Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Քրիստոնյային կարելի՞ է բուժօգնություն ստանալ

Քրիստոնյային կարելի՞ է բուժօգնություն ստանալ

Աստվածաշնչի պատասխանը

Այո՛։ Մի առիթով Հիսուսը ակնարկեց, որ հիվանդները պետք է բժշկի դիմեն, ասելով. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9:12)։ Չնայած Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ չէ, սակայն այնտեղ կան սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր ուզում են Աստծուն հաճելի որոշումներ կայացնել։

Հարցեր, որ կարող ենք տալ ինքներս մեզ

1. Հասկանո՞ւմ եմ, թե ինչ բուժօգնություն են ինձ առաջարկում։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հավաստիանալ, ոչ թե հավատալ «ամեն խոսքի» (Առակներ 14:15

2. Պե՞տք է արդյոք դիմել մեկից ավելի բժիշկների՝ նրանց տեսակետը ևս իմանալու համար։ «Խորհրդատուների շատությունը» կարող է արժեքավոր լինել, հատկապես երբ գտնվում ենք ծանր վիճակում (Առակներ 15:22

3. Տվյալ բուժումն ընդունելով՝ չե՞մ խախտի արդյոք Աստվածաշնչի հետևյալ պատվերը՝ «հեռու մնալ.... արյունից» (Գործեր 15:20

4. Ախտորոշման կամ բուժման մեջ կա՞ն ոգեհարցական տարրեր։ Աստվածաշունչը դատապարտում է «ոգեհարցությունը» (Գաղատացիներ 5:19–21)։ Որոշելու համար ոգեհարցական տարրեր կան թե ոչ, պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Բուժում առաջարկողը դիմելո՞ւ է ոգեհարցության։

  • Արդյո՞ք բուժման ձևը որոշվում է՝ հիմնվելով այն համոզման վրա, որ դուք հիվանդացել եք աստվածներին կամ ոգիներին նեղացնելու պատճառով, կամ որովհետև ձեզ թուղթ ու գիր են արել։

  • Զոհաբերություն, կախարդություն կամ այլ ոգեհարցական արարողություն լինելո՞ւ է դեղեր պատրաստելիս կամ ընդունելիս։

5. Չափից շա՞տ եմ տարված իմ առողջությամբ։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4:5Խոհեմ լինելը կօգնի կենտրոնանալ «ավելի կարևոր» բաների վրա, օրինակ՝ հոգևորի (Փիլիպպեցիներ 1:10; Մատթեոս 5:3