Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հնարավո՞ր է իմանալ՝ ով է գրել Աստվածաշունչը

Հնարավո՞ր է իմանալ՝ ով է գրել Աստվածաշունչը

Աստվածաշնչի պատասխանը

Շատերը լսել են, թե հնարավոր չէ ստույգ իմանալ՝ ով է գրել Աստվածաշունչը։ Սակայն Աստվածաշնչում հաճախ շատ պարզ խոսվում է այդ մասին՝ ներկայացնելով գրի առնողներին։ Գրքի որոշ հատվածներ սկսվում են այսպիսի խոսքերով «Նեեմիայի խոսքերը», «Եսայիայի տեսիլքը», «Եհովայի խոսքը, որ եղավ.... Հովելին» (Նեեմիա 1:1; Եսայիա 1:1; Հովել 1:1

Աստվածաշնչի շատ գրողներ հստակ գրել են, որ իրենք արձանագրում են միակ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի խոսքերը, և որ նա է իրենց առաջնորդել։ Հին կտակարանում մարգարեները ավելի քան 300 անգամ նշել են. «Այսպես է ասում Եհովան» (Ամոս 1:3; Միքիա 2:3; Նաում 1:12)։ Գրողներից ոմանք էլ նշել են, որ Աստծու խոսքը իրենց հայտնել են հրեշտակները (Զաքարիա 1:7, 9

Աստվածաշունչը գրել են մոտ 40 տղամարդիկ ավելի քան 1 600 տարիների ընթացքում։ Նրանցից ոմանք գրի են առել մեկից ավելի աստվածաշնչյան գրքեր։ Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից, որոնցից 39-ը կազմում են Հին Կտակարանը կամ՝ Եբրայերեն Գրությունները, իսկ 27-ը՝ Նոր Կտակարանը կամ՝ Հունարեն Գրությունները։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է

Եթե Աստվածաշնչի հեղինակն Աստված է, ուրեմն այն պետք է որ ոչ մի ուրիշ գրքի նման չլինի։

Գիրք, որը հրաշքով պահպանվեց

Իմացիր, թե ինչպես էր Աստվածաշնչի գոյությունը հարցականի տակ դրվել և ինչպես է հրաշքով պահպանվել, ինչը ապացուցում է, որ այն եզակի գիրք է։