Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Երբևէ մեկը տեսե՞լ է Աստծուն

Երբևէ մեկը տեսե՞լ է Աստծուն

Աստվածաշնչի պատասխանը

Ոչ մի մարդ երբեք չի տեսել Աստծուն (Ելք 33:20; Հովհաննես 1:18; 1 Հովհաննես 4:12)։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված Ոգի է»։ Դա կյանքի այնպիսի տեսակ է, որն անտեսանելի է մեր աչքին (Հովհաննես 4:24; 1 Տիմոթեոս 1:17

Աստծուն, սակայն, կարող են տեսնել հրեշտակները, քանի որ նրանք ոգեղեն էակներ են (Մատթեոս 18:10)։ Բացի նրանցից, որոշ մարդիկ նույնպես, ովքեր մահանալուց հետո ոգեղեն մարմիններով հարություն կստանան երկնային կյանքի, կկարողանան տեսնել Աստծուն (Փիլիպպեցիներ 3:20, 21; 1 Հովհաննես 3:2

Ինչպես է հնարավոր «տեսնել» Աստծուն հիմա

Աստվածաշունչը հաճախ «տեսնել» բառը օգտագործում է հասկանալ, իմանալ, լուսավորվել իմաստներով (Եսայիա 6:10; Երեմիա 5:21; Հովհաննես 9:39–41)։ Այս առումով մարդը կարող է Աստծուն տեսնել իր «սրտի աչքերով», այսինքն՝ տեսնել նրա հատկությունները և հավատալ նրան (Եփեսացիներ 1:18)։ Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչ քայլեր են պետք նման հավատ ունենալու համար։

Մի՞թե Մովսեսը, Աբրահամը և ուրիշները չտեսան Աստծուն

Աստվածաշնչի այն հատվածներում, որտեղ նշվում է, թե մարդիկ տեսել են Աստծուն, համատեքստը ցույց է տալիս, որ իրականում Աստված ներկայացել է հրեշտակի կամ տեսիլքի միջոցով։

Հրեշտակներ։

Վաղեմի ժամանակներում Աստված հրեշտակներին ուղարկում էր որպես իր ներկայացուցիչներ, որպեսզի մարդկանց հետ խոսեն իր անունից (Սաղմոս 103:20)։ Օրինակ՝ մի անգամ այրվող թփի միջից Աստված խոսեց Մովսեսի հետ, ու ինչպես Աստվածաշունչն է ասում, «Մովսեսը ծածկեց երեսը, որովհետև վախեցավ ճշմարիտ Աստծուն նայելուց» (Ելք 3:4, 6)։ Սակայն համատեքստը ցույց է տալիս, որ Մովսեսը ոչ թե Աստծուն էր տեսնում, այլ նրա հրեշտակին (Ելք 3:2

Նմանապես, երբ Աստվածաշունչն ասում է, որ «Եհովան Մովսեսի հետ խոսում էր երես առ երես», դրանով ցույց է տալիս նրանց մտերիմ փոխհարաբերությունը (Ելք 4:10, 11; 33:11)։ Մովսեսը իրականում չի տեսել Աստծու երեսը, քանի որ այն օրենքը, որ նա ստացավ Աստծուց, «փոխանցվեց հրեշտակների միջոցով» (Գաղատացիներ 3:19; Գործեր 7:53)։ Սակայն Մովսեսի հավատն Աստծու հանդեպ այնքան մեծ էր, որ Աստվածաշունչը նրա մասին ասում է, որ նա «ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբրայեցիներ 11:27

Աստված Աբրահամի հետ նույնպես հաղորդակցվում էր հրեշտակների միջոցով։ Ճիշտ է, Աստվածաշունչն ընթերցելիս առաջին հայացքից կարող է թվալ, թե Աբրահամը տեսավ Աստծուն (Ծննդոց 18:1, 33)։ Սակայն համատեքստից իմանում ենք, որ Աբրահամի մոտ եկած «երեք տղամարդիկ» Աստծու կողմից ուղարկված հրեշտակներ էին։ Աբրահամը հասկացավ, որ նրանք Աստծու ներկայացուցիչներն են, և նրանց հետ այնպես խոսեց, ասես անմիջականորեն Եհովայի հետ էր խոսում (Ծննդոց 18:2, 3, 22, 32; 19:1

Տեսիլքներ։

Աստված երևացել է մարդկանց նաև տեսիլքների միջոցով։ Օրինակ՝ երբ Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսը և մյուս իսրայելացիները «տեսան Իսրայելի Աստծուն», իրականում նրանք «տեսիլքով տեսան ճշմարիտ Աստծուն» (Ելք 24:9–11)։ Աստվածաշնչում երբեմն ասվում է նաև, որ մարգարեները «տեսան Եհովային» (Եսայիա 6:1; Դանիել 7:9; Ամոս 9:1)։ Սակայն ամեն տեղ համատեքստը ցույց է տալիս, որ նրանց տեսածն ընդամենը տեսիլք էր (Եսայիա 1:1; Դանիել 7:2; Ամոս 1:1