Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Պատրա՞ստ եմ ընկերություն անելու

Պատրա՞ստ եմ ընկերություն անելու

 Ի՞նչ է նշանակում ընկերություն անել

  •   Դու կանոնավորաբար հանդիպում ես հակառակ սեռի անհատի հետ։ Ընկերությո՞ւն ես անում։

  •   Դու և հակառակ սեռի անհատը համակրում եք իրար։ Օրվա մեջ մի քանի անգամ հաղորդագրություն ես ուղարկում կամ հեռախոսով խոսում ես նրա հետ։ Ընկերությո՞ւն ես անում։

  •   Ամեն անգամ, երբ հավաքվում եք ընկերներով, դու ժամանակի մեծ մասը անցկացնում ես հակառակ սեռի այդ նույն անհատի հետ։ Ընկերությո՞ւն ես անում։

 Թերևս քեզ համար դժվար չէր պատասխանել առաջին հարցին։ Բայց գուցե տատանվեցիր պատասխանել երկրորդ և երրորդ հարցերին։ Ի՞նչ է իրականում նշանակում ընկերություն անել։

 Իրականում, ընկերությունը շփում է, որի ժամանակ դու ռոմանտիկ հետաքրքրություն ես դրսևորում կոնկրետ մի անհատի հանդեպ, իսկ նա էլ քո։

 Ուստի երեք հարցերի պատասխանն է՝ այո։ Անկախ նրանից՝ հեռախոսով ես շփվում, թե երես առ երես, մարդկանց ներկայությամբ, թե գաղտնի, եթե դու և հակառակ սեռի անհատը իրար հանդեպ ռոմանտիկ զգացումներ եք տածում և կանոնավորաբար եք շփվում, նշանակում է, որ ընկերություն եք անում։

 Ո՞րն է ընկերություն անելու նպատակը

 Ընկերություն անելիս աղջկա ու տղայի նպատակը պետք է լինի որոշել, թե արդյոք ուզում են ամուսնանալ իրար հետ։

 Հնարավոր է, որ հասակակիցներդ լրջորեն չվերաբերվեն ընկերություն անելուն։ Գուցե նրանց ուղղակի դուր է գալիս ընկերություն անել հակառակ սեռի անհատի հետ, բայց մտադրություն չունեն ամուսնանալու նրա հետ։ Ոմանք գուցե այդպիսի ընկեր ունենալը համարեն մեծ ձեռքբերում կամ ուրիշների առաջ ինքնագնահատականը բարձրացնելու միջոց։

 Հաճախ, սակայն, այս մակերեսային հարաբերությունները կարճ են տևում։ «Շատ պատանիներ, ովքեր ընկերություն են անում, դադարեցնում են իրենց ընկերությունը մեկ կամ երկու շաբաթ հետո,— ասում է Հեդերը։— Նրանք այդ հարաբերությունները ժամանակավոր են համարում, որն ինչ-որ իմաստով պատրաստում է նրանց բաժանվելուն, ոչ թե ամուսնանալուն»։

 Իսկապես, եթե ընկերություն ես անում ինչ-որ մեկի հետ, դա անդրադառնում է նրա զգացմունքների վրա։ Ուստի ճիշտ նպատակ ունեցիր (Ղուկաս 6:31

Եթե ընկերություն ես անում առանց ամուսնանալու նպատակի, նման ես մի երեխայի, որը խաղում է նոր խաղալիքով և հետո այն մի կողմ է նետում

 Մտածիր. կուզեի՞ր, որ ինչ-որ մեկը խաղար զգացմունքներիդ հետ, ինչպես խաղալիքի հետ՝ վերցներ, խաղար, հետո մի կողմ նետեր։ Ուրեմն ուրիշի հետ այդպես մի՛ վարվիր։ Աստվածաշունչն ասում է, որ սերը «անպատշաճ վարմունք չի ունենում» (1 Կորնթացիներ 13:4, 5

 Չելսի անունով մի աղջիկ ասում է. «Երբեմն մտածում եմ, որ ընկերություն պետք է անել պարզապես զվարճանալու համար, բայց զվարճալի ոչ մի բան չկա, երբ մեկը լրջորեն է վերաբերվում հարաբերություններին, իսկ մյուսը՝ ոչ»։

  Առաջարկ։ Ընկերություն անելուն և ամուսնանալուն պատրաստվելու համար կարդա 2 Պետրոս 1։5–7 համարները և նշիր մեկ հատկություն, որը պիտի մշակես քո մեջ։ Մեկ ամիս հետո տես, թե որքան բան ես սովորել այդ հատկության մասին և արդյոք կարողացել ես զարգացնել այն։

 Այն տարիքո՞ւմ եմ, որ սկսեմ ընկերություն անել

  •   Քո կարծիքով՝ ո՞ր տարիքից կարող ես ընկերություն անել։

  •   Հիմա այդ հարցը տուր ծնողներիդ։

 Հնարավոր է՝ քո պատասխանը տարբերվում է ծնողներիդ պատասխանից։ Գուցեև այդպես չէ։ Թերևս այն բազմաթիվ պատանիների պես ես մտածում, ովքեր իմաստություն դրսևորելով՝ որոշել են ընկերություն անել այն տարիքում, երբ իրենք իրենց լավ կճանաչեն։

 Ահա թե ինչ է որոշել 17-ամյա Դանիելան. «Այն, թե ինչ էի զգում երկու տարի առաջ, թե ինչ էի փնտրում ապագա կողակցիս մեջ, շատ է տարբերվում նրանից, թե ինչ կուզեի տեսնել նրա մեջ հիմա։ Նույնիսկ հիմա ես չեմ կարող վստահությամբ այդպիսի որոշում կայացնել։ Կարծում եմ, որ մի քանի տարի հետո կայացած անձնավորություն կդառնամ և այդ ժամանակ կմտածեմ ընկերություն անելու մասին»։

 Կա ևս մի պատճառ, թե ինչու իմաստուն կլինի սպասել։ Աստվածաշունչն օգտագործում է «երիտասարդության ծաղկուն շրջան» արտահայտությունը, որ նկարագրի այն շրջանը, երբ սեռական ցանկությունները և ռոմանտիկ զգացումները ուժեղ են (1 Կորնթացիներ 7:36)։ Հակառակ սեռի անհատի հետ այդ շրջանում մտերիմ հարաբերություններ հաստատելը կարող է բորբոքել ցանկությունը և սխալ վարք դրսևորելու պատճառ դառնալ։

 Ճիշտ է, դա հասակակիցներիդ համար գուցե առանձնակի նշանակություն չունի։ Նրանցից շատերը գուցե ուզենան փորձել ու տեսնել, թե ինչ է սեքսը։ Բայց դու կարող ես և պետք է ավելի խելացի լինես (Հռոմեացիներ 12:2)։ Աստվածաշունչը հորդորում է «փախչել պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6:18)։ Եթե սպասես, որ քո «երիտասարդության ծաղկուն շրջանն» անցնի, կարող ես հետ «մղել փորձանքը քո մարմնից» (Ժողովող 11:10

 Ինչո՞ւ արժե մի քիչ սպասել

 Գուցե քեզ վրա ճնշում բանեցնեն, որ սկսես ընկերություն անել, բայց դեռ պատրաստ չես։ Դա նման է նրան, որ ստիպեն քեզ ավարտական քննություն հանձնել այն առարկայից, որը դեռ նոր ես սկսել սովորել։ Պարզ է, որ դա ճիշտ չէ։ Դու պետք է ժամանակ ունենաս այդ առարկան ուսումնասիրելու համար, որ իմանաս, թե ինչպիսի խնդիրների կարող ես բախվել քննության ժամանակ։

 Նույնը կարելի է ասել ընկերություն անելու մասին։

 Ընկերություն անելը լուրջ հարց է։ Ուստի նախքան մի անհատի հետ ընկերություն անելը քեզ ժամանակ է պետք ուսումնասիրելու համար շատ կարևոր մի «առարկա»՝ ինչպես զարգացնել հարաբերությունները։

 Հետո, երբ հանդիպես քեզ համապատասխան անհատի, դու պատրաստ կլինես ամուր հարաբերություններ զարգացնելու։ Ի վերջո, լավ ամուսնությունը երկու լավ ընկերների միություն է։

 Մինչև ընկերություն անելը որոշ ժամանակ սպասելը չի սահմանափակում քո ազատությունը։ Հակառակը՝ դա քեզ ավելի շատ ազատություն է տալիս «ուրախանալու, քանի դեռ երիտասարդ ես» (Ժողովող 11:9)։ Դու նաև ժամանակ կունենաս ձևավորելու քո անհատականությունը և, ամենակարևորը, լավ փոխհարաբերություններ հաստատելու Աստծու հետ (Ողբ 3:27

 Սակայն դա չի նշանակում, որ պետք է բացառես հակառակ սեռի հետ շփումը։ Այդ դեպքում ո՞րն է ճիշտ շփման լավագույն ձևը։ Ժամանակ անցկացրեք տարբեր սեռի անհատների հետ չափահասների ներկայությամբ։ Թամի անունով մի աղջիկ ասում է. «Իմ կարծիքով՝ այդպես շփվելը շատ հետաքրքիր է։ Լավ է, որ շատ ընկերներ ունես»։ Մոնիկան համամիտ է նրա հետ. «Խմբի մեջ շփվելը իսկապես լավ գաղափար է,— ասում է նա։— Քանի որ առիթ ես ունենում ճանաչելու տարբեր անհատականությունների հետ»։

 Եվ հակառակը՝ եթե կենտրոնանաս միայն մեկ անհատի վրա, կմեծացնես ապագայում հոգեկան ծանր ապրումներ ունենալու հավանականությունը։ Ուստի մի՛ շտապիր։ Կյանքիդ այդ շրջանը օգտագործիր, որ սովորես, թե ինչպես զարգացնել և պահպանել հարաբերությունները։ Հետագայում, եթե որոշես ընկերություն անել, ավելի լավ կճանաչես քեզ և թե ինչ հատկություններ ես ուզում տեսնել քո կյանքի ընկերոջ մեջ։