Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Կարո՞ղ է Սատանան ղեկավարել մարդուն

Կարո՞ղ է Սատանան ղեկավարել մարդուն

Աստվածաշնչի պատասխանը

Սատանայի և դևերի ազդեցությունը մարդկանց վրա այնքան մեծ է, որ Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5:19)։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչպես է Սատանան ազդեցություն բանեցնում մարդկանց վրա։

  • Խարդավանք։ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին «հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփեսացիներ 6:11)։ Նրա խարդավանքներից մեկը մարդկանց հավատացնելն է, թե իր ծառաները Աստծու սպասավորներն են (2 Կորնթացիներ 11:13–15

  • Ոգեհարցություն։ Սատանան մոլորեցնում է մարդկանց ոգեհարցների, գուշակների և կախարդություն ու աստղագուշակություն անողների միջոցով (2 Օրենք 18:10–12)։ Թմրանյութեր ընդունելը, հիպնոսը և մեդիտացիան, որը գիտակցությունը դատարկում է մտքերից, մարդուն դարձնում են խոցելի և Սատանայի ազդեցությանը ենթակա (Ղուկաս 11:24–26

  • Կեղծ կրոն։ Կրոնները, որոնք սխալ գաղափարներ և ուսմունքներ են սովորեցնում, մոլորեցնում են մարդկանց և մղում են Աստծուն տհաճ բաներ անել (1 Կորնթացիներ 10:20)։ Նման սխալ գաղափարները Աստվածաշնչում կոչվում են «դևերի ուսմունքներ» (1 Տիմոթեոս 4:1

  • Դիվահարություն։ Աստվածաշնչում արձանագրված են դեպքեր, երբ չար ոգիները մտել են մարդկանց մեջ։ Դևերի ազդեցության տակ այս մարդիկ կուրացել, համր են դարձել, նույնիսկ վնասել են իրենք իրենց (Մատթեոս 12:22; Մարկոս 5:2–5

Ինչպես պաշտպանվել

Կարիք չկա սարսափահար լինել Սատանայի ազդեցության տակ ընկնելու վախից, քանի որ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչպես կարող ենք պաշտպանվել ու դիմադրել նրան։

  • Իմացիր, թե որոնք են Սատանայի բանեցրած մեթոդները, որպեսզի անտեղյակ չլինես «նրա դիտավորություններին» (2 Կորնթացիներ 2:11

  • Ստացիր գիտելիքներ Աստվածաշնչից և ապրիր դրանց համաձայն։ Աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվելով՝ կկարողանաս պաշտպանել ինքդ քեզ Սատանայի ազդեցությունից (Եփեսացիներ 6:11–18

  • Ազատվիր այն ամենից, ինչ կապ ունի դիվային բաների հետ (Գործեր 19:19)։ Դա կլինի երաժշտություն, գիրք, ամսագիր, պլակատ կամ տեսանյութ, որը ոգեհարցությամբ զբաղվելու մասին է։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա

Աստվածաշնչում խոսվում է հրեշտակների և դևերի մասին։ Արդյո՞ք իրական են ոգեղեն արարածները։ Կարո՞ղ են նրանք ազդել մեզ վրա։