Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

Աստվածաշունչը ի՞նչ է ասում շպարվելու և զարդեր կրելու մասին

Աստվածաշնչի պատասխանը

Թեև Աստվածաշունչը մանրամասնորեն չի խոսում այս թեմայի մասին, բայց չի էլ դատապարտում շպարվելը, զարդեր կրելը կամ այլ կերպ զարդարվելը։ Սակայն փոխանակ կենտրոնանալու արտաքին տեսքի վրա՝ Սուրբ Գիրքը մեծ ուշադրություն է դարձնում «հանդարտ ու մեղմ ոգու անապականելի հագուստին» (1 Պետրոս 3:3, 4

Զարդարվելը չի դատապարտվում

  • Աստվածաշնչում հիշատակված հավատարիմ կանայք կրում էին զարդեր և օգտագործում էին մարմնի խնամքի պարագաներ։ Ռեբեկան, որը ամուսնացավ Աբրահամի որդի Իսահակի հետ, քթին ոսկե օղ ուներ, նաև կրում էր ոսկե ապարանջաններ և այլ թանկարժեք զարդեր, որոնք նա նվեր էր ստացել իր ապագա սկեսրայրից (Ծննդոց 24:22, 30, 53)։ Իսկ Եսթերին «մերսումներ» էին անում, որպեսզի նրան պատրաստեին լինելու Պարսկական կայսրության հավանական թագուհին (Եսթեր 2:7, 9, 12)։ Ակներևաբար այդ մերսումների ժամանակ օգտագործվում էին «մարմնական խնամքի» տարբեր պարագաներ («Էջմիածին» թարգմանություն)։

  • Զարդերը աստվածաշնչյան առակներում և օրինակներում հիշատակվում են դրական համեմատություններում։ Օրինակ՝ լավ խորհուրդ տվող անհատի մասին ասվում է, որ նա ասես «ոսկյա ականջօղ [լինի].... լսող ականջի համար» (Առակներ 25:12)։ Աստված Իսրայել ազգի հանդեպ իր վերաբերմունքը համեմատեց իր հարսին ապարանջաններով, վզնոցով և օղերով զարդարող փեսայի վերաբերմունքի հետ։ Այդ զարդարանքների շնորհիվ Իսրայելը «շա՜տ, շա՜տ գեղեցիկ դարձավ» (Եզեկիել 16:11–13

Սխալ կարծիքներ շպարվելու և զարդեր կրելու վերաբերյալ

Սխալ կարծիք։ Աստվածաշունչը 1 Պետրոս 3:3-ում դատապարտում է «մազեր հյուսելը, ոսկյա զարդեր կրելը»։

Փաստ։ Համատեքստը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը ընդգծում է ներքին գեղեցկության արժեքը՝ հակադրելով այն լավ արտաքինի կամ զարդարանքների արժեքին (1 Պետրոս 3:3–6)։ Այսպիսի հակադրության կարելի է հանդիպել աստվածաշնչյան այլ համարներում նույնպես (1 Սամուել 16:7; Առակներ 11:22; 31:30; 1 Տիմոթեոս 2:9, 10

Սխալ կարծիք։ Այն, որ Հեզաբել թագուհին «աչքերը ծարիրով»՝ աչքերը ներկելու ներկով ներկեց, ցույց է տալիս, որ շպարվելը սխալ է (2 Թագավորներ 9:30, ծանոթագրություն)։

Փաստ։ Հեզաբելը, որը կախարդությամբ էր զբաղվում և մարդասպան էր, իր չար գործերի պատճառով դատապարտվեց և ոչ թե արտաքին տեսքի (2 Թագավորներ 9:7, 22, 36, 37