Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Յոթ մահացու մեղքեր» հասկացությունը աստվածաշնչյան հիմք ունի՞

«Յոթ մահացու մեղքեր» հասկացությունը աստվածաշնչյան հիմք ունի՞

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում չի ասվում, թե գոյություն ունեն կոնկրետ «յոթ մահացու մեղքեր»։ Սակայն այն սովորեցնում է, որ լուրջ մեղքեր գործող անհատը չի կարող փրկություն ստանալ։ Աստվածաշունչը այնպիսի լուրջ մեղքեր, ինչպիսիք են սեռական անբարոյությունը, կռապաշտությունը, ոգեհարցությունը, զայրույթի պոռթկումներն ու հարբեցողությունը, անվանում է «մարմնի գործեր» և ասում է. «Այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղատացիներ 5:19–21 *

Մի՞թե Աստվածաշունչը չի թվարկում «եօթը [բան, որ] զզուելի են» Տիրոջ հոգու համար

Այո՛, թվարկում է։ Համաձայն «Արարատ» թարգմանության՝ Առակներ 6:16-ում ասվում է. «Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին»։ Սակայն դա չի նշանակում, որ հաջորդող համարներում՝ Առակներ 6:17–19-ում, թվարկված են բոլոր մեղքերը։ Իրականում, այդ համարներում նկարագրված են թե՛ մտքում, թե՛ խոսքով և թե՛ գործով արված բոլոր սխալ արարքները։ *

Ի՞նչ է նշանակում «մահացու մեղք» արտահայտությունը

Որոշ թարգմանություններում 1 Հովհաննես 5:16-ում այս արտահայտությունն է գործածված։ Օրինակ՝ «Արևմտահայերեն» թարգմանությունում գրված է. «Մահացու մեղք մը գործեց»։ «Մահացու մեղք» թարգմանված արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «մահվան տանող մեղք»։ Ի՞նչ տարբերություն կա «մահվան տանող մեղքի» և այն մեղքի միջև, որը «մահվան չի տանում» (1 Հովհաննես 5:16

Աստվածաշունչը հստակ ասում է, որ բոլոր մեղքերն են մահվան տանում։ Սակայն մենք կարող ենք փրկվել մեղքից ու մահից Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի միջոցով (Հռոմեացիներ 5:12; 6:23)։ Այսպիսով՝ «մահվան տանող մեղքն» այն մեղքն է, որը Քրիստոսի փրկանքը չի ծածկում։ Այդպիսի մեղք գործող անհատն այնքան վճռական է շարունակել իր մեղավոր ընթացքը, որ երբեք չի փոխի իր տրամադրվածությունը կամ վարքը։ Աստվածաշունչն այդպիսի մեղքի մասին նաև ասում է, որ այն «չի ներվի» (Մատթեոս 12:31; Ղուկաս 12:10

^ պարբ. 3 Այն, որ Գաղատացիներ 5:19–21-ում 15 լուրջ մեղքեր են նշված, չի նշանակում, որ այդ թիվը վերջնական է, քանի որ դրանք թվարկելուց հետո Աստվածաշունչն ավելացնում է հետևյալ խոսքերը՝ «և նման բաներ»։ Այդպես ընթերցողին հորդոր է տրվում խորաթափանցություն դրսևորել հասկանալու համար, թե էլ ինչ մեղքեր կան, որոնք գուցե թվարկված չեն, բայց մտնում են «նման բաների» մեջ։

^ պարբ. 5 Առակներ 6:16-ը պարունակում է եբրայերեն դարձվածի օրինակ, որն ընդգծում է երկրորդ թիվը՝ այն հակադրելով առաջին թվին։ Աստվածաշնչում արտահայտման այս ձևը հաճախ է հանդիպում (Հոբ 5:19; Առակներ 30:15, 18, 21

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Եթե աղոթեմ, Աստված կօգնի՞ ինձ

Իրականում, Աստծուն մտահոգո՞ւմ են մեր խնդիրները։

ԴԻՏԱՐԱՆ

Կարո՞ղ ենք հաճեցնել Աստծուն

Պատասխանը կարող ենք գտնել, եթե խորհրդածենք Հոբի, Ղովտի և Դավթի օրինակների մասին, նրանք բոլորն էլ լուրջ սխալներ են արել։

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

«Քո մեղքերը ներված են»

Ի՞նչ կապ գոյություն ունի մեղքի և հիվանդության միջև, ինչպես ցույց է տալիս Հիսուսը։