Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է վերամարմնավորման գաղափարը

Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է վերամարմնավորման գաղափարը

Աստվածաշնչի պատասխանը

Ո՛չ։ Աստվածաշնչում չի հանդիպում «վերամարմնավորում» բառը կամ այդպիսի գաղափար։ Վերամարմնավորման գաղափարը հիմնված է հոգու անմահության ուսմունքի վրա։ * Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդն ինքը հոգի է, հետևաբար հոգին մահանում է (Ծննդոց 2:7; Եզեկիել 18:4)։ Երբ մարդը մահանում է, դադարում է գոյություն ունենալուց (Ծննդոց 3:19; Ժողովող 9:5, 6

Ի՞նչ տարբերություն կա վերամարմնավորման և հարության միջև

Հարության մասին աստվածաշնչյան ուսմունքը հիմնված չէ հոգու անմահության վրա։ Հարության ժամանակ մահացածները կյանքի կգան Աստծու զորության շնորհիվ (Մատթեոս 22:23, 29; Գործեր 24:15)։ Հարությունը հույս է այն բանի, որ անհատը կյանքի կգա և նոր երկրի վրա կապրի այլևս չմահանալու հեռանկարով (2 Պետրոս 3:13; Հայտնություն 21:3, 4

Սխալ կարծիքներ աստվածաշնչյան որոշ խոսքերի վերաբերյալ

Սխալ կարծիք։ Աստվածաշունչն ասում է, որ Եղիա մարգարեն վերամարմնավորվեց՝ դառնալով Հովհաննես Մկրտիչը։

Փաստ։ Աստված կանխագուշակել էր. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Եղիա մարգարեին»։ Եվ Հիսուսը ցույց տվեց, որ Հովհաննես Մկրտիչը իրագործեց այդ մարգարեությունը (Մաղաքիա 4:5, 6; Մատթեոս 11:13, 14)։ Սակայն դա չէր նշանակում, որ Եղիան վերամարմնավորվել էր՝ դառնալով Հովհաննես Մկրտիչը։ Հովհաննեսն իր մասին ասաց, որ ինքը Եղիան չէ (Հովհաննես 1:21)։ Հովհաննեսն այն գործն էր անում, որն անում էր Եղիան՝ հայտնում էր Աստծու պատգամը և մարդկանց հորդորում զղջալ (1 Թագավորներ 18:36, 37; Մատթեոս 3:1)։ Բացի այդ, Հովհաննեսը «Եղիա մարգարեի նման ուժեղ ու զորավոր էր» (Ղուկաս 1:13–17, Good News Translation)։

Սխալ կարծիք։ Աստվածաշնչում վերամարմնավորման մասին խոսվում է որպես «դարձյալ ծնվելու»։

Փաստ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անհատը հոգևոր առումով է դարձյալ ծնվում, և դա տեղի է ունենում նրա կենդանության ժամանակ (Հովհաննես 1:12, 13)։ Դարձյալ ծնվելը անհատի՝ անցյալում գործած արարքների անխուսափելի հետևանքը չէ, այլ Աստծու օրհնությունը։ Դարձյալ ծնվելով՝ նա ապագայի համար առանձնահատուկ հույս է ստանում (Հովհաննես 3:3; 1 Պետրոս 1:3, 4

^ պարբ. 3 Հոգու անմահության և վերամարմնավորման գաղափարները սկիզբ են առել հին Բաբելոնից։ Հետագայում հնդիկ փիլիսոփաները սահմանել են կարմայի մասին ուսմունքը։ Ըստ «Աշխարհի կրոնների բրիտանական հանրագիտարանի»՝ կարման «պատճառահետևանքային օրենքն է, որի համաձայն՝ այն, ինչ անհատն անում է ներկայիս կյանքում, կազդի նրա հաջորդ կյանքի վրա» (Britannica Encyclopedia of World Religions, էջ 913)։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է լինում մահից հետո

Մահացածները գիտակցո՞ւմ են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

Գոյություն ունի՞ նախկին կյանք

Շատերն են հավատում վերամարմնավորման գաղափարին։ Արդյո՞ք Աստվածաշունչը դա է սովորեցնում։