Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը

Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչ իրադարձություններ էին լինելու, և ինչ պայմաններ էին տիրելու ներկա համակարգի վերջին, կամ՝ «աշխարհի վախճանին» (Մատթեոս 24:3)։ Աստվածաշնչում այդ ժամանակահատվածը կոչվում է «վերջին օրեր», կամ՝ «վերջի ժամանակ» (2 Տիմոթեոս 3:1; Դանիել 8:19)։ Ստորև նշված են վերջին օրերի՝ վերջի ժամանակի մասին մարգարեությունների առանձնահատկություններից մի քանիսը։

  • Մեծամասշտաբ պատերազմներ (Մատթեոս 24:7; Հայտնություն 6:4

  • Սովեր (Մատթեոս 24:7; Հայտնություն 6:5, 6

  • Մեծ երկրաշարժեր (Ղուկաս 21:11

  • Համաճարակներ, կամ՝ «սարսափելի հիվանդություններ» (Ղուկաս 21:11, «Ժամանակակից անգլերեն թարգմանություն»)։

  • Հանցագործության մեծ աճ (Մատթեոս 24:12

  • Երկրի ապականում մարդու կողմից (Հայտնություն 11:18

  • Բարոյական արժեքների անկում. շատերը լինելու էին «անշնորհակալ, անհավատարիմ.... համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3:1–4

  • Փլուզված ընտանիքներ. մարդիկ չէին ունենալու «բնական կապվածություն», իսկ երեխաները «ծնողներին անհնազանդ» էին լինելու (2 Տիմոթեոս 3:2, 3

  • Աստծու հանդեպ սիրո բացակայություն (Մատթեոս 24:12

  • Կրոնական կեղծավորության ակնհայտ դրսևորում (2 Տիմոթեոս 3:5

  • Ավելի շատ հասկացողություն աստվածաշնչյան մարգարեությունների, այդ թվում վերջին օրերի վերաբերյալ մարգարեությունների մասին (Դանիել 12:4

  • Թագավորության բարի լուրի համաշխարհային քարոզչություն (Մատթեոս 24:14

  • Համատարած անտարբերություն, անգամ ծաղրանք մոտալուտ վախճանի վերաբերյալ ապացույցների հանդեպ (Մատթեոս 24:37–39; 2 Պետրոս 3:3, 4

  • Բոլոր մարգարեությունների միաժամանակ կատարում. կատարվելու էր ոչ թե մի քանի մարգարեություն կամ դրանց մեծ մասը, այլ բոլորը՝ միաժամանակ (Մատթեոս 24:33

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

Այո՛։ Աշխարհում տիրող իրավիճակը, ինչպես նաև աստվածաշնչյան ժամանակագրությունը ցույց են տալիս, որ վերջին օրերը սկսվել են 1914 թ.-ին։ Այդ ժամանակ Աստծու Թագավորությունը սկսեց իշխել երկնքում։ Բանսարկու Սատանան ու նրա դևերը ցած գցվեցին երկնքից, և նրանց գործունեությունը սահմանափակվեց. նրանք գործելու էին միայն երկրի վրա (Հայտնություն 12:7–12)։ Մարդկանց ապականված վարքից ու չար գործերից հստակ երևում է Սատանայի ազդեցությունը նրանց վրա։ Այդ պատճառով է, որ այս վերջին օրերը «չափազանց դժվար ժամանակներ են» (2 Տիմոթեոս 3:1

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

Ուշադրություն դարձրու, թե ինչպես են աշխարհի իրադարձությունները և մարդկանց վերաբերմունքը փաստում, որ մենք ապրում ենք Աստվածաշնչի կանխագուշակած «վերջին օրերում»։

ԴԻՏԱՐԱՆ

Պե՞տք է վախենալ աշխարհի վերջից

Թերևս զարմանաս՝ իմանալով, թե ինչ է իրականում Աստվածաշունչը ասում աշխարհի վերջի մասին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը

«Արմագեդոն» բառը միայն մեկ անգամ է հանդիպում Աստվածաշնչում, սակայն այդ պատերազմի մասին ողջ Գրքում է խոսվում։