Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ո՞վ է Միքայել հրեշտակապետը

Ո՞վ է Միքայել հրեշտակապետը

Աստվածաշնչի պատասխանը

Միքայելը, որին որոշ կրոններում կոչում են «սուրբ Միքայել», Հիսուսի անունն է, որ նա կրել է երկրային կյանքից առաջ և կրում է երկինք վերադառնալուց հետո։ * Միքայելը Սատանայի հետ վիճեց Մովսեսի մահից հետո և օգնության հասավ մի հրեշտակի, որն Աստծու պատգամը պետք է հայտներ Դանիել մարգարեին (Դանիել 10:13, 21; Հուդա 9)։ Միքայել անունը նշանակում է «ո՞վ է Աստծու նման»։ Միքայելը ապրում է իր անվան նշանակության համաձայն՝ պաշտպանելով Աստծու իշխանությունը և պատերազմելով նրա թշնամիների դեմ (Դանիել 12:1; Հայտնություն 12:7

Նկատի առնենք, թե ինչու է տրամաբանական եզրակացնել, որ Միքայել հրեշտակապետը Հիսուսն է։

  • Միքայելը «հրեշտակապետ» է (Հուդա 9)։ «Հրեշտակապետ» տիտղոսը, որը նշանակում է «գլխավոր հրեշտակ», ընդամենը երկու անգամ է հանդիպում Աստվածաշնչում։ Երկու դեպքում էլ այդ բառը դրված է եզակի թվով, ինչը ցույց է տալիս, որ միայն մեկ հրեշտակ է կրում «հրեշտակապետ» տիտղոսը։ Այդ համարներից մեկում ասվում է, որ հարություն առած Տեր Հիսուսը «երկնքից կիջնի՝ հրեշտակապետի ձայնով հրամաններ տալով» (1 Թեսաղոնիկեցիներ 4:16)։ Քանի որ Հիսուսը «հրեշտակապետի ձայն» ունի, հետևաբար նա է հրեշտակապետը, այսինքն՝ Միքայել հրեշտակապետը։

  • Միքայելը հրեշտակների զորքի հրամանատարն է։ «Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ» (Հայտնություն 12:7)։ Միքայելը մեծ իշխանություն ունի ոգեղեն ոլորտում, քանի որ կոչվում է «գլխավոր իշխաններից մեկը» և «մեծ իշխան» (Դանիել 10:13, 21; 12:1)։ Ինչպես նշում է Նոր Կտակարանի մասնագետ Դեյվիդ Է. Աունին, այս տիտղոսները Միքայելին բնորոշում են որպես «հրեշտակների զորքի գլխավոր հրամանատար»։

    Բացի Միքայելից, Աստվածաշնչում միայն մեկ անուն է նշված, որը կրողը իշխանություն ունի հրեշտակների զորքի վրա։ Այնտեղ նկարագրված է Տեր Հիսուսի հայտնությունը, երբ «նա կհայտնվի երկնքից իր զորավոր հրեշտակների հետ բոցավառ կրակով՝ վրեժ առնելու» (2 Թեսաղոնիկեցիներ 1:7, 8; Մատթեոս 16:27)։ Հիսուսը «գնաց երկինք.... և հրեշտակները, իշխանություններն ու զորությունները իրեն հպատակեցվեցին» (1 Պետրոս 3:21, 22)։ Տրամաբանական չէ մտածել, որ Աստված սուրբ հրեշտակների վրա երկու հրամանատար է նշանակել՝ Հիսուսին և Միքայելին, քանի որ նրանք մրցակիցներ կլինեին։ Սակայն տրամաբանական է եզրակացնել, որ երկու անունն էլ՝ Հիսուս և Միքայել, կրում է միևնույն անձնավորությունը։

  • Միքայելը «վեր կկենա» նախադեպը չունեցող «նեղության ժամանակ» (Դանիել 12:1)։ «Դանիել» գրքում «վեր կենալ» արտահայտությունը հաճախ գործածվում է այն թագավորի առնչությամբ, որը կանգնում է, որպեսզի մի առանձնահատուկ բան անի (Դանիել 7:17; 11:2, 3, 7)։ Հիսուս Քրիստոսը, որը կոչվում է «Աստծու Խոսք», որպես «թագավորների Թագավոր»՝ մի առանձնահատուկ բան կանի. նա կհարվածի Աստծու բոլոր թշնամիներին ու կպաշտպանի նրա ժողովրդին (Հայտնություն 19:11–16)։ Նա դա կանի «մեծ նեղության» ժամանակ, «որի նմանը չի եղել աշխարհի սկզբից» (Մատթեոս 24:21, 42

^ պարբ. 3 Աստվածաշնչում ուրիշ մարդիկ էլ են հիշատակված, որոնք մեկից ավելի անուն են ունեցել։ Նրանց թվում են Հակոբը (կոչվել է նաև Իսրայել), Պետրոսը (կոչվել է նաև Սիմոն) և Թադեոսը (կոչվել է նաև Հուդա) (Ծննդոց 49:1, 2; Մատթեոս 10:2, 3; Մարկոս 3:18; Գործեր 1:13