Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը

Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը օրինակով է ցույց տալիս, թե ինչպես են տարբերվում ճշմարիտ ու կեղծ կրոն դավանողները։ Այնտեղ կարդում ենք. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց։ Մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ» (Մատթեոս 7:16)։ Ինչպես որ կարող ես տարբերել խաղողի վազը փշի թփից, այնպես էլ կարող ես ճշմարիտ կրոնը տարբերել կեղծից՝ ուշադրություն դարձնելով հետևյալ հատկանիշներին։

  1. Ճշմարիտ կրոնը սովորեցնում է ճշմարտությունը, որը հիմնված է Աստվածաշնչի և ոչ թե մարդկային փիլիսոփայության վրա (Հովհաննես 4:24; 17:17)։ Դրա մեջ են մտնում այնպիսի կրոնական ուսմունքներ, ինչպիսիք են հոգու մասին և դրախտ երկրի վրա հավիտենական կյանքի հույսի մասին ճշմարտությունները (Սաղմոս 37:29; Եսայիա 35:5, 6; Եզեկիել 18:4)։ Ճշմարիտ կրոնը նաև չի վարանում ջրի երես հանել կրոնական կեղծ գաղափարները (Մատթեոս 15:9; 23:27, 28

  2. Ճշմարիտ կրոնը օգնում է մարդկանց ճանաչել Աստծուն, այդ թվում՝ իմանալ նրա անունը՝ Եհովա (Սաղմոս 83:18; Եսայիա 42:8; Հովհաննես 17:3, 6)։ Այն չի սովորեցնում, որ Աստված անիմանալի է ու մեզնից հեռու։ Ընդհակառակը՝ սովորեցնում է, որ նա ցանկանում է՝ մոտենանք իրեն ու մտերիմ փոխհարաբերություններ զարգացնենք իր հետ (Հակոբոս 4:8

  3. Ճշմարիտ կրոնը ընդգծում է Հիսուսի դերը որպես մեկի, ում միջոցով Աստված փրկություն է շնորհում (Գործեր 4:10, 12)։ Այն դավանողները կատարում են Հիսուսի պատվերները և ձգտում են հետևել նրա թողած օրինակին (Հովհաննես 13:15; 15:14

  4. Ճշմարիտ կրոնի ուշադրության կենտրոնում Աստծու Թագավորությունն է որպես մարդկության միակ հույս։ Այն դավանողները ակտիվորեն բոլորին պատմում են այդ Թագավորության մասին (Մատթեոս 10:7; 24:14

  5. Ճշմարիտ կրոնը մարդկանց խրախուսում է սիրել առանց որևէ ակնկալիքի (Հովհաննես 13:35)։ Այն սովորեցնում է հարգել բոլոր էթնիկ խմբերին և սիրով ընդունել տարբեր ծագման, մշակույթի և ազգության մարդկանց (Գործեր 10:34, 35)։ Քանի որ այն դավանողները սիրում են մարդկանց, պատերազմների չեն մասնակցում (Միքիա 4:3; 1 Հովհաննես 3:11, 12

  6. Ճշմարիտ կրոնում չկա վարձատրվող հոգևորական դաս, և նրա անդամներից ոչ ոքի բարձրագոչ տիտղոսներ չեն տրվում (Մատթեոս 23:8–12; 1 Պետրոս 5:2, 3

  7. Ճշմարիտ կրոնը բացարձակապես չեզոք է քաղաքական հարցերում (Հովհաննես 17:16; 18:36)։ Այդուհանդերձ, այն դավանողները հարգում և հնազանդվում են երկրի իշխանություններին՝ հետևելով աստվածաշնչյան հետևյալ պատվերին. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12:17; Հռոմեացիներ 13:1, 2

  8. Ճշմարիտ կրոնը կյանքի ուղի է, ոչ թե պարզապես ծիսակարգ կամ արարողակարգ։ Այն դավանողները հավատարիմ են մնում Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշներին կյանքի բոլոր ոլորտներում (Եփեսացիներ 5:3–5; 1 Հովհաննես 3:18)։ Նրանք ոչ թե մռայլ ու խոժոռ մարդիկ են, այլ ուրախ են, որովհետև երկրպագում են «երջանիկ Աստծուն» (1 Տիմոթեոս 1:11

  9. Ճշմարիտ կրոնը դավանողները փոքրաթիվ են լինելու (Մատթեոս 7:13, 14)։ Նրանց հաճախ արհամարհելու, ծաղրելու և հալածելու են Աստծու կամքը կատարելու համար (Մատթեոս 5:10–12

Զգացողությամբ հնարավոր չէ գտնել ճշմարիտ կրոնը

Եթե փորձենք կրոն ընտրել՝ հիմնվելով միայն այն բանի վրա, թե ինչ զգացողություն է պատճառում այն մեզ, դա կարող է վտանգավոր լինել, քանի որ Աստվածաշնչում նախագուշակված էր, որ գալու է ժամանակ, երբ մարդիկ «իրենց համար [կրոնական] ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար» (2 Տիմոթեոս 4:3)։ Դրան հակառակ՝ Աստվածաշունչը հորդորում է բոլորին հետևել «մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությանը», նույնիսկ եթե այն չունի հասարակության համակրանքը (Հակոբոս 1:27; Հովհաննես 15:18, 19

Իմացիր ավելին

Ի՞նչ է հարկավոր Աստվածաշունչը հասկանալու համար

Անկախ քո ծագումից՝ կարող ես հասկանալ Աստվածաշնչում գրված Աստծու խոսքերը։

Վստահության արժանի՞ է ձեր կրոնը

Եթե դուք պատկանում եք որևէ կրոնական կազմակերպության, ապա ձեր հոգևոր կյանքը, այդ թվում նաև փրկությունը այդ կազմակերպության «ձեռքերում» են։