abt Կլինիկական ստրատեգիաներ արյան փոխներարկումից խուսափելու համար
Արյան փոխներարկումից խուսափելը ներառում է հետևյալ ստրատեգիաների օպտիմալ կիրառությունը՝ արյան կորստի վերահսկումը, հիվանդի սեփական արյան տնօրինումը, արյան կարմիր գնդիկների խթանումը և անեմիայի տանելիության բարձրացումը։ Սրան հնարավոր է հասնել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան արյան պահպանման բժշկական և վիրաբուժական մեթոդները, սարքավորումները և դեղամիջոցները։ Եթե մասնագիտական խմբերը պլանավորված և սիստեմատիկ կերպով կիրառեն արյան փոխներարկման տարբեր այլընտրանքային ստրատեգիաներ, ապա հնարավոր կլինի պարզ, անվտանգ և արդյունավետ ձևով խուսափել դոնորային արյան փոխներարկումից։
«Պացիենտներին առանց փոխներարկման բուժելու համար հարկավոր է կիրառել արյան պահպանման բազմաթիվ ստրատեգիաներ՝ հնարավոր առավելագույն միջոցներով, որպեսզի ոչ թե նվազեցնել, այլ բոլորովին խուսափել փոխներարկումից»—Guinn NR, et al. Փոխներարկման տարբերակից հրաժաշրվող պացիենտների հարվիրահատական կառավարում Anesthesiology 2021;134(6):939-48։
Նպատակներ
Նվազեցնել արյան կորուստը
Խթանել արյան կարմիր գնդիկների արտադրությունը
Կառավարել պացիենտի սեփական արյունը (վիրահատության ընթացքում և դրանից հետո)
Բարձրացնել անեմիայի տանելիությունը
Նախավիրահատական զննում և պլանավորում
Ճշգրիտ պատմություն և ֆիզիկական զննում
Պրոֆիլակտիկ ստուգումների շնորհիվ անեմիայի վաղ հայտնաբերում և բուժում (էրիթրոցիտները խթանող դեղամիջոցներ, երկաթ)
Կլինիկական հետազոտություն և արյան մակարդելիության կարգավորում
Հակամակարդիչների, հակաթրոմբոցիտային հակամարմինների և արյան մակարդելիության վրա ազդող այլ նյութերի ողջամիտ գործածություն
Երակահատման սահմանափակում (քանակի և հաճախականության) բժշկական միջամտության պատճառած արյան կորուստը նվազեցնելու նպատակով
Ծրագրված վերահսկողություն (բարդ պրոցեդուրաների հերթականություն, ընդլայնված վիրահատական խումբ/նվազագույն ժամանակ, մինիմալ ինվազիվ մեթոդներ, պրոֆիլակտիկ նախավիրահատական և հարվիրահատական անգիոգրաֆիկ էմբոլիզացիա)
Վիրահատության ընթացքում
Մանրակրկիտ արյունականգ և վիրաբուժական մեթոդներ
Արյունականգ վիրաբուժական գործիքներ (օրինակ՝ ջերմային, էլեկտրավիրահատական, ուլտրաձայնային)
Արյունականգ դեղանյութեր (օրինակ՝պատրաստուկներ, ինչպիսին է տրանեքսամաթթուն, ամինոկապրոնաթթուն, մակարդման գործոնի խտանյութեր, a և rFVIIa, b ինչպես նաև արյունականգ քսուքներ c) և մեխանիկական հեմոստազ/խցանում
Սեփական արյան գործածություն d (օրինակ՝ ռեինֆուզիա, հեմոդիլյուցիա)
Արյան պահպանման այլ մեթոդներ (օրինակ՝ հիպոթենզիվ անզգայացում, վիրահատական դիրք, մարմնի ջերմաստիճանի կառավարում)
Նվազագույն միջամտությամբ մեթոդներ (օրինակ՝ լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ, ստերեոտակտիկ ռադիովիրաբուժություն)
Անգիոգրաֆիկ էմբոլիզացիա
Վիրահատությունից հետո
Բարձրացնել անեմիայի տանելիությունը
Մակարդելիության և արյան կորստի շարունակական վերահսկողություն
Ցանկացած արյունահոսության պատշաճ արգելում (կրկնակի վիրահատություն, արյունականգ դեղամիջոցներ, e պացիենտի դիրք, ռադիոլոգիական զարկերակային խցանում)
Արյան հետվիրահատական պահպանում f
Անեմիայի կառավարում
Ծավալի վերահսկողություն (արյան ծավալը մեծացնող հեղուկների ողջամիտ կիրառություն)
Խուսափում հիպերտոնիայից և հիպոթերմիայից
Երակահատման սահմանափակում
Դրական արդյունքներ
Վատ հետևանքների նվազեցում
Վարակման ցածր ցուցանիշներ
Հիվանդանոցում և ինտենսիվ խնամքի բաժանմունքում մնալու ժամանակի կրճատում
Հետվիրահատական կյանքի տևողության երկարացում
Պահեստավորված արյան պակասի պատճառով վիրահատության հետաձգումից խուսափում
Հիվանդի բուժման և խնամքի ընդհանուր ծախսերի կրճատում
Ի՞նչ են ասում մասնագետները
«Պացիենտի ինքնուրույնության սկզբունքը որակյալ անարյուն բուժում է երաշխավորում արյան փոխներարկումից հրաժարվող հիվանդներին։ Անարյուն բժշկությունն ու վիրաբուժությունը ներառում են մի շարք պարզ, բայց ստանդարտ մեթոդներ, որոնք պետք է կիրառվեն բազմամոդալ և բազմակողմանի մոտեցմամբ՝ յուրովի հետևելով ընթացակարգին ամեն առանձին պացիենտի դեպքում»—Usoro NI, et al. Bloodless management of severe obstetric hemorrhage with very severe anemia: a case report. A A Pract 2021;15(2):e01396.
«Արյան պահպանումը օգտակար է թե՛ տնտեսական տեսանկյունից (ինչպես ցույց են տալիս այստեղ ներկայացված փաստերը), թե՛ բժշկական»—Adamson JW. New blood, old blood, or no blood? N Engl J Med 2008;358(12):1295-6.
«Պացիենտի արյան կառավարման արդյունավետ կիրառման դեպքում զգալի նվազեցում է նկատվում բարդությունների և մահացության ցուցանիշներում»—Althoff FC, et al. Multimodal patient blood management program based on a three-pillar strategy: a systematic review and meta-analysis. Ann Surg 2019;269(5):794-804.
«Ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերը ոգևորությամբ կիրառում են պացիենտի արյան կառավարման ծրագրերը, մասամբ նաև այն պատճառով, որ դրանք նվազեցնում են փոխներարկումներն ու ծախսերը և բարելավում են պացիենտների վիճակը»—Zeller MP, et al. Safeguarding the patient’s own blood supply. JAMA 2019;321(10):943-5.
«Գնալով շատանում են արյան ածանցյալների գրանցման պոտենցիալ բացասական կողմերը, որոնց թվում են՝ մեխանիկական շրջանառության երկար տևողությունը, վարակման բարձր վտանգը և հիվանդանոցում մնալու երկար տևողությունը թե՛ չափահասների, թե՛ երեխաների դեպքում»—Kato H, et al. Are blood products routinely required in pediatric heart surgery? Pediatr Cardiol 2020;41(5):932-8.
Հիվանդանոցային տեղեկատվական ծառայություն Եհովայի վկաների համար
Հայաստանի գրասենյակ
+374 98 400 969 | HID.AM@jw.org
© 2012 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
2/22