենք ստուգում ենք իրենց գաղտնիության և տվյալների պաշտպանության կանոնակարգերը, որպեսզի հավաստիանանք, որ դրանք համապատասխանում են այն նույն չափանիշներին, որոնք մենք ենք կիրառում: Եթե ունեք հարցեր որևէ այլ ընկերության կանոնակարգի հետ կապված, խնդրում ենք այդ մասին տեղեկություն ստացեք համապատասխան ընկերության կայքում:

Անվտանգություն

Մենք շատ լուրջ ենք վերաբերվում Ձեր անձնական տվյալների անվտանգությանը: Մենք պաշտպանում ենք ձեր անձնական տվյալները փոխանցման ժամանակ՝ օգտագործելով գաղտնագրում, ինչպես օրինակ՝ տրանսպորտային մակարդակի անվտանգությունը (Transport Layer Security, TLS): Մեզ փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով մենք օգտագործում ենք համակարգչային համակարգեր, որոնք տեղադրված են սահմանափակ հասանելիություն ունեցող տարածքներում, ունեն հասանելիությունը պաշտպանող ֆիզիկական, էլեկտրոնային և ընթացակարգային անվտանգության միջոցներ:

Հաշվեհամարներ

Էլ. փոստի հասցեն, որը նշում եք այս կայքում հաշվեհամար ստեղծելիս, օգտագործվելու է տվյալ հաշվեհամարի հետ կապված հարցերով Ձեզ հետ կապ հաստատելու համար։ Օրինակ՝ եթե մոռանաք Ձեր օգտագործողի անունը կամ գաղտնաբառը և մուտքագրվելու հետ կապված օգնության կարիք ունենաք, օգնություն կստանաք Ձեր նշած էլ. փոստի հասցեին ուղարկված նամակի միջոցով։

Նվիրաբերություններ

Երբ դրամական օնլայն նվիրաբերություն եք կատարում, մենք պահպանում ենք Ձեր անունը և կոնտակտային տվյալները: Կրեդիտային քարտի միջոցով նվիրաբերություն ընդունելու համար մենք օգտագործում ենք օնլայն վճարումների գործընթացի հավատարմագրված ծառայություններ, որոնք ունեն համաշխարհային կարգի անվտանգության և տվյալների գաղտնիության պահպանման պայմաններ:

Այդ օնլայն վճարումների գործընթացի որևէ տվյալներ՝ Ձեր կրեդիտ քարտի տվյալները, բանկային հաշվեհամարները և այլն, մեզ հասանելի չեն և մեզ մոտ չեն պահվում: Նվիրաբերություն ստացողը շարունակում է պահպանել ֆինանսական գործարքների մասին գրառումները առնվազն տասը տարի: Սա ներառում է կատարված նվիրաբերության ամսաթիվը, գումարի չափը և եղանակը: Դա հնարավորություն կտա մեզ համապատասխանել հաշվապահական ստանդարտներին և արձագանքել ցանկացած հարցերին, որոնք հնարավոր է առաջանան Ձեզ մոտ այդ ընթացքում: Մենք չենք դիմելու Ձեզ լրացուցիչ նվիրաբերությունների խնդրանքով:

Այլ տեղեկություններ

Հնարավոր է դուք տրամադրեք անձնական տվյալներ (ինչպիսիք են՝ Ձեր անունը, փոստային հասցեն և հեռախոսի համարը) ոչ թե նվիրաբերություն կատարելու կամ հաշվեհամար ստեղծելու համար, այլ որևէ այլ նպատակով (ինչպես, օրինակ, անվճար Աստվածաշնչյան ուսումնասիրություն խնդրելու համար): Նման դեպքերում մենք հավաքում, պահպանում և օգտագործում ենք այդ տեղեկությունը միայն այն նպատակներով, որոնց համար դուք ներկայացրել եք դրանք, և միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ

Քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ

Երբ Դուք այցելում եք մեր կայք, մենք ավտոմատացված միջոցներով հավաքում ենք որոշակի տեղեկություն: Այդ տվյալները հավաքվում են քուքիների (cookies), վեբ բեկոնների (web beacons) և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով: Քուքիներ արտահայտությունը այստեղ ունի լայն իմաստ և ներառում է համանման տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ՝ լոկալ պահոցը (local storage):

Քուքիներ: Ինչպեսև շատ կայքերում, երբ այցելում եք այս կայքը, “քուքի” կոչվող փոքր չափի տվյալներ կարող են պահվել ձեր բջջային հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի կոշտ սկավառակում: Քուքիները լինում են տարբեր տեսակի, կատարում են տարբեր գործողություններ և հիմնականում նպատակ ունեն ավելի հարմարավետ դարձնել Ձեր աշխատանքը կայքի հետ: Քուքիների օգնությամբ մենք կարող ենք իմանալ, թե արդյոք այցելել եք այս կայքը նախկինում, կամ հիշել ձեր նախորդ կատարված կարգավորումները: Օրինակ, ձեր ընտրած լեզուն կարող է պահվել քուքիների օգնությամբ, այնպես, որ երբ կրկին բացեք կայքը, անմիջապես միանա այդ լեզուն: Մենք չենք օգտագործում քուքիները գովազդի համար:

Այս կայքում օգտագործվող քուքիները կարելի է դասակարգել երեք կատեգորիաների՝

  1. Խիստ անհրաժեշտ քուքիներ — կարևոր են կայքի որոշակի առանձնահատկություններից օգտվելու համար, ինչպիսիք են‵ մուտքագրվելը կամ բլանկներ լրացնելը։ Առանց այս քուքիների հնարավոր չէ Ձեզ կայքում որոշ ծառայություններ տրամադրելը, օրինակ‵ նվիրաբերություններ կատարելը: Դրանք ներառում են նաև քուքիներ, որոնք թույլ են տալիս մեզ ապահովել Ձեր բրաուզերի յուրաքանչյուր միացման համար համապատասխան հստակ ծառայությունը: Այս քուքիները Ձեր մասին տվյալներ չեն հավաքում, որոնք հնարավոր կլիներ օգտագործվել մարքեթինգային նպատակներով կամ հիշելու համար, թե ինտերնետում որտեղ եք արդեն եղել:

  2. Հնարավորությունները ընդլայնող քուքիներ — օգտագործվում են, որպեսզի հիշվեն Ձեր նախորդ կատարված կարգավորումները (օրինակ՝ Ձեր օգտագործողի անունը, լեզուն կամ տարածաշրջանը) և նպատակ ունեն ավելի հարմարավետ դարձնել Ձեր աշխատանքը կայքի հետ:

  3. Վերլուծական քուքիներ — օգտագործվում են, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչպես են այցելուները օգտվում այս կայքից, օրինակ՝ այցելությունների քանակը կամ կայքում անցկացրած ժամանակի միջին տևողությունը: Տվյալները օգտագործվում են միայն այս կայքի աշխատանքը բարելավելու նպատակով:

Որոշ քուքիներ ստեղծվում են մեր իսկ կայքի կողմից, որոշներն էլ՝ այլ ընկերությունների կայքերի կողմից: Մենք օգտագործում ենք միայն մեր կայքի քուքիները, բացառությամբ Google reCAPTCHA-ի հետ կապված քուքիները: Google reCAPTCHA-ն օգտագործվում է մարդկանց համակարգիչներից տարբերակելու նպատակով՝ ավտոմատացված սպամը կանխելու համար: Խնդրում ենք, ծանոթացեք Google-ի գաղտնիության կանոնակարգի հետ հետևյալ հասցեով՝ https://www.google.com/intl/en/policies/privacy/։

Վեբ բեկոններ: Մեր կայքի էջերում հնարավոր է լինեն վեբ բեկոններ կոչվող փոքր էլեկտրոնային ֆայլեր, որոնք թույլ են տալիս մեզ գրանցել կայքի ակտիվությունը, օրինակ՝ երբ կայքի որոշակի էջ եք բացում: Վեբ բեկոնները օգտագործվում են այս կայքի օգտագործմանը հետևելու և արդյունավետությունը գնահատելու համար:

IP հասցեների օգտագործում: IP հասցեն թվերի շարք է, որով Ձեր համակարգիչը ճանաչվում է ինտերնետում: Մենք գրանցում ենք այցելուների IP հասցեները և բրաուզերի տեսակները, ինչը օգնում է վերլուծել օգտագործման ձևերը, հայտնաբերել այս կայքում առաջացող խնդիրները ու բարելավել ձեզ տրամադրվող ծառայությունը:

Ձեր ընտրությունը: Բրաուզերներից շատերը Ձեզ հնարավորություն են տալիս անջատել քուքիները կամ էլ՝ նախքան Ձեր սարքում որևէ քուքի պահպանելը, նախազգուշացում ստանալ: Դիմեք ձեր բրաուզերի ուղեցույցին, որպեսզի իմանաք, թե ինչպես դա անել: Սակայն խնդրում ենք հաշվի առնել, որ առանց քուքիների դուք չեք կարողանա լիարժեքորեն օգտվել այս կայքի բոլոր հնարավորություններից:

Ակտիվ սկրիպտ (Active Scripting) կամ JavaScript սցենարներ

Սկրիպտային սցենարները օգտագործվում են կայքի աշխատունակությունը կատարելագործելու համար։ Դրանց կիրառումը կայքին հնարավորություն է տալիս տեղեկատվությունն ավելի արագ հասցնել օգտագործողին։ Սկրիպտային սցենարները երբեք չեն կիրառվում այս կայքի կողմից օգտագործողի համակարգչում ծրագրեր տեղադրելու նպատակով կամ այնպիսի տվյալներ հավաքագրելու համար, որոնց իրավունքը չունենք։

Կայքի որոշակի բաժինների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է, որ բրաուզերում ակտիվացված լինի ակտիվ սկրիպտը (Active scripting) կամ JavaScript-ը։ Շատ բրաուզերներ հնարավորություն են տալիս ընտրված կայքերի համար ակտիվացնել կամ ապակտիվացնել այս ֆունկցիաները։ Կարդացեք բրաուզերի օգնություն բաժինը, որպեսզի իմանաք, թե ինչպես կարելի է դա անել ընտրված կայքերի համար։

Ձեր իրավունքները

Դուք կարող եք անվճար օգտվել այս կայքից՝ ներառյալ ցանկացած հրատարակություններ, տեսանյութեր կամ ձայնագրություններ բեռնելը: Այս կայքից օգտվելու համար ձեզանից չի պահանջվում հաշվեհամար գրանցել, նվիրաբերություն անել կամ որևէ գործողություն կատարել, որը կպահանջի անձնական տվյալներ տրամադրելը: Սակայն, եթե Ձեր կամքով որոշեք հաշվեհամար գրանցել, նվիրաբերություն կատարել, Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն խնդրել կամ որևէ այլ գործողություն կատարել, որի համար կպահանջվի անձնական տվյալներ տրամադրել, ապա Դուք համաձայնվում եք սույն Գաղտնիության և քուքիների կանոնակարգի դրույթների հետ, ներառյալ այն, որ Ձեր տվյալները պահպանվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող սերվերների վրա, որ Դիտարանը և այլ ընկերություններ, որոնք տարբեր երկրներում աջակցում են Եհովայի վկաների գործունեությանը, կհավաքագրեն, կմշակեն, կփոխանցեն և կպահպանեն Ձեր անձնական տվյալները ըստ կարիքի, որպեսզի կատարվեն Ձեր կողմից պահանջված գործողությունները: Տվյալների հավաքագրումն տարբեր է լինում՝ կախված նրանից, թե ինչ գործողություններ եք կատարում կայքում: Օրինակ՝ եթե նվիրաբերություն կատարեք որևէ երկրի իրավաբանական անձին, ապա Ձեր անունը և կոնտակտային տվյալները կփոխանցվեն տվյալ իրավաբանական անձին նվիրաբերություն կատարելու գործողությունների ընթացքում: Իսկ եթե Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն խնդրեք, ապա Ձեր անունը և կոնտակտային տվյալները կտրամադրվեն Եհովայի վկաների համապատասխան մասնաճյուղին, որպեսզի իրականացվի Ձեր խնդրանքը:

Եթե հաշվեհամար գրանցելիս, նվիրաբերություն կատարելիս կամ որևէ այլ գործողություն կատարելիս, որի համար կպահանջվի անձնական տվյալներ տրամադրել, Դուք չտրամադրեք դրանք, ապա մենք ի վիճակի չենք լինի կատարել Ձեր հարցումը:

Եթե հետագայում սույն Գաղտնիության և քուքիների կանոնակարգի մեջ որևէ փոփոխություն կատարելու կարիք առաջանա, ապա Դուք կտեսնեք դրանք այս էջում, այնպես, որ Դուք միշտ տեղեկացված կլինեք, թե ինչպիսի տվյալներ ենք մենք հավաքագրում և ինչպես ենք դրանք օգտագործում:

Հնարավոր է Դուք ունեք օրենքով սահմանված Ձեր անձնական տվյալների հետ կապված լրացուցիչ իրավունքներ: Դա կարող է ներառել այս կայքում տրամադրված Ձեր տվյալները ստանալու, ուղղելու կամ հեռացնելու իրավունքը: Եթե դա կիրառելի է Ձեր երկրում, ապա այստեղ կգտնեք համապատասխան կոնտակտային տեղեկատվություն։ Եթե Ձեր անձնական տվյալների հետ կապված հարցումը վերաբերվում է նվիրաբերությանը, ապա խնդրում ենք կապ հաստատել նվիրաբերությունը ստացողի հետ, ում մասին տեղեկություն կարող եք գտնել նվիրաբերության գործողությունը կատարելու ընթացքում և Ձեր՝ նվիրաբերության ստացականի վրա: