Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մեր մահվան օրը կանխորոշվա՞ծ է

Մեր մահվան օրը կանխորոշվա՞ծ է

Աստվածաշնչի պատասխանը

Չկա սահմանված ժամանակ, թե ով երբ կմահանա։ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում ճակատագրի գաղափարին։ Այն հայտնում է, որ մարդիկ հաճախ մահանում են դժբախտ պատահարների հետևանքով։ Աստվածաշնչում կարդում ենք. «Պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9:11

Մի՞թե Աստվածաշունչը չի ասում, որ կա «մահանալու ժամանակ»

Այո, Աստվածաշնչում՝ Ժողովող 3:2-ում, գրված է, որ կա «ծնվելու ժամանակ և մահանալու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը արմատախիլ անելու ժամանակ»։ Սակայն այս համարի համատեքստը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը այստեղ խոսում է կյանքում պարբերաբար կրկնվող բաների մասին (Ժողովող 3:1–8)։ Ինչպես որ Աստված չի որոշում, թե հողագործը երբ պետք է ցանքս անի, այնպես էլ չի որոշում, թե մարդը երբ պետք է մահանա։ Այս խոսքերի իմաստն այն, որ մենք չպետք է այն աստիճան տարված լինենք առօրյա գործերով, որ մոռանանք մեր Ստեղծչին (Ժողովող 3:11; 12:1, 13

Որոշումները կարող են փոխել կյանքի տևողությունը

Թեպետ ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կլինի իր հետ, սակայն մենք կարող ենք այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն, որ ավելի երկար ապրենք։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունի օրենքը կյանքի աղբյուր է, որ մարդուն հեռու է պահում մահվան ծուղակներից» (Առակներ 13:14)։ Մովսես մարգարեն ասաց իսրայելացիներին, որ նրանց «օրերը երկար կլինեն», եթե հնազանդվեն Աստծու պատվերներին (2 Օրենք 6:2)։ Իսկ անխոհեմ որոշումներ կայացնելու դեպքում շատ հնարավոր է, որ կրճատենք մեր կյանքի օրերը (Ժողովող 7:17

Այնուամենայնիվ, որքան էլ իմաստուն և զգուշավոր լինենք, չենք կարող փախչել մահից (Հռոմեացիներ 5:12)։ Սակայն այս իրավիճակը մշտապես չի շարունակվի, քանի որ Աստվածաշունչը խոստանում է, որ գալու է մի ժամանակ, երբ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:4

Իմացիր ավելին

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ է լինում, երբ մահանում ենք։ Կտեսնե՞նք նորից կյանքից հեռացած մեր սիրելիներին։

Ո՞րն է կյանքի իմաստը

Երբևէ հարցրել ես. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։