Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ո՞վ է նեռը

Ո՞վ է նեռը

Աստվածաշնչի պատասխանը

Նեռը պարզապես մեկ անձնավորություն կամ միավորում չէ, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «շատ նեռեր» կան (1 Հովհաննես 2:18)։ «Նեռ» թարգմանված հունարեն բառը նշանակում է «Քրիստոսի հակառակ (կամ՝ փոխարեն)» և վերաբերում է նրանց, ովքեր...

Աստվածաշունչը «նեռ» բառը օգտագործում է ոչ միայն առանձին անհատների կապակցությամբ, այլև հավաքական իմաստով (2 Հովհաննես 7)։ Նեռը առաջին անգամ հայտնվեց առաքյալների ժամանակներում և մինչ օրս գործում է, ինչի մասին կանխագուշակված է Աստվածաշնչում (1 Հովհաննես 4:3

Ինչպե՞ս բնորոշել նեռերին

  • Նրանք Հիսուսի մասին սուտ ուսմունքներ ու գաղափարներ են տարածում (Մատթեոս 24:9, 11)։ Օրինակ՝ ովքեր սովորեցնում են, թե Աստված Երրորդություն է կամ թե Հիսուսը Ամենակարող Աստված է, իրականում հակառակվում են Հիսուսի սովորեցրածին, ով ասաց. «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14:28

  • Նրանք հերքում են Աստծու Թագավորության մասին Հիսուսի խոսքերը և այն, թե ինչպես է այդ Թագավորությունը գործում։ Օրինակ՝ որոշ կրոնական առաջնորդներ ասում են, որ Քրիստոսը ղեկավարում է մարդկային կառավարությունների միջոցով։ Սակայն այս գաղափարը հակասում է Հիսուսի ասածին. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18:36

  • Նրանք ասում են, որ Հիսուսն իրենց Տերն է, սակայն չեն հնազանդվում նրա պատվերներին, այդ թվում Թագավորության բարի լուրը քարոզելու պատվերին (Մատթեոս 28:19, 20; Ղուկաս 6:46; Գործեր 10:42

Իմացիր ավելին

Ի՞նչ է նշանակում 666 թիվը

Աստվածաշունչը հայտնում է 666 թվի նշանակությունը, որը գազանի նշանն է։

Սուտ. Աստված խորհրդավոր է

Երրորդության գաղափարը խանգարում է ճանաչել ու սիրել Աստծուն։ Կարո՞ղ ես սիրել մեկին, ում անհնար է ճանաչել կամ հասկանալ։