Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եթե տղան ու աղջիկը միմյանց սիրում են, կարո՞ղ են միասին ապրել՝ առանց ամուսնանալու

Եթե տղան ու աղջիկը միմյանց սիրում են, կարո՞ղ են միասին ապրել՝ առանց ամուսնանալու

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը հստակ ասում է, որ «Աստված դատելու է պոռնիկներին» (Եբրայեցիներ 13:4)։ Հունարեն պոռնկություն բառը՝ պոռնիա, ներառում է նաև մինչամուսնական սեքսը։ Ուստի Աստծու տեսանկյունից սխալ կլինի, որ չամուսնացած տղան ու աղջիկը միասին ապրեն, եթե անգամ իրար հետ ամուսնանալու մտադրություն ունեն։

Աղջիկն ու տղան միմյանց շատ են սիրում, այդ դեպքում նույնպե՞ս չեն կարող։ Ամեն դեպքում, Աստված պահանջում է, որ նրանք հարաբերություն ունենան միայն ամուսնանալուց հետո։ Աստված է, որ մեզ՝ մարդ արարածներիս, ստեղծել է սիրելու ունակությամբ։ Նրա գլխավոր հատկությունը սերն է (1 Հովհաննես 4:8)։ Ուստի նա հիմնավոր պատճառ ունի սահմանելու, որ սեքսով կարող է զբաղվել միմիայն ամուսնական զույգը։

Իմացիր ավելին

Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին

Երկու պարզ հարցեր կօգնեն քեզ բարելավելու ամուսնական կյանքդ։