Անցնել բովանդակությանը

Նոյի և մեծ Ջրհեղեղի մասին պատմությունը առասպե՞լ է

Աստվածաշնչի պատասխանը

Ջրհեղեղը իրական փաստ է։ Աստված այն բերեց չար մարդկանց կործանելու նպատակով։ Սակայն նա Նոյին ասաց, որ տապան կառուցի, որպեսզի լավ մարդիկ, ինչպես նաև կենդանիները ողջ մնան (Ծննդոց 6։11–20)։ Մենք հիմքեր ունենք հավատալու, որ Ջրհեղեղը իսկապես տեղի է ունեցել, քանի որ այդ մասին գրված է Աստվածաշնչում, որը «ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16

 Փա՞ստ, թե՞ առասպել

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Նոյը իրական անձնավորություն էր, և որ Ջրհեղեղը իրական փաստ է, ոչ թե առասպել կամ հորինվածք։

  • Աստվածաշունչը գրողները համոզված էին, որ Նոյը իրական անձնավորություն էր։ Օրինակ՝ Սուրբ Գիրքը գրողներից Եզրասն ու Ղուկասը, որոնք հմուտ պատմագիրներ էին, Նոյին ընդգրկել են Իսրայել ազգի տոհմաբանության մեջ (1 Տարեգրություն 1։4; Ղուկաս 3։36)։ Իսկ ավետարանագիրներ Մատթեոսն ու վերոնշյալ Ղուկասը արձանագրել են Նոյի և Ջրհեղեղի մասին Հիսուսի խոսքերը (Մատթեոս 24։37–39; Ղուկաս 17։26, 27

    Բացի այդ, Եզեկիել մարգարեն և Պողոս առաքյալը Նոյի մասին հիշատակել են որպես հավատի և արդարության օրինակի (Եզեկիել 14։14, 20; Եբրայեցիներ 11։7)։ Արդյոք տրամաբանական կլինե՞ր, որ այս գրողները որպես ընդօրինակման արժանի մեկի՝ հիշատակեին հորինված կերպարի։ Հստակ է, որ Նոյը և հավատի տեր ուրիշ տղամարդիկ ու կանայք արժանի են ընդօրինակման, քանի որ իրական անհատներ էին (Եբրայեցիներ 12։1; Հակոբոս 5։17

  • Աստվածաշունչը Ջրհեղեղի հետ կապված կոնկրետ մանրամասնություններ է նշում։ Ջրհեղեղի մասին աստվածաշնչյան արձանագրությունը չի սկսվում, օրինակ՝ «ժուկով-ժամանակով» խոսքերով, ինչպես որ հեքիաթներում է։ Ընդհակառակը՝ Սուրբ Գրքում նշված են Ջրհեղեղի հետ կապված իրադարձությունների տարին, ամիսը և օրը (Ծննդոց 7։11; 8։4, 13, 14)։ Այնտեղ նաև գրված են Նոյի կառուցած տապանի չափերը (Ծննդոց 6։15)։ Այս մանրամասնությունները ցույց են տալիս, որ Աստվածաշնչում Ջրհեղեղը ներկայացված է որպես փաստ և ոչ թե որպես առասպել։

 Ջրհեղեղն ինչո՞ւ տեղի ունեցավ

Աստվածաշունչը հայտնում է, որ Ջրհեղեղից առաջ «մարդկանց չարությունը շատացել էր երկրի վրա» (Ծննդոց 6։5)։ Այն նաև ավելացնում է, որ «երկիրն ապականվել էր ճշմարիտ Աստծու աչքում», քանի որ լցված էր բռնությամբ և սեռական անբարոյությամբ (Ծննդոց 6։11; Հուդա 6, 7

Աստծու Խոսքն ասում է, որ ամբարշտության պատճառը մեծ մասամբ չար հրեշտակներն էին, որոնք լքել էին երկինքը, որպեսզի կանանց հետ սեռական հարաբերություն ունենային։ Այդ հրեշտակներից առաջ եկած սերունդը, որը կոչվեց նեֆիլիմներ, մեծ վնաս և տառապանք էր պատճառում մարդկանց (Ծննդոց 6։1, 2, 4)։ Ուստի Աստված որոշեց երկիրը մաքրել չարությունից և լավ մարդկանց նոր կյանք սկսելու հնարավորություն տալ (Ծննդոց 6։6, 7, 17

 Մարդիկ տեղյա՞կ էին, որ Ջրհեղեղ է լինելու

Այո՛։ Աստված Նոյին հայտնել էր, թե ինչ էր լինելու, և պատվիրել տապան կառուցել, որպեսզի նրա ընտանիքը, ինչպես նաև կենդանիները ողջ մնային (Ծննդոց 6։13, 14; 7։1–4)։ Նոյը մարդկանց նախազգուշացնում էր գալիք կործանման մասին, սակայն նրանք արհամարհում էին նրա տված նախազգուշացումները (2 Պետրոս 2։5)։ Աստվածաշունչն ասում է. «[Նրանք] ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթեոս 24։37–39

 Ի՞նչ տեսք ուներ Նոյյան տապանը

Տապանը 133 մետր (437 ֆտ) երկարություն, 22 մետր (73 ֆտ) լայնություն և 13 մետր (44 ֆտ) բարձրություն ունեցող ուղղանկյուն մեծ արկղ էր։ * Այն կառուցված էր խիժաբեր ծառի փայտից և դրսից ու ներսից կուպրով էր պատված։ Տապանը երեք հարկանի էր և մի քանի բաժանմունք ուներ։ Դուռը կողքից էր, իսկ վերևի հատվածում պատուհան կար։ Ակներևաբար տանիքի մեջտեղի հատվածը փոքր-ինչ բարձր էր, որպեսզի ջրերը հոսեին դրա վրայով (Ծննդոց 6։14–16

 Որքա՞ն ժամանակ է Նոյը կառուցել տապանը

Աստվածաշունչը չի ասում, թե Նոյը որքան ժամանակ է կառուցել տապանը, սակայն, ըստ երևույթին, շինարարությունը տևել է մի քանի տասնամյակ։ Նոյը 500-ն անց էր, երբ ծնվեց նրա առաջնեկը, իսկ երբ Ջրհեղեղը եղավ, նա 600 տարեկան էր * (Ծննդոց 5։32; 7։6

Երբ Աստված Նոյին ասաց, որ տապան կառուցի, նրա երեք որդիներն արդեն հասուն, ամուսնացած տղամարդիկ էին, ինչը ենթադրում է, որ Նոյի առաջնեկի ծնունդից անցել էր մոտ 50–60 տարի (Ծննդոց 6։14, 18)։ Եթե դա այդպես է, ապա տրամաբանական է եզրակացնել, որ տապանի շինարարությունը հավանաբար տևել է 40–50 տարի։

^ պարբ. 9 Աստվածաշնչում տապանի չափերը կանգունով են նշված։ «Եբրայական ստանդարտ կանգունը 17,5 դյույմ (44,45 սմ) էր» («Աստվածաշնչի պատկերազարդ բառարան», վերանայված հրատարակություն, մաս 3, էջ 1635, անգլ.)։

^ պարբ. 10 Նոյի և այլոց կյանքի տևողության մասին տեղեկություն կարող եք գտնել «Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ իսկապե՞ս այդքան երկար են ապրել» հոդվածում («Դիտարան», 2010, դեկտեմբերի 1)։