Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է նշանակում 666 թիվը

Ի՞նչ է նշանակում 666 թիվը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչի վերջին գրքի համաձայն՝ 666-ը յոթ գլուխ և տասը եղջյուր ունեցող վայրի գազանի թիվն է կամ անունը, ով դուրս է գալիս ծովից (Հայտնություն 13:1, 17, 18)։ Այս գազանը խորհրդանշում է աշխարհի քաղաքական համակարգը, որը տիրում է «ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա» (Հայտնություն 13:7)։ 666 անունը ցույց է տալիս, որ Աստծու աչքում քաղաքական համակարգը բացարձակ անհաջողության է մատնված։ Ինչո՞ւ։

Ավելին է, քան պարզապես անուն։ Աստծու կողմից տրված անունները ունեն նշանակություն։ Օրինակ՝ երբ Աստված Աբրամին, որը նշանակում է «ցնծության հայր», խոստացավ դարձնել «բազում ազգերի հայր», նրան տվեց Աբրահամ անունը, որը նշանակում է «բազմության հայր» (Ծննդոց 17:5, ծանոթագրություն)։ Նմանապես Աստված գազանին տվեց 666 անունը, որն իր նշանակությունն ունի և բնութագրում է նրան։

6 թիվը անկատարություն է խորհրդանշում։ Աստվածաշնչում թվերը հաճախ խորհրդանշական իմաստ են կրում։ Օրինակ՝ 7-ը խորհրդանշում է ամբողջականություն կամ կատարելություն։ Իսկ 6-ը, քանի որ մեկով պակաս է 7-ից, կարող է խորհրդանշել թերի կամ անկատար վիճակ, և առնչություն ունի Աստծու թշնամիների հետ (1 Տարեգրություն 20:6; Դանիել 3:1

Երեք անգամ՝ շեշտելու համար։ Աստվածաշունչը երբեմն որևէ միտք ընդգծելու համար կրկնում է այն երեք անգամ (Հայտնություն 4:8; 8:13)։ Ուստի 666 անունը ընդգծված կերպով շեշտում է այն, որ Աստծու աչքում քաղաքական համակարգերը բացարձակ անհաջողության են մատնված։ Նրանք չեն կարողացել ապահովել հարատև խաղաղություն և անվտանգություն, բաներ, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է հաստատել։

Գազանի նշանը

Աստվածաշունչը ասում է, որ մարդիկ կընդունեն «գազանի նշանը», քանի որ նրանք կհետևեն նրան «հիացմունքով» և մինչև անգամ կերկրպագեն նրան (Հայտնություն 13:3, 4; 16:2)։ Նրանք դա անում են՝ երկրպագության աստիճանի պատիվ տալով իրենց երկրին, նրա խորհրդանիշներին կամ ռազմական ուժին։ «Կրոնի հանրագիտարանում» ասվում է. «Ժամանակակից աշխարհում ազգայնամոլությունը դարձել է կրոնի դոմինանտ տեսակ» (The Encyclopedia of Religion *

Ինչպե՞ս է գազանի նշանը դրվում մարդու աջ ձեռքին կամ ճակատին (Հայտնություն 13:16)։ Իսրայել ազգին տված իր պատվերների համար Աստված ասել էր. «Որպես նշան կապեք ձեր ձեռքին, և դրանք որպես ժապավեն կլինեն ձեր ճակատին» (2 Օրենք 11:18)։ Սա չէր նշանակում, որ իսրայելացիները պետք է բառացի նշան դնեին իրենց ձեռքին կամ ճակատին, այլ նշանակում էր, որ իրենց բոլոր գործերում և դատողություններում նրանք առաջնորդվելու էին Աստծու խոսքով։ Նմանապես 666 նշանը ոչ թե բառացի դաջվածք է, որ արվում է մարդկանց վրա, այլ խորհրդանշում է այն, որ այդ մարդիկ թույլ են տալիս, որ քաղաքական համակարգը ղեկավարի իրենց կյանքը։ Նրանք այդպես Աստծու դեմ են դուրս գալիս (Հայտնություն 14:9, 10; 19:19–21

^ պարբ. 8 Տես նաև Nationalism in a Global Era, էջ 134, և Nationalism and the Mind: Essays on Modern Culture, էջ 94։