Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական ոտնձգությունից

Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական ոտնձգությունից

Աստվածաշնչի պատասխանը

Ուշադրություն դարձրու հետևյալ գործնական առաջարկներին, որոնց հիմքում աստվածաշնչյան իմաստուն խորհուրդներ են։

  1. Եղիր գործնական։ Աշխատակիցներիդ հետ եղիր նրբանկատ և հարգալից, սակայն խուսափիր չափից շատ ընկերական լինելուց, որ չկարծեն, թե դեմ չես լինի, եթե քո հանդեպ սեքսուալ հետաքրքրություն ցույց տան (Մատթեոս 10:16; Կողոսացիներ 4:6

  2. Համեստ հագնվիր։ Ցանկահարույց հագուստը սխալ պատկերացում կստեղծի քո մասին։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հագնվել «համեստությամբ և ողջամտությամբ» (1 Տիմոթեոս 2:9

  3. Խելամտորեն ընկերներ ընտրիր։ Եթե ժամանակ ես անցկացնում այնպիսի մարդկանց հետ, ովքեր հանդուրժում և մի բան էլ ուրախ են լինում, երբ իրենց հետ ֆլիրտ են անում կամ անպարկեշտ առաջարկներ անում, ապա շատ հավանական է, որ քեզ հետ էլ կվարվեն այնպես, ինչպես նրանց հետ (Առակներ 13:20

  4. Մի՛ հանդուրժիր անվայել զրույցներ։ Նրբանկատորեն հեռացիր, եթե խոսակցությունը սկսում է անվայել բնույթ կրել. սկսում են «անպարկեշտ կատակներ» պատմել կամ «հիմար խոսակցություններ» վարել (Եփեսացիներ 5:4

  5. Խուսափիր վարկաբեկող իրավիճակում հայտնվելուց։ Օրինակ՝ մի՛ ընդունիր գործից հետո մնալու առաջարկը, եթե հիմնավոր պատճառ չկա (Առակներ 22:3

  6. Խոսիր հաստատակամորեն և ուղիղ։ Եթե քո դեմ սեռական ոտնձգություն է կատարվում, պարզ և ուղիղ ասա քեզ անհանգստացնողին, որ նրա վարվելակերպը տհաճ է քեզ (1 Կորնթացիներ 14:9)։ Օրինակ՝ կարող ես ասել. «Էլ ինձ չկպնես, դա ինձ դուր չի գալիս»։ Կամ կարող ես գրել նրան, թե նրա արարքը ինչու քեզ դուր չեկավ, ինչ զգացիր դու և ինչպես կուզես, որ իրեն դրսևորի այդուհետ (1 Թեսաղոնիկեցիներ 4:3–5

  7. Դիմիր մեկի օգնությանը։ Եթե ոտնձգությունը շարունակական բնույթ է կրում, խոսիր այդ մասին մտերիմ ու վստահելի անձնավորության, ընտանիքիդ անդամներից մեկի կամ աշխատակցիդ հետ։ Կարող ես խոսել նաև մեկի հետ, ով փորձառու է սեռական ոտնձգության զոհերին օգնելու հարցում (Առակներ 27:9)։ Նման ոտնձգության զոհերից շատերին օգնել է աղոթքը։ Անգամ եթե նախկինում երբեք չես աղոթել, մի՛ թերագնահատիր այն օգնությունը, որը կարող ես ստանալ «ամենայն մխիթարության Աստծուց»՝ Եհովայից (2 Կորնթացիներ 1:3

Սեռական ոտնձգության պատճառով միլիոնավոր մարդիկ լարված մթնոլորտում են աշխատում, սակայն Աստվածաշունչը կարող է օգնել։

 

Իմացիր ավելին

Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ

Իմացիր, թե ինչ է սեռական ոտնձգությունը և ինչ կարող ես անել, եթե դրա զոհն ես դարձել։

Խնդիրներ, որոնց բախվում են կանայք

Ամբողջ աշխարհում բռնությունն ու խտրականությունը հետապնդում են աղջիկներին ու կանանց ողջ կյանքի ընթացքում։ Ինչո՞ւ։