Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Մեկ անգամ փրկվածը մեկընդմիշտ փրկված է» տեսակետը աստվածաշնչյան հիմք ունի՞

«Մեկ անգամ փրկվածը մեկընդմիշտ փրկված է» տեսակետը աստվածաշնչյան հիմք ունի՞

Աստվածաշնչի պատասխանը

Ոչ՛։ Աստվածաշնչում նման ուսմունք չկա։ Այն անհատը, ով փրկություն է ստացել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ դրսևորելով, կարող է կորցնել այդ հավատը և փրկությունը։ Աստվածաշունչն ասում է, որ հավատը պահպանելու համար հարկավոր է մեծ ջանքեր թափել և «համառորեն պայքարել» (Հուդա 3, 5)։ Առաջին դարի քրիստոնյաներին, ովքեր արդեն ընդունել էին Քրիստոսին, ասվել էր. «Շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր փրկությանը» (Փիլիպպեցիներ 2:12

Աստվածաշնչյան համարներ, որոնք փաստում են «մեկ անգամ փրկվածը մեկընդմիշտ փրկված է» ուսմունքի սխալ լինելը

  • Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ լուրջ մեղքեր գործող անհատը Աստծու Թագավորություն չի մտնի (1 Կորնթացիներ 6:9–11; Գաղատացիներ 5:19–21)։ Եթե փրկությունը հնարավոր չլիներ կորցնել, նման նախազգուշացումներ տալն անիմաստ կլիներ։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե անհատը փրկվել է, կարող է հեռանալ հավատից, եթե նորից սկսի լուրջ մեղքեր գործել։ Օրինակ՝ Եբրայեցիներ 10։26-ում ասվում է. «Եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում» (Եբրայեցիներ 6:4–6; 2 Պետրոս 2:20–22

  • Հիսուսը շեշտեց հավատը պահպանելու կարևորությունը՝ բերելով մի օրինակ, որում ինքն իրեն նմանեցրեց որթատունկի, իսկ իր հետևորդներին՝ այդ որթատունկի ճյուղերին։ Հետևորդներից ոմանք իրենց պտուղներով, կամ՝ գործերով հավատ էին դրսևորելու նրա հանդեպ, սակայն հետագայում, երբ դադարեին այդպես վարվելուց, անպտուղ «ճյուղի պես նետվելու էին»՝ կորցնելով իրենց փրկությունը (Հովհաննես 15:1–6)։ Պողոս առաքյալը նմանատիպ օրինակ բերեց և ասաց, որ այն քրիստոնյաները, ովքեր չեն պահպանի իրենց հավատը, «կկտրվեն» (Հռոմեացիներ 11:17–22

  • Քրիստոնյաներին պատվեր է տրվել «արթուն լինել» (Մատթեոս 24:42; 25:13)։ Նրանք, ովքեր հոգևոր քնի մեջ են ընկնում՝ «խավարին պատկանող գործեր» անելով կամ լիարժեքորեն չկատարելով այն, ինչ Հիսուսը պատվիրել է, կկորցնեն իրենց փրկությունը (Հռոմեացիներ 13:11–13; Հայտնություն 3:1–3

  • Աստվածաշնչյան բազմաթիվ համարներ ցույց են տալիս, որ նրանք, ովքեր փրկվել են, պետք է մինչև վերջ տոկան ու հավատարիմ լինեն (Մատթեոս 24:13; Եբրայեցիներ 10:36; 12:2, 3; Հայտնություն 2:10)։ Առաջին դարի քրիստոնյաները անչափ ուրախացան, երբ իմացան, որ իրենց հավատակիցները տոկում են՝ իրենց հավատը ամուր պահելով (1 Թեսաղոնիկեցիներ 1:2, 3; 3 Հովհաննես 3, 4)։ Մի՞թե Աստվածաշունչը կխոսեր հավատարմության ու տոկունության կարևորության մասին, եթե առանց տոկունություն դրսևորելու՝ անհատը կարող է փրկվել։

  • Պողոս առաքյալը այն ժամանակ միայն զգաց, որ մեկընդմիշտ փրկվել է, երբ իր մահվան ժամը մոտեցել էր (2 Տիմոթեոս 4:6–8)։ Բայց դեռ տարիներ առաջ առաքյալը գիտակցում էր, որ կարող է կորցնել իր փրկությունը, եթե տրվի մարմնական ցանկություններին։ Նա գրեց. «Ես իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ այն, որ չլինի թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս ինչ-որ ձևով Աստծու հավանությանը չարժանանամ» (1 Կորնթացիներ 9:27; Փիլիպպեցիներ 3:12–14

Իմացիր ավելին

Ինչու փրկության կարիք ունենք

Մի՞թե սիրառատ Աստված մեր մեջ հավիտյան ապրելու ցանկություն կդներ, սակայն հնարավորություն չէր տա, որ այդ ցանկությունը իրականանար։

Աստված կների՞ ինձ

Նկատի առեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը այն մասին, թե ինչպես արժանանալ Աստծու ներողամտությանը։

Արդյո՞ք Եհովայի վկաները մտածում են, թե միայն իրենք են փրկվելու

Աստվածաշունչն ասում է, թե ովքեր ունեն փրկության հնարավորություն։