Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը խրախուսում է տալ կամավորապես և ճիշտ մղումներով։ Այն ցույց է տալիս, որ տալը օգուտ է բերում ոչ միայն ստացողին, այլև տվողին (Առակներ 11:25; Ղուկաս 6:38)։ Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

 Ե՞րբ է տալը օգուտ բերում

Տալը օգուտ կբերի մեզ, եթե դա անենք կամավոր կերպով։ «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել,— ասում է Աստվածաշունչը,— ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7

Աստծուն ընդունելի «երկրպագություն» մատուցել նշանակում է նաև սրտանց տալ ուրիշներին (Հակոբոս 1։27)։ Նա, ով առատաձեռնորեն տալիս է կարիքավորներին, սերտորեն համագործակցում է Աստծու հետ, ով այդպիսի առատաձեռնությունը իրեն տրված պարտք է համարում (Առակներ 19։17)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված ինքը կհատուցի տվողին (Ղուկաս 14։12–14

 Ե՞րբ է տալը անտեղի

Երբ դա արվում է եսասիրական մղումներով։ Օրինակ՝

Երբ դրանով թիկունք ենք կանգնում Աստծու կողմից դատապարտելի գործերին կամ պահվածքին։ Օրինակ՝ սխալ կլինի գումար տալ ինչ-որ մեկին, որպեսզի նա զբաղվի մոլեխաղերով կամ թմրանյութեր ու ալկոհոլ գործածի (1 Կորնթացիներ 6:9, 10; 2 Կորնթացիներ 7:1)։ Նաև տեղին չէ նյութապես օգնել նրան, ով ի վիճակի է ֆինանսապես հոգ տանել իր մասին, բայց չի ուզում դա անել (2 Թեսաղոնիկեցիներ 3:10

Երբ դա խանգարում է Աստծուց ստացած պարտականությունները կատարելուն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ընտանիքի գլուխը պետք է հոգ տանի իր ընտանիքի անդամների մասին (1 Տիմոթեոս 5։8)։ Ճիշտ չի լինի, որ նա չափից շատ տա ուրիշներին, ինչի պատճառով իր ընտանիքը կտուժի։ Նմանապես Հիսուսը դատապարտեց այն մարդկանց, ովքեր հրաժարվում էին հոգ տանել տարեց ծնողների մասին՝ ասելով, որ իրենց ողջ ունեցվածքը «Աստծուն նվիրված ընծա» է (Մարկոս 7։9–13