Աստվածաշնչի պատասխանը

Կառավարությունների՝ ամուսնությունը կանոնակարգելու համար օրենքներ ընդունելուց դեռ շատ առաջ մեր Ստեղծիչը արդեն հիմնել էր ամուսնության վերաբերյալ օրենքներ։ Աստվածաշնչի առաջին գրքում ասվում է. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2:24)։ Եբրայերեն «կին» բառը ըստ աստվածաշնչյան մի բառարանի «նշանակում է մեկը, ով իգական սեռի է պատկանում» (Vine’s Expository Dictionary of Biblical Words)։ Հիսուսը հաստատեց սա՝ ասելով, որ նրանք, ովքեր ամուսնական կապով կապված են, պետք է լինեն «արու եւ էգ» (Մատթեոս 19:4, «Արարատ» թարգմանություն)։

Այսպիսով Աստված նպատակադրել էր, որ ամուսնությունը լինի հարատև և մտերիմ կապ տղամարդու ու կնոջ միջև։ Տղամարդն ու կինը ստեղծված են որպես մեկը մյուսի լրացում։ Նրանք կարող են միմյանց զգացական ու սեռական կարիքները բավարարել և երեխաներ ունենալ։